Basic information
Number
N 1362-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.12.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.11.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.12.2013
Effective date
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1362-Ա

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-3-Ը ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 3-ՐԴ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 22-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել 2013 թվականի դեկտեմբերի 2-3-ը կայանալիք հայ-ռուսական 3-րդ միջտարածաշրջանային ֆորումի կազմակերպիչ նշանակված «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանն Արդյունաբերության զարգացման հիմնադրամից դրամաշնորհային կարգով հատկացված միջոցներից նշված ֆորումի շրջանակներում բոլոր տեսակի գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation