Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2021

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 82-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման նպատակով,

առաջնորդվելով «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության հավելված 1-ի 67-րդ կետով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 21-րդ հավելված հանդիսացող՝ «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.5-րդ կետով՝

«1.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:

1.5.1. Ղրղզստանի Հանրապետության ազգային էլեկտրական ցանցով (այսուհետ՝ Ղրղզստանի ԱԷՑ) ՄՊՀ տարեկան կանխատեսվող ծավալները որոշվում են ՄՊՀ իրականացման համար լիազորված կազմակերպության կողմից (այսուհետ՝ Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն)՝ հայտի հիման վրա:

1.5.2. Առաջիկա օրացուցային տարվա համար հայտը ներկայացվում է նախորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ։ Հայտի մեջ նշվում է ՄՊՀ և առավելագույն հզորության տարեկան ծավալը՝ ամիսների կտրվածքով և Ղրղզստանի Հանրապետության սահմանին էլեկտրական էներգիայի ընդունման և հանձնման կետերի նշումով։

1.5.3. Հայտն ուսումնասիրելիս Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունն առաջնորդվում է Ղրղզստանի ԱԷՑ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությամբ, որը որոշվում է սույն մեթոդաբանությանը համապատասխան։ Եթե ՄՊՀ հայտագրվող մեծությունը գերազանցում է Ղրղզստանի ԱԷՑ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությունն՝ ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով կամ տարվա որևէ ամսվա համար, ապա Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունը հիմնավորված մերժում է ուղարկում հայտ ներկայացրած կազմակերպությանը։

1.5.4. ՄՊՀ հայտագրված ծավալները, որոնք համաձայնեցվել են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության հետ, ձևակերպվում են որպես էլեկտրական էներգիայի հաղորդման պայմանագրի հավելված և հաշվի են առնվում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագները հաշվարկելու ժամանակ։

1.5.5. ՄՊՀ համար նախատեսվող էլեկտրական էներգիայի ծավալները կարող են ճշգրտվել անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների հետ համաձայնեցմամբ՝ մինչև պլանավորվող մատակարարման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը։»։

2. 2-րդ բաժնում՝

ա) 2.2.2-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության էներգահամակարգի (Ղրղզստանի ԷՀ) և Ղազախստանի ՄԷՀ-ի միջև,» բառերով.

բ) 2.2.3-րդ ենթակետում՝

 առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2.3. Հաշվարկային մոդելը Ռուսաստանի ՄԷՀ-ի, Ղազախստանի ՄԷՀ-ի, Ղրղզստանի ԷՀ-ի, Բելառուսի ՄԷՀ-ի, Հայաստանի ԷԷՀ-ի և երրորդ պետությունների էներգահամակարգերի՝ տեխնոլոգիապես փոխկապակցված այնպիսի մասերի և (կամ) համարժեքների մաթեմատիկական մոդել է, որոնց միջոցով իրականացվում է Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև էլեկտրական էներգիայի (հզորության)՝ պլանավորման համար անհրաժեշտ ծավալով հաղորդումը, և ներառում է հետևյալի նկարագրությունը.».

երկրորդ պարբերությունում «գրաֆեր» բառը փոխարինել «գրաֆաներ» բառով.

գ) 2.2.6-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, և Ղազախստանի ՄԷՀ համակարգային օպերատորի ու Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից՝ երրորդ պետությունների այն համակարգային օպերատորների հետ համաձայնեցնելով, որոնց էներգահամակարգերն աշխատում են զուգահեռաբար Կենտրոնական Ասիայի միավորված էներգետիկ համակարգի շրջանակներում» բառերով.

դ) 2.3.1-ին ենթակետում՝

երրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառելու համար,» բառերով.

չորրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառող,» բառերով.

վերջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ համակարգային օպերատորի» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության» բառերով.

ե) 2.3.2-րդ, 2.3.3-րդ և 2.4.1-ին ենթակետերը «Ղազախստանի ՄԷՀ համակարգային օպերատոր» համապատասխան հոլովով բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» համապատասխան հոլովով բառերով.

զ) 2.4.2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորը, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունը կազմում և պլանավորման համակարգողին են ներկայացնում Հայաստանի ԷԷՀ և Ղրղզստանի ԷՀ՝ հաշվարկային մոդելում ներառված էլեկտրացանցային սարքավորումների վերանորոգումների ժամանակացույցերը։ Հայաստանի ԷԷՀ և Ղրղզստանի ԷՀ՝ հաշվարկային մոդելում ներառված էլեկտրացանցային սարքավորումների վերանորոգումների ժամանակացույցերը ենթակա չեն համաձայնեցման պլանավորման համակարգողի հետ ։».

է) 2.4.3-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ համակարգային օպերատորը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառելու համար» բառերով.

ը) 2.4.4-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԷՀ - Ղազախստանի ՄԷՀ» բառերով.

թ) 2.4.5-րդ, 2.5.1-ին և 2.6.1-ին ենթակետերը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» համապատասխան հոլովով բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» համապատասխան հոլովով բառերով.

ժ) 2.6.2-րդ ենթակետում՝

առաջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ համակարգային օպերատորը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ մատակարարումների հայտագրված ծավալները՝ Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորը» բառերով.

երրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության, Հայաստանի ԷԷՀ համակարգային օպերատորի կողմից» բառերով.

հինգերորդ պարբերությունում՝

«Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ մատակարարումների հայտագրված ծավալների նկատմամբ,» բառերով.

«Բելառուսի ՄԷՀ-ի, Ղազախստանի ՄԷՀ-ի» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԷՀ-ի» բառերով.

ժա) 2.6.3-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ մատակարարումների հայտագրված ծավալների հաշվառմամբ» բառերով.

ժբ) 2.6.5-րդ և 2.6.6-րդ ենթակետերը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» համապատասխան հոլովով բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն համապատասխան հոլովով» բառերով.

ժգ) 2.6.7-րդ ենթակետի առաջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ մատակարարումների հայտագրված ծավալների հաշվառմամբ» բառերով։

3. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5-րդ կետով.

«3.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում։

Ղրղզստանի Հանրապետության տարածքում ՄՊՀ կազմակերպումն ու իրականացումը վերապահվում են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությանը, որն իրականացնում է հետևյալ գործառույթները.

- 110-500 կՎ լարման ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների մատուցում.

- ազգային էլեկտրական ցանցերի օպերատիվ-կարգավարական կառավարում.

- Ղրղզստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի և հզորության արտադրության և սպառման ռեժիմների կառավարում իրական ժամանակի ռեժիմում.

- հզորության փոխհոսքերի օրական ժամանակացույցերի միջև անհամամասնության շտկման մասով ծառայությունների մատուցում (հզորության կարգավորում).

- սահմանակից պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի լիազորված կազմակերպությունների հետ փոխգործակցություն՝ զուգահեռ աշխատանքի ռեժիմների կառավարման և կայունության ապահովման գծով։»։

4. 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.5-րդ կետով.

«4.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:

4.5.1. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան՝ ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների, այդ թվում՝ անդամ պետությունների միջև ՄՊՀ ծառայությունների սակագինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_21588

որտեղ՝

Ս-ն ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների սակագինն է (առանց ավելացված արժեքի հարկի) (սոմ/կՎտ.ժ).

Ծ-ն՝ Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող՝ ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների համար ընդհանուր տարեկան ծախսերն են (մլն սոմ).

Շ-ն՝ շահույթի տարեկան մակարդակը (մլն սոմ).

Հ-ն՝ պայմանագրերով և գործարքներով հայտագրված՝ էլեկտրական էներգիայի հաղորդման հանրագումարային ծավալը (մլն կՎտ.ժ)։

4.5.2. Ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների մասով Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության ընդհանուր տարեկան ծախսերի մեջ ներառվում են վերանորոգման և շահագործման սպասարկման ծախսերը (հաշվի առնելով նյութական, աշխատանքային և մյուս ծախսերը), պարտքի սպասարկումը (վարկեր) և ակտիվներում ներդրված միջոցների մաշվածությունը, կապիտալ ներդրումները, էլեկտրական էներգիայի կորուստների փոխհատուցման գծով ծախսերը, էլեկտրաէներգիայի գնումը, պետական մարմիններին կատարված հատկացումները և այլն։

Ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների սակագնի մեջ ներառվող ծախսերը որոշվում են Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։»։

5. 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5-րդ կետով.

«5.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:

Անդամ պետությունների միջև ՄՊՀ ծառայությունների սակագնի ձևավորման ժամանակ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան կատարված ծախսերը հաշվի չեն առնվում։»։

6. 6-րդ բաժնում՝

ա) 6.3.1.1-ին ենթակետի առաջին պարբերությունը «կամ Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով, «ծառայություններին» բառից առաջ լրացնել «սուբյեկտների» բառով.

բ) 6.3.1.2-րդ ենթակետը «անդամ պետությունների այն կազմակերպությունների միջև» բառերից առաջ լրացնել «սահմանակից» բառով.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6.6-րդ կետ.

«6.6. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:

Ղրղզստանի Հանրապետության տարածքում անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն իրականացվում է էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության հետ՝ սույն մեթոդաբանությանը համապատասխան:»։

7. 9-րդ բաժնում՝

ա) երկրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից» բառերով.

բ) տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ռուսաստանի Դաշնության տարածքում ՄՊՀ իրականացնելու դեպքում, երբ Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից) և (կամ) Ղրղզստանի Հանրապետություն (Ղրղզստանի Հանրապետությունից) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում չի պահանջվում, շեղումների փոխհատուցման նպատակով գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության)՝ հաշվարկի ժամանակ օգտագործվող քանակական և գնային պարամետրերը հաստատվում են Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով,».

գ) տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Ղրղզստանի Հանրապետություն (Ղրղզստանի Հանրապետությունից) էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարումների նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածքում ՄՊՀ իրականացնելիս Ղազախստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների մատակարարման կետերում շեղումները փոխհատուցելու նպատակով գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության)՝ հաշվարկի մեջ օգտագործվող քանակական և գնային պարամետրերը հաստատվում են Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով, իսկ Ղրղզստանի Հանրապետության հետ Ղազախստանի Հանրապետության պետական սահմաններին՝ Ղազախստանի Հանրապետության համակարգային օպերատորի և Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության միջև կազմված հաշվետու փաստաթղթերով,»։

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու կապակցությամբ դրանում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը։

Կատարված է Նուր Սուլթան քաղաքում 2019 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից`

Բելառուսի Հանրապետության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կողմից`