Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության երկաթուղային տրանսպորտը համակարգող մարմինների մասին
Քննարկելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի կառավարման մարմինների և վարչությունների ղեկավարների առաջարկությունները երկաթուղային տրանսպորտը համակարգող մարմինների մասին` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարները,
ձգտելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միասնական տնտեսական տարածության շրջանակներում կայուն տնտեսական կապերի ապահովմանը և դրանց ամրապնդմանը,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի 7-րդ հոդվածի վրա,
հաշվի առնելով միասնական երկաթուղային ցանցի և դրա շահագործման ձևավորման գործընթացում կուտակված փորձը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
1. Հիմնել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի կառավարման մարմիններից և վարչության ղեկավարներից բաղկացած երկաթուղային տրանսպորտի խորհուրդ միջպետական մակարդակով երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և դրա գործունեության համաձայնեցված սկզբունքների մշակման համար:
2. Երկաթուղային տրանսպորտի խորհրդին հանձնարարել.
2.1. մեկամսյա ժամկետում տրանսպորտը համակարգող խորհրդի հետ համատեղ մշակել Խորհրդի մասին Կանոնադրություն և այն ներկայացնել հաստատման,
2.2. երկաթուղային ճանապարհների շահագործման գործունեության համակարգման, Համագործակցության պետությունների միջև ուղևորների և բեռների փոխադրումների կազմակերպումը կարգավորող նորմատիվ ակտերի մշակման համար ստեղծել երկաթուղային տրանսպորտի Խորհրդի գործադիր կոմիտե,
2.3. մեկամսյա ժամկետում մշակել գործադիր կոմիտեի Կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պահպանման ծախսերի նախահաշիվը ու ֆինանսավորման կարգը և այն ներկայացնել հաստատման:
3. Գտնվելու վայր սահմանել քաղաք Մոսկվան։
Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի փետրվարի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն:
Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հավաստված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 14-ից: