Basic information
Number
N 1212-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.11.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարար
Enactment date
22.11.2013
Signing organisation
Էկոնոմիկայի նախարար
Signing date
22.11.2013
Effective date
23.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 նոյեմբերի 2013 թ.

N 1212-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 000001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 32-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև 2013 թվականի նոյեմբերի 20-ին «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ՝

 

1. Վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի տրման մասին» N 680-Ա հրամանով «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ին 2009 թվականի հուլիսի 28-ին տրված N 000001 լիցենզիան` իրավաբանական անձի անվանումը լիցենզիայում փոփոխելով «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ» անվամբ:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:

 

  Վ. Ավանեսյան