Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.03.29/4(8) Հոդ.296
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2010 թվականի N 185-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների (հարկային և մաքսային) վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 4»-ի «Քաղաքականություն 4.1.»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «Մինչև 2009 թ. վերջն էլեկտրոնային տարբերակով և փոստով ներկայացվող հաշվետվությունների տեսակարար կշռի գերազանցում առձեռն ներկայացվող հաշվետվությունների նկատմամբ, մինչև 2011 թ. վերջ` հաշվետվությունները գերազանցապես (90 տոկոս) էլեկտրոնային տարբերակով և փոստով ներկայացնելը» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր տարի էլեկտրոնային եղանակով և փոստով ներկայացվող հաշվետվությունների 20 տոկոսով տեսակարար կշռի ավելացում` նախորդ տարվա նկատմամբ» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 5»-ի «Քաղաքականություն 5.1.»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «2009 թ. ստուգման ենթակա հարկ վճարողների 60 տոկոսից ավելին ընտրվում են ՌՉՍՀ-ի միջոցով, 2010 թ.` 80 տոկոսից ավելին, 2011 թ. ստուգվող բոլոր հարկ վճարողներն ընտրվելու են այս համակարգի միջոցով» բառերը փոխարինել «2010 թ. ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ամբողջական գործարկում» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 5»-ի «Քաղաքականություն 5.3»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «2009 թ. հարկային գերավճարների 50 տոկոսից ավելին հաշվանցվելու կամ վերադարձվելու է ավտոմատացված համակարգի կիրառման միջոցով, 2010 թ.` 80 տոկոսից ավելին, 2011 թ.` հարկային գերավճարները հաշվանցվելու կամ վերադարձվելու են ավտոմատացված համակարգի կիրառման միջոցով: Յուրաքանչյուր տարի ընթացիկ հարկային ապառքների բացառում, կուտակված հարկային ապառքների կրճատում` 20 տոկոսային կետով» բառերը փոխարինել «Ռիսկերի կառավարման հիման վրա հարկային գերավճարների վերադարձի ավտոմատացված համակարգի լիարժեք կիրառում` մինչև 2011 թ. վերջ: Յուրաքանչյուր տարի ընթացիկ հարկային ապառքների նվազեցում» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 6»-ի «Քաղաքականություն 6.3»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «Հարկային ծառայողների պաշտոնների հստակ նկարագրերի սահմանում`

մինչև 2009 թ. հուլիսի 1-ը` պաշտոնների 60 տոկոսի համար, և մինչև 2009 թ. հոկտեմբերի 31-ը բոլորի համար.

յուրաքանչյուր հարկային ծառայողի մասին մասնագիտական տեղեկությունների բանկի ստեղծում` մինչև 2009 թ. հունվարի 1-ը` հարկային ծառայողների 80 տոկոսի համար և մինչև 2009 թ. հոկտեմբերի 31-ը` բոլորի համար` ներառյալ նոր աշխատանքի ընդունվածները» բառերը փոխարինել «Հարկային ծառայողների պաշտոնների հստակ նկարագրերի սահմանում` մինչև 2010 թ. հուլիսի 1-ը` պաշտոնների 60 տոկոսի համար, և մինչև 2010 թ. հոկտեմբերի 31-ը` բոլորի համար» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի «Մաս Բ. Գործողությունների (միջոցառումների) ցանկը և ժամանակացույց»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՄԱՍ Բ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՆՊԱՏԱԿ 1»-Ի ԳԾՈՎ

 

> Նպատակը. Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովում

> Քաղաքականությունը.

1.1. Պետական եկամուտներում հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների հարկման բազաների նկատմամբ հասցեական մոտեցում.

1.2. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելող օրենսդրական և վարչարարական մեխանիզմի ներդրում.

1.3. Նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

1.

Խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշների սահմանում և դրանց հիման վրա հարկ վճարողների գործերի փոխանցում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

01.06.2008-31.07.2008

2.

Ներկայումս գործող 4 ոլորտային հարկային տեսչությունների միավորումը խոշոր հարկ վճարողների` մեկ համախմբված հարկային տեսչության մեջ

01.07.2008-31.12.2008

3.

Խոշոր ապառքատերերի հետ կատարվող աշխատանքների նոր մեխանիզմների մշակում

01.10.2008-31.03.2009

4.

Ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրական փոփոխությունների նախագծի պատրաստում այն մասին, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օրենսդրության խախտմամբ գործարարությամբ զբաղվելու դեպքերում օրենքով սահմանվեն կոնկրետ հասցեական պատասխանատվության խիստ նորմեր և ներկայացում ՀՀ կառավարություն

01.11.2008-31.03.2009

5.

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով պետական մարմինների հետ համագործակցության ծրագրի մշակում

01.04.2009-30.06.2009

6.

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով գույքի և եկամուտների հայտարարագրերի միջոցով արդյունավետ հսկողության մեխանիզմների սահմանում` նախատեսելով հայտարարատու ֆիզիկական անձանց մոտ հսկողություն կազմակերպելու և անցկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

01.07.2008-01.03.2009

7.

Ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ կառավարություն օրենսդրական առաջարկություն ներկայացնելը` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման ընթացակարգերի և արդյունքների հրապարակման իրավական հիմքերի ստեղծման նպատակով

01.07.2008-28.02.2009

8.

Ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ կառավարություն խոշոր կազմակերպություն-հարկ վճարողների մոտ միջազգային չափանիշներին համապատասխան պարտադիր աուդիտի անցկացման վերաբերյալ օրենսդրական առաջարկություն ներկայացնելը` ապահովելով նաև արդյունքների հասանելիությունը հարկային ծառայությանը

01.07.2008-30.11.2008

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 2»-Ի ԳԾՈՎ

 

> Նպատակը. Փոքր բիզնեսի համար արդյունավետ հարկային բեռի սահմանում` «փափուկ» հարկային վարչարարության կիրառմամբ

> Քաղաքականությունը.

2.1. Փոքր բիզնեսի համար հարկային հաշվետվությունների և այլ պահանջվող տվյալների քանակության ու պարբերականության կրճատում.

2.2. Փաստաթղթաշրջանառությունը փոքր բիզնեսի համար չպետք է ծանր խնդիր լինի, սակայն գրանցումների ծավալները պետք է էականորեն կարգավորվեն.

2.3. Հարկային ծառայությունը ներդնելու է նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու առանձին ծրագիր.

2.4. Փոքր ձեռնարկություններում ստուգումների պարբերականության կրճատում.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

9.

Հարկային ծառայության կողմից հաշվետվությունների և այլ տվյալների տեսակների, ձևաթղթերի գույքագրման և օպտիմալացման առաջարկությունների քննարկման ժամանակ առանձին անդրադառնալ փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) առանձնահատկություններին` նրանց համար սահմանելով ավելի ցածր վարչարարական բեռ (տես սույն փաստաթղթի «Նպատակ 4»-ի գործողությունների ժամանակացույցի 58-րդ կետը)

01.08.2008-31.10.2008*

10.

Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների (ՓՄՁ) դասակարգման նոր համակարգի մշակում ու ներդրում` հարկային օրենսդրության կիրառման նպատակով

01.07.2008-31.07.2008

11.

Կազմակերպությունների ստեղծման և սպասարկման ոլորտում «մեկ պատուհանի» գաղափարի ներդրման քննարկումների կազմակերպում` միջգերատեսչական հարթության վրա

01.07.2008-31.05.2009

12.

Հաշվետվությունների քանակի և ներկայացման պարբերականության կրճատում, հարկերի հաշվարկման պարզեցում` հենվելով կայուն ֆիքսված միատարր հարկային բազայի և հարկատեսակների վրա (օրենսդրական փոփոխությունների առաջարկ)

01.07.2008-31.07.2008

13.

Մասնագիտացված կազմակերպությունների կողմից հաշվապահական ծառայությունների մատուցման գործընթացը ՓՄՁ-ի համար կազմակերպելու օպտիմալացման քննարկումներին մասնակցություն, ներառյալ հաշվապահական ստանդարտների առանձին փաթեթի մշակման հարցը

01.06.2008-28.02.2009

14.

Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային հաշվառման առանձնահատուկ եղանակների, ինչպես նաև ստուգումների (օրինակ` 314 և 315 գրքերի վարումը, դրամարկղային գրքերի վարումը և այլն) կիրառման շրջանակների էական նվազեցում: Այդ նպատակով իրականացվելու են`
- համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում և երկայացում
- միջգերատեսչական հարթությունում քննարկումների անցկացում` ստուգումների հնարավոր կոնսոլիդացման նպատակով

01.06.2008-31.12.2008

 

- ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի համակարգչային ծրագրի չափանիշների և կշիռների սահմանման ժամանակ հաշվի առնել ՓՄՁ-ի կարգավիճակ ունենալը

 

15.

Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար պարզեցված հաշվառման և հարկերի հաշվարկման ձեռնարկի (ինֆորմացիոն թերթիկի) մշակում

01.10.2008-30.06.2010*

16.

ՓՄՁ ԶԱԿ-ի հիմնադրամի հետ միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում (սեմինարներ, կլոր սեղաններ և այլն), այդ թվում` նորաստեղծ փոքր բիզնեսի համար

01.07.2008-31.12.2011

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 3»-Ի ԳԾՈՎ

 

> Նպատակը. Հարկային մարմնում կոռուպցիայի հաղթահարում

> Քաղաքականությունները.

3.1. Հարկային ծառայողների աշխատավարձերի և այլ հատուցումների բարձրացում, արդյունավետ խրախուսման համակարգի ձևավորում.

3.2. Հարկային ծառայողների առաջխաղացման գործուն համակարգի ներդրում, որպես բաղադրիչ դիտարկելով նաև մասնագիտական վերապատրաստումը.

3.3. Հարկային ծառայողների ատեստավորման օբյեկտիվ մեխանիզմի ներդրում.

3.4. Հարկային մարմնում «ներքին աուդիտի» գործառույթի` ըստ էության ներդրում.

3.5. Հարկ վճարողների նկատմամբ հարկային վարչարարական ընթացակարգերի միատեսակ կիրառման ապահովում.

3.6. Հարկային ծառայության նկատմամբ բողոքարկման համակարգի էական վերակառուցում` հաշվետվականություն, արդյունավետություն ապահովելու համար: Նոր աստիճանի «թեժ գծի» գործարկում.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

17.

Օրենսդրական առաջարկությունների նախապատրաստում և ներկայացում` ՀՀ 2009 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկային ծառայողների բազային աշխատավարձի` առնվազն 70 տոկոսով բարձրացման, իսկ 2010-2011 թթ.` յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի 20 տոկոսով բարձրացման նպատակով

01.09.2008-31.10.2008*
01.09.2009-31.10.2009*
01.09.2010-31.08.2010*

18.

Համապատասխան նորմատիվային ակտերի նախապատրաստում և ներկայացում հարկային ծառայության զարգացման ֆոնդի ձևավորման և ծախսային կառուցվածքի հիմնովին վերանայման (այն ավելի «արդյունքներին ուղղված» դարձնելու) նպատակով

01.07.2008-28.02.2009

19.

Հարկային ծառայության ուսումնական կենտրոնի ստեղծման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում ու ներկայացնելը և համապատասխան ուսումնական ծրագրերի կազմում: Այն պետք է ներառի նաև հարկային ծառայողների մասնագիտական կարողությունների անընդմեջ բարձրացման նպատակով պարտադիր վերապատրաստման ընթացակարգի սահմանումը

01.07.2008-31.12.2008

20.

Հարկային ծառայողների համար մրցույթի և ատեստավորման կարգի վերանայման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում և ներկայացում (հաշվի առնելով նաև օպերատիվ հետախուզության առանձնահատկությունները)

01.07.2008-31.07.2008

21.

20-րդ կետում նշված օրենսդրության առկայության պայմաններում հարկային ծառայության մրցութային և ատեստավորման միջգերատեսչական հանձնաժողովի նոր կանոնակարգի ստեղծում (հաշվի առնելով նաև օպերատիվ հետախուզության առանձնահատկությունները)

01.07.2008-30.09.2008

22.

Հարկային ծառայությունում «ներքին աուդիտի» առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման ստեղծում և գործառույթների հաստատում

01.07.2008-31.08.2008

23.

«Ներքին աուդիտի» արդյունքները (հարկային ծառայողի կողմից կատարված խարդախության կամ լուրջ խախտման) հանրությանը պարբերաբար ներկայացնելու ընթացակարգի սահմանում

01.07.2008-31.10.2008

24.

Հարկային ծառայության գործողությունների նկատմամբ բողոքարկման ընթացակարգերի բարելավում` վերանայելով գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման կարգը և հանձնաժողովի աշխատակարգը

01.06.2008-30.06.2008

25.

Հարկ վճարողներին անհրաժեշտ կոնկրետ խնդիրների լուծմանն աջակցելու և օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով հարկային ծառայությունում «թեժ գծի» գործարկման համար համապատասխան ընթացակարգերի սահմանում` միաժամանակ նախատեսելով ստացված տեղեկա­տվության օգտագործման մեխանիզմներ

01.10.2008-31.12.2008*

26.

Հաշվետվությունները հարկային մարմիններին փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու լայնածավալ քարոզչություն

01.10.2008-31.12.2011

27.

Հարկ վճարողներից հաշվետվությունների ընդունման և փաստաթղթերի տրամադրման գործառույթի համար «մեկ պատուհանի» գործարկում: Այն ենթադրում են հաշվետվություններ ընդունող հանձնաժողովների լուծարում և հարկ վճարողների հետ անմիջական շփումների էական կրճատում

01.07.2008-31.08.2008

28.

Հարկային օրենսդրության դրույթներում երկիմաստությունների և տարընթերցումների «գույքագրում»: Արդյունքում` երկիմաստությունների և տարընթերցումների վերաբերյալ մուտքագրված տվյալների դասակարգված առանձին բազայի ստեղծում

«Գույքագրումը» ներառելու է նաև արտաքին հարցում

Աշխատանքը կատարվելու է 2 փուլով`

1) հարկային վարչարարական դրույթներ (որոնք անմիջապես օգտագործվելու են ՀՀ ԱԺ-ի հարկային օրենսգրքի ընդհանուր մասին քննարկումներին մասնակցելու նկատառումներով)

2) հարկերի հաշվարկմանը վերաբերող դրույթներ (որոնք օգտագործվելու են բացերը ծածկելու և հարկային քաղաքականության առաջարկությունները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար)

01.10.2008-31.01.2009

29.

Հարկային օրենսդրության երկիմաստությունների և տարընթերցումների «գույքագրման» արդյունքում օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում` օրենսդրական բացերը վերացնելու համար

01.02.2009-30.06.2009*

30.

Հարկային ծառայողների շահերի բախման դեպքերի բացահայտման և վերահսկողության մեթոդաբանության մշակում

01.12.2008-31.12.2010

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 4»-Ի ԳԾՈՎ

 

> Նպատակը. Հարկային պարտավորությունների կամավոր վճարման (ինքնագնահատման) սկզբունքի ամբողջական ներդրում

> Քաղաքականությունները.

4.1. Անցում հաշվետվությունները հարկային մարմիններ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուն.

4.2. Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում` ներառելով նաև հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացումը.

4.3. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում.

4.4. Հարկային ծառայությունն էականորեն բարելավելու է հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմը.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

31.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու ուղեցույցի կիրառման օժանդակություն

01.01.2009-30.03.2010*

32.

Հարկ վճարողների սպասարկման ամբողջական ռազմավարության սահմանում

01.01.2009-28.02.2009

33.

Հարկ վճարողների 5 սպասարկման կենտրոնների գործարկում

01.07.2009-31.12.2010*

34.

Ամբողջական համակարգի ապահովում` հաշվետվությունները հարկային ծառայություն էլեկտրոնային եղանակով կամ սովորական փոստով ներկայացնելու համար

01.07.2008-31.12.2011*

35.

Հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման նպատակով օրենսդրական փոփոխության նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

01.12.2008-31.01.2009

36.

Հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման ընթացակարգի սահմանում

01.02.2009-31.05.2010

37.

Սոցիալական գործընկերության շրջանակներում հարկային ծառայության պետին կից խորհրդի ստեղծում` ընդգրկելով պետական կառույցների, գործատուների միության, արհեստավարժ և գործարար միությունների, միջազգային կառույցների և միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին

01.07.2008-31.09.2008

38.

Ընթացակարգի սահմանում` հարկային ծառայության կողմից մշակված օրենսդրական և ընթացակարգային համապատասխան նախագծերը հասարակական քննարկումների պարտադիր ներկայացնելու համար: Նախատեսվում է այդ քննարկումներն իրականացնել մինչև այլ գերատեսչություններ նախագծերը ներկայացնելը

01.07.2008-31.12.2008

39.

Առանձին ֆորում ստեղծելու նպատակահարմարության հարցի քննարկում (այդ թվում` պրոֆեսիոնալ հանրության հետ), որը բաղկացած է լինելու միջազգային կամ բարձր վարկանիշ ունեցող աուդիտորական և հաշվապահական խորհրդատվական ընկերություններից, որին հարկային ծառայությունը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ կներկայացնի առավել խնդրահարույց հարցերը

01.02.2009-30.04.2009

40.

Պարտադիր պարբերական մամուլի հաղորդագրությունների տարածման, ասուլիսների կազմակերպման սովորույթի ներդրման նպատակով կանոնակարգի մշակում

01.11.2008-31.12.2008

41.

Հարկային վիճակագրական ամսական տեղեկատուի հրապարակում (նաև հարկային ծառայության ինտերնետային կայքում): Ներկայացվող ցուցանիշների փաթեթը ձևավորվելու է նաև հասարակական պահանջի հիման վրա (առկա է ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանի հարկային կատարելագործման ծրագրի փորձը)

01.10.2008-31.12.2011

42.

«Հարկային ժամ» մշտական հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հեռարձակում: Այս հարցի կապակցությամբ հարկային ծառայությունը համագործակցելու է նաև արհեստավարժ հասարակական կազմակերպությունների և միությունների հետ

01.10.2008-31.12.2008*

43.

Էլեկտրոնային մեդիահոլովակների (CD-ներ) պատրաստում` հարկային օրենսդրության մատչելի մատուցման նպատակով, ինչը կներառի պատկերավոր օրինակներ` հարկ վճարողների առանձին խմբերի համար

01.10.2008-31.12.2011

44.

Նոր ստեղծված հարկ վճարողներին օժանդակության և սպասարկման ծառայությունների նպատակով այցելությունների կանոնակարգի մշակում: Այդ այցելությունները կարող են պատվիրվել ՀՎՀՀ ստանալու ժամանակ կամ հետագայում` առաջին 6 ամսվա ընթացքում

01.04.2009-30.04.2009

45.

Հարկային ծառայության ինտերնետային կայքում հարկային հաշվետվությունների (հաշվարկների) դատարկ ձևաթղթերի տեղադրում` ապահովելով դրանց խմբագրման և տպագրման հնարավորությունները

01.10.2008-31.03.2009

46.

Հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումներում համակարգչային տերմինալների տեղադրում` ըստ փուլերի` էլեկտրոնային եղանակներով հաշվետվությունների հանձնման հնարավորության ստեղծման նպատակով

01.04.2009-31.12.2011*

47.

Հարկային օրենսդրության վերաբերյալ հաճախ հանդիպող հարցերի համախմբման և օգտագործման տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») հայեցակարգի («ճարտարապետության») մշակում: Այն տեխնիկական առաջադրանք է` բուն շտեմարանը կառուցելու համար

01.10.2008-30.04.2009*

48.

Հարկային պրակտիկայում հաճախ հանդիպող հարցերի և դրանց պատասխանների տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») ստեղծում` արագագործ փնտրման համակարգով: Այն օգնելու է միատեսակ պատասխաններ ապահովելուն: Առավել հաճախ հնչող հարցերը տեղաբաշխվելու են հարկային ծառայության ինտերնետային կայքում` տասնօրյակային թարմացմամբ

01.05.2009-30.11.2009*

49.

Հարկային հաշվետվությունների ու տեղեկությունների, ինչպես նաև հարկային հաշիվ-ապրանքագրերի և այլ տեսակի սկզբնական փաստաթղթերի տեսակների, ձևաթղթերի «գույքագրում» և դրանց օպտիմալացման առաջարկությունների մշակում: Դա վերաբերելու է ինչպես դրանց քանակի, պարբերության, յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվության ծավալի, շարադրանքի հստակ լեզվի, տեխնիկապես մշակման համար հարմարավետության, դիզայնի հարցերին: «Գույքագրումը» ներառելու է նաև արտաքին հարցում

01.10.2008-28.02.2009*

50.

Հարկային աշխատողների (ինչպես նաև հարկ վճարողների) իրազեկվածության աստիճանի բարձրացման և հարկատուների սխալների կանխարգելման նպատակով առավել հաճախ թույլ տրվող սխալների տեղեկատուի ստեղծում` ամսական թարմացմամբ

01.05.2009-30.12.2010

51.

Հարկային միջնորդների ինստիտուտի (խորհրդատվական ընկերություններ, բանկեր և այլն) վերաբերյալ հայեցակարգի ձևավորում: Այդ ինստիտուտը կարևորվում է հայտարարագրման զանգվածային գործընթացի և գյուղատնտեսության հարկման համակարգի ներդրման առումով

01.02.2009-30.12.2010

52.

Հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների ամենամսյա համառոտագրի (դայջեստի) հրապարակում հարկային ծառայության ինտերնետային կայքում` մինչև յուրաքանչյուր ամսվա 7-ը

01.08.2008-31.12.2011

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 5»-Ի ԳԾՈՎ

 

> Նպատակը. Հարկային ստուգումների նոր քաղաքականություն

> Քաղաքականությունները.

5.1. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում.

5.2. Կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի վերակառուցում` հիմնված տվյալների մշակման ավտոմատ համակարգի և տվյալների ժամանակակից բազայի վրա.

5.3. Հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ-ի գծով, վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում, ինչպես նաև հարկային ապառքների նվազեցման միջոցառումների իրականացում.

5.4. Հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացում, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործության օպտիմալ սխեմայի որոշում.

5.5. Կանխամտածված (չարամտորեն) հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացում: Միաժամանակ, նորմատիվորեն պետք է սահմանվի դրա տարբերությունն օրենքի շրջանակներում թույլատրելի հարկային պլանավորումից.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

53.

Հարկային օրենսդրության խախտումների համար պատասխանատվության նորմերի կիրառման պրակտիկայի ու արդյունավետության ուսումնասիրում: Դրա արդյունքում հարկային օրենքը բազմակի և չարամտորեն խախտելու
դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, պատասխանատվության միջոցների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

01.07.2008-30.12.2010

54.

Օրենսդրական փոփոխությունների նախագծերի նախապատրաստում և դրանք ներկայացնելը` վարչարարական մեխանիզմներով բացառելու և կանխելու համար առանց փաստաթղթի կամ մասնակի փաստաթղթավորմամբ ապրանքաշրջանառությունը, անապրանք գործարքների իրականացումը, հարկային հաշիվներ դուրս չգրելու կամ չստանալու դեպքերը և «սև» հաշվապահության վարումը` անդրադառնալով նաև`

- կանխիկով գործառնությունների սահմանափակումների հարցերին

- մեծածախ և մանրածախ առևտրի կանոններում որոշակի փոփոխությունների
կատարման նպատակահարմարության հարցին, ըստ որի վաճառքը որոշակի քանակություններից հետո (անկախ գնորդի ֆիզիկական անձ լինելու հանգամանքից) կդիտվի որպես մեծածախ առևտուր` վճարահաշվարկային փաստաթղթի պարտադիր ձևակերպմամբ

01.06.2008-31.12.2008

 

- ԱԱՀ-ի հաշվարկման և վերահսկման գործընթացների հեշտացման համար` ԱԱՀ-ի հատուկ համարակալված, վաճառքի ենթակա կարբոնացված ձևաթղթերի թողարկման ու կիրառության նպատակահարմարության հարցին
- հարկ վճարողների կողմից համատեղ գործունեության հարկման հարցին

 

55.

Հարկային հանցագործությունների կանխման և կանխարգելման, հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացման, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործության օպտիմալացման նպատակով ներքին կանոնակարգի հաստատում: Նպատակը համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացումն է` տեխնիկական և մասնագիտական հաղորդակցության կանոնակարգման միջոցով

01.09.2008-31.03.2009

56.

Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) պիլոտային ձևով կիրառվող ուսումնասիրություն, շտկում, համակարգի ամբողջական գործարկում, համապատասխան իրավական հիմքերի և ընթացակարգի սահմանում

01.07.2008-30.06.2010*

57.

Հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ-ի գծով, հետ վերադարձման դյուրացված (ավտոմատացված) համակարգի մշակում, պիլոտային ռեժիմով գործարկում, համակարգի շտկում և համապատասխան ընթացակարգերի սահմանում: Գործարկումից մեկ տարի հետո պարտադիր երկրորդ ուսումնասիրության անցկացում և ճշգրտում

01.07.2008-30.06.2010

58.

Երրորդ անձանց կողմից տեղեկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին օրենքի նախագծի ներկայացում, որը ենթադրում է նաև վարչական ռեգիստրների (սեփականության իրավունքի, ձեռնարկատիրական գործունեության իրավունքի, քաղաքացիական կացության, մաքսային, սոցիալական և այլ ռեգիստրներ) և «քվազի-ֆիսկալ» ոլորտի ռեգիստրների (էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայություններ) տեղեկությունները կայուն պարբերականության հիմքով ստացում և օգտագործում

01.08.2008-30.11.2008

59.

Կուտակված հարկային ապառքների նվազման, ինչպես նաև նոր առաջացող հարկային ապառքների բացառման միջոցառումների ծրագրի մշակում

01.10.2008-01.03.2009

60.

ՀԴՄ-ի շահագործման հետ կապված` հասարակության վերահսկողության մեխանիզմի մշակում` ներառյալ առաջարկելով քաղաքացիների անձնական շահագրգռվածության գործոնը (որպես օրինակ, կարող է ներդրվել «վիճակախաղի» գաղափարը)

01.10.2008-30.06.2009

61.

Հարկային ստուգումների կազմակերպման գործընթացի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և դրա հիման վրա առաջարկությունների մշակում

01.11.2008-31.12.2011*

62.

ՀԴՄ-ների սպասարկման կենտրոնների մասնագետների հետ համատեղ «ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների հստակեցում և համապատասխան օրենսդրական փոփոխությունների պատրաստում: Նպատակը ժամանակակից սարքերի կիրառումը թույլ տալը և միաժամանակ հարկային հսկողությունն ապահովելն է

01.07.2008-28.02.2009*

63.

Հարկային ստուգումների արդյունքների գնահատման կանոնակարգի մշակում

01.01.2009-30.12.2010

64.

Միջգերատեսչական հարթության մակարդակով քննարկել և առաջարկել ակցիզային դրոշմանիշներին նմանատիպ դրոշմանիշերի կիրառման նպատակահարմարությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված ապրանքների նկատմամբ (Բելառուսի, Մոլդովայի և Ղազախստանի փորձը)

01.01.2009-31.03.2009

65.

Կենտրոնացված կարգով հարկ վճարող (բիզնես խմբի մեջ մտնող «դուստր» (աֆիլացված) կազմակերպությունների) ինստիտուտի կիրարկման նպատակահարմարության հարցի ուսումնասիրում` ներառյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը

01.10.2009-31.03.2010*

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 6»-Ի ԳԾՈՎ

 

> Նպատակը. Հարկային մարմնի կառավարման արդյունավետ համակարգի ներդրում

> Քաղաքականությունները.

6.1. Անցում գործառույթների վրա հիմնված կառավարման սխեմայի: Վերափոխումն իրականացվելու է «գլխավոր գրասենյակ»-«խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն» -«տարածքային ստորաբաժանումներ» փուլերով.

6.2. Տարածքային ստորաբաժանումների թվի կտրուկ փոքրացում` այն հավասարակշռելով ռեգիոնալ սպասարկման և տվյալների մշակման կենտրոններով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ավելի ակտիվ ներգրավմամբ.

6.3. Մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում.

6.4. Աշխատողների և ստորաբաժանումների կատարողական չափանիշների համակարգի ներդրում` այն կապելով ոչ միայն վճարված հարկերի, այլ արտադրողականության և այլ ֆունկցիոնալ ցուցանիշների հետ.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

66.

Դիտարկել հարկային վարչարարության բարեփոխումների փաստաթղթից, հարկային ծառայության հայտարարած նոր առաքելությունից և 7 հիմնական նպատակներից և դրան համապատասխան քաղաքականություններից բխող հարկային ծառայության օրենսդրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը և համապատասխան օրենսդրական փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն

01.10.2008-31.12.2008*

67.

Հասարակության լայն խավերին իրազեկել և ծանոթացնել հարկային վարչարարության առաքելության, հիմնական նպատակների և իրականացվելիք միջոցառումների մասին: Նպատակը թափանցիկ աշխատանքի և վստահության մթնոլորտի ձևավորումն է:

01.07.2008-30.12.2011

68.

Հարկային ծառայության ռազմավարական ծրագրավորման ընթացակարգերի կատարելագործում

01.01.2009-30.05.2010*

69.

Հարկային ծառայության ներսում հարկային վարչարարության ընթացակարգերի (այդ թվում՝ ստուգումների) միատեսակ կիրառման նպատակով համապատասխան ուղեցույցների և ձեռնարկների մշակում` նախատեսելով դրանց հրապարակման հստակ ժամանակացույցը: Նախապես ստեղծվում է ուղեցույցների մշակման ամենամյա ժամանակացույց:

01.09.2008-31.12.2011*

70.

Հարկային մարմինները համապատասխան կադրերով համալրելու և հարկային վարչարարության ընթացակարգերի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով հարկային ծառայողների համար (այդ թվում` հարկային տեսչությունների, սպասարկման կենտրոնների աշխատողների) ուսումնական ծրագրի իրականացում` ելնելով ոլորտային և գործառութային առանձնահատկություններից, ինչպես նաև միջազգային առաջատար փորձից

01.10.2008-31.12.2011*

71.

Հարկային ծառայողների աշխատանքների կատարողականի գնահատման համակարգի հիման վրա հարկային ծառայողների խրախուսման մեխանիզմների սահմանում

01.01.2009-30.06.2010*

72.

Հարկային եկամուտների, ապառքների, գերավճարների վերլուծության համապարփակ մեթոդաբանության մշակում: Դա պետք է հնարավորություն ընձեռի դուրս բերել ըստ ոլորտների, ըստ տարածաշրջանների, ըստ հարկատեսակների, ըստ ձեռնարկությունների չափի, ըստ ապրանքատեսակների և այլ սովորաբար կարևոր համարվող չափանիշների

01.07.2008-30.05.2010*

73.

Ուժեղացնել հարկային ծառայության վերլուծական-հետազոտական կարողությունները` ստեղծելով առանձին ենթածրագիր` համապատասխան բաղադրիչներով, ինչպես նաև ապահովելով «գիտելիքի փոխանցումը» ըստ բոլոր վերլուծության գործառույթ ունեցող ստորաբաժանումների (անկախ կառավարման մակարդակից): Ենթադրվում է նաև կանխատեսումների կարողությունների զարգացում` համապատասխան գործիքի ստեղծմամբ

01.12.2008-31.12.2011*

74.

Հարկային ծառայության կենտրոնական ապարատում գործառույթների վրա հիմնված կառուցվածքի և գործառույթների սահմանում

01.07.2008-30.09.2008

75.

Հարկային տեսչությունների` գործառույթների վրա հիմնված կառուցվածքի և գործառույթների սահմանում

01.07.2008-31.12.2008

76.

Հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումների թվի կրճատում

01.09.2008-31.12.2009

77.

Հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերի սահմանում

01.10.2008-31.10.2010*

78.

Կատարողականի և մասնագիտական կարողությունների հիման վրա հարկային ծառայողների պաշտոնական առաջխաղացման համակարգի ներդրում

01.10.2008-30.09.2010

79.

Ստեղծել կատարողականի վրա հիմնված հաշվետվական համակարգ` նախատեսելով յուրաքանչյուր հարկային ծառայողի համար տեղեկությունների բանկի ստեղծում

01.10.2008-31.10.2009

80.

Ձևավորել հարկային վարչարարության նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմներ` նախատեսելով պատշաճ հաշվետվողականություն, թափանցիկություն և իրականացնել վարչարարության գործիքների արդյունավետության մոնիթորինգ

01.10.2008-30.12.2010

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 7»-Ի ԳԾՈՎ

 

> Նպատակը. Հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման ապահովում

> Քաղաքականությունները.

7.1. Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ռազմավարության սահմանում` ապահովելու համար հարկային ծառայության նոր սահմանված առաքելության և հիմնական 7 նպատակների իրագործումը.

7.2. Հարկ վճարողների մասին ամբողջականացված տվյալների ժամանակակից դարանի ստեղծում` ներառյալ երրորդ անձանցից օրենքով ստացվածը: Համակարգը պետք է ապահովի հարկ վճարողների անհատական տվյալների գաղտնիությունը.

7.3. Առավելագույնի հասցնել ժամանակակից ՏՏ-ի համակարգերի կիրառումը հարկ վճարողների և հարկային ծառայության ներքին ստորաբաժանումների կողմից. ինտերնետ, ներքին ցանց, պորտալներ, ժամանակակից լիցենզավորված ծրագրային ու գործիքային մեթոդների գծով վերապատրաստումներ.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

81.

Հարկային ծառայությունում ՏՏ-ի ոլորտի զարգացման ռազմավարության երկարաժամկետ ծրագրի մշակում

01.09.2008-31.11.2008

82.

Մշակել ուղեցույցներ, տարբեր ընթացակարգեր, հուշաթերթիկներ` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ժամանակակից ՏՏ-ի տեխնոլոգիաների, գործիքների օգտագործումը` հարկային ծառայության ներսում կառավարման բարելավման ու արդյունավետության բարձրացման համար

01.01.2009-31.12.2011

83.

Հարկային ծառայության տվյալների բազայի վերակառուցում` նպատակ ունենալով նաև արտաքին օգտագործողների համար մատչելի տեղեկատվության ապահովումը, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման ընդհանուր հայեցակարգի ներքո: Տվյալների բազան պետք է «ներառի» բազմաթիվ տնտեսական դասակարգիչներ` օգտագործողների վերլուծական պահանջներն ապահովելու համար` նախատեսելով միայն օրենքի համաձայն հավաքագրվող տեղեկությունները

01.12.2008-31.12.2011*

84.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության ուսումնասիրություն

01.10.2008-31.12.2008

85.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար համապատասխան համակարգչային ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքի պատրաստում (շարունակական)` յուրաքանչյուր հարկատեսակի համար

01.09.2008-30.12.2010*

86.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու ծրագրի ներդրում և փորձնական կիրառում

01.10.2008-31.03.2009

87.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու ուղեցույցի պատրաստում

01.10.2008-31.05.2010

88.

Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ (հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ, տեղեկանքներ) չներկայացրած հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ ծրագրի ներդրում

01.12.2008-31.07.2010

89.

Վճարումներ չկատարած` էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումները ներկայացնելու ծավալի և պարբերականության սահմանման համար օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության ուսումնասիրություն

01.11.2008-31.03.2010

90.

Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների հաշվետվությունների մշակման ավտոմատացված նորացված համակարգի ներդրման և վճարումներ չկատարած հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացման համար համապատասխան համակարգչային ծրագրի մշակում

01.12.2008-31.07.2010*

91.

Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի և վճարումներ չկատարած հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ համակարգի փորձնական կիրառում

01.02.2009-30.09.2010

92.

Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի և հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ համակարգի ամբողջական կիրառում

01.04.2009-30.11.2010*

93.

Կրկնությունների և թղթային հաշվետվությունների (տեղեկատվության) բացառման նպատակով հարկային տեսչություններից հավաքագրվող տեղեկատվության «գույքագրում» և օպտիմալացում

01.08.2008-31.10.2008

94.

Հարկ վճարողների վերաբերյալ 3-րդ անձանցից ստացվող տեղեկությունների ընդունման ծրագրի մշակում և տեղեկատվական բազայի ստեղծում` նախատեսելով օգտագործողների համար առավել մատչելիություն

01.02.2009-30.06.2010*

95.

Հարկ վճարողների մասին ամբողջականացված տվյալների ժամանակակից դարանի ստեղծման նպատակով դրա օգտագործողների կարիքների գնահատում և բազայի նորացում

01.10.2008-31.03.2010

».

6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

7) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

8) որոշման N 4 հավելվածի` «Մաքսային ընթացակարգերի պարզեցում» սկզբունքի` 25-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2009 թ. III եռամսյակ» բառերը փոխարինել «2010 թ. II եռամսյակ» բառերով.

9) որոշման N 4 հավելվածի «Մաքսային ընթացակարգերի պարզեցում» սկզբունքի 26-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2009 թ. IV եռամսյակ» բառերը փոխարինել «2010 թ. III եռամսյակ» բառերով:

2. Սույն որոշման N 1 հավելվածի «Մաս Բ. Գործողությունների (միջոցառումների) ցանկի և ժամանակացույց»-ի 9-րդ, 15-րդ, 17-րդ, 25-րդ, 29-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 42-րդ, 46-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 56-րդ, 61-րդ, 62-րդ, 65-րդ, 66-րդ, 68-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 77-րդ, 83-րդ, 85-րդ, 90-րդ, 92-րդ և 94-րդ կետերում նշված միջոցառումները ենթադրում են արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: «Արտաքին ֆինանսական ռեսուրս» ասելով հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 25-ի N 185-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 7-ի N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹԹ. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ»

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 25-ի N 185-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 7-ի N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹԹ. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՆԹԱԴՐՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ»

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան