Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.19/21(755) Հոդ.529
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2010 թվականի N 490-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայությունների 2010 թվականի ծրագիրը»` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 11
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 6-ի N 490-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

NN
ը/կ

Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը

Աշխատանք-
ների կատարման սկիզբը

Երկրաբանական առաջադրանքը
2010 թվականի համար

2010 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

առաջին
եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑ-ՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում`

 

 

3 000.0

6750.0

10 500.0

15 000.0

1.

Գեղամա լեռների հյուսիսային
և արևմտյան ստորոտների
1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ
(К -38- 126- В, Г;
К -38-138- А,Б,В,Г)

 2003 թ.

Ամփոփ հաշվետվության ներկայացում, 1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզների կազմում, որտեղ մանրամասն կեզրագծվեն կարևորագույն հրաբխային ֆորմացիաները, կառանձնացվեն մետաղային և տեխնոլոգիական
հումքի առումով հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային տեղամասեր

2 000.0

3 750.0

5 000.0

7 000.0

2.

ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում

2007 թ.

 ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում
և դրանց կադաստրի կազմում, որի հիման վրա կտրվի սողանքների ակտիվացման և կանխագուշակման վերաբերյալ տեղեկատվություն, կբացահայտվի երկրաբանական միջավայրի փոփոխման տենդենցը
ամփոփ հաշվետվության ներկայացում

500.0

1 500.0

2 5000.0

4 000.0

3.

«ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երրորդ փուլ` Arc GIS միջավայրում ՀՀ (Սյունիքի և Վայոց ձորի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում

2005 թ.

 Arc GIS միջավայրում ՀՀ (Սյունիքի և Վայոց ձորի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում
միջանկյալ հաշվետվության ներկայացում

500.0

1 500.0

3 000,0

4 000,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան