ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 291-Ա
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՆԹԱԼԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին 2010 թվականի ապրիլի 26-30-ը գործուղել Անթալիա (Թուրքիայի Հանրապետություն)` սննդային լոբազգիներին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին և հատիկավոր լոբազգիների վերաբերյալ 7-րդ եվրոպական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Գալստյանի` Անթալիա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Անթալիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|