Գլխավոր տեղեկություն
Համար
N 1333-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2010-30.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.1261
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի գործունեության հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրության տարբերակը:

3. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի նախագահներին` սույն որոշման 2-րդ կետում նշված ակտի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան հանձնաժողովների կանոնադրությունները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1333-Ն որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի գործունեության հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) նպատակաուղղված է հանձնաժողովի, դրա հայկական կողմի գործունեության առկա վիճակի վերլուծության հիման վրա` հանձնաժողովի հայկական կողմի գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումների առաջարկմանը:

2. Սույն հայեցակարգը չի վերաբերում միջազգային պայմանագրերի շրջանակներում դրանց կատարման կամ մեկնաբանման առնչությամբ վեճեր կամ տարաձայնություններ առաջանալու դեպքում պայմանագրի կողմերի կողմից հաշտեցման կամ միջնորդության նպատակով ձևավորվող ժամանակավոր հանձնաժողովներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող միջկառավարական կոմիտեներին և հանձնաժողովներին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հայկական կողմն իր աշխատանքներն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև կնքված համապատասխան միջազգային պայմանագրերով, հանձնաժողովի հայկական կողմի օրենսդրությամբ և հանձնաժողովի կանոնադրությամբ, եթե այն առկա է:

4. Հանձնաժողովի գործունեության համար հիմք են հանդիսանում հանձնաժողովի ստեղծման համար կնքված միջազգային պայմանագիրը, պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության պայմանագրերը, որոնցով այդ պայմանագրի կատարման նպատակով հանձնաժողովի (կոմիտեի, խորհրդի, աշխատանքային խմբի, հանձնախմբի) ստեղծման մասին հատուկ դրույթ է նախատեսվում:

5. Հանձնաժողովի հայկական կողմի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրությամբ, որը կարգավորում է հանձնաժողովի հայկական կողմի կազմի ձևավորման և հաշվետվության հարցերը:

6. Հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է նաև «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքով, որի 16-րդ հոդվածով սահմանվում է, որ միջազգային պայմանագրերի կնքման ոլորտում հանձնաժողովի հայկական կողմի նախագահը և անդամներն իրավունք ունեն առանց հատուկ լիազորությունների բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող` գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և քարտուղարին:

Գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին:

Եթե հանձնաժողովի հայկական կողմի նախագահը (համանախագահը) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չէ, ապա նշանակվում է նախագահի տեղակալ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

(7-րդ կետը խմբ. 04.03.10 N 211-Ն) 

8. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

9. Հանձնաժողովի գործունեության ընդհանուր համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանձնաժողովի գործունեության համակարգման ընթացքում հանձնաժողովում ապահովում է ներկայացուցչություն, անմիջական կապ է պահպանում հանձնաժողովում ներկայացված օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, հանձնաժողովի գործունեության մասին ներկայացված հաշվետվությունների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ, իրականացնում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող կազմակերպչական և այլ գործառույթներ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանձնաժողովի գործունեությունը համակարգում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների գործուն մասնակցությամբ, հատկապես օտարերկրյա պետության տարածքում հանձնաժողովի նիստերն անցկացնելու ընթացքում, ինչպես նաև հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների իրականացման ապահովման նպատակով օտարերկրյա պետության համապատասխան ներկայացուցիչների հետ հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով:

10. Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները`

1) միջազգային պայմանագրով նախատեսված և (կամ) միջազգային պայմանագրի իրագործմանն ուղղված գործառույթներ.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև տարբեր բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի քննարկում.

3) տարբեր բնագավառներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների ուսումնասիրում և այդ բնագավառներում համագործակցության արդյունավետ իրականացման և ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

4) որևէ կոնկրետ հարցի կարգավորմանն ուղղված գործառույթներ:

11. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնում է նիստերի միջոցով, ինչպես նաև նիստերի միջև ընկած ժամանակահատվածում տարբեր ձևերով իրականացվող շփումների` նամակագրության, հանձնաժողովի համանախագահների կամ նրանց կողմից լիազորված անձանց հանդիպումների ու հեռախոսազրույցների և այլ հաղորդակցության միջոցներով:

12. Հանձնաժողովի նիստերը գումարվում են նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում: Հաջորդ նիստի անցկացման ժամկետը որոշվում է նախորդ նիստի ընթացքում կամ ավելի ուշ: Հանձնաժողովի համանախագահներից մեկի առաջարկով կարող են անցկացվել արտահերթ նիստեր կամ համանախագահների հանդիպումներ:

13. Հանձնաժողովի նիստերը և համանախագահների հանդիպումներն ըստ պայմանավորվածության անցկացվում են հաջորդաբար` Հայաստանի Հանրապետությունում և համապատասխան օտարերկրյա պետությունում՝ հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:

14. Հանձնաժողովի նիստերին և համանախագահների հանդիպումներին, բացի հանձնաժողովի անդամներից, յուրաքանչյուր կողմից կարող են մասնակցել նաև խորհրդատուներ, համապատասխան ոլորտների մասնագետներ և փորձագետներ:

15. Հանձնաժողովի նիստերը և համանախագահների հանդիպումներն անցկացվում են հանձնաժողովի համանախագահների կողմից համաձայնեցված օրակարգով:

16. Հանձնաժողովի նիստերի և համանախագահների հանդիպումների նախնական օրակարգը հանձնաժողովի համանախագահների միջև համաձայնեցվում է խորհրդակցությունների միջոցով՝ հերթական նիստից կամ հանդիպումից առնվազն 15 օր առաջ:

17. Հանձնաժողովը կարող է քննարկել նաև օրակարգում չընդգրկված, սակայն հանձնաժողովի նպատակներից բխող այլ հարցեր, որոնց քննարկման շուրջ հանդիպման սկզբում համաձայնության կգան հանձնաժողովի համանախագահները` դրանք ընդգրկելով օրակարգում:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

19. Որոշումները չեն կարող հակասել կողմերի օրենսդրություններին, կամ դրանցով չեն կարող նախատեսվել ֆինանսական պարտավորություններ:

20. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից:

21. Լրացուցիչ հաստատում պահանջող և (կամ) իրագործման համար ներպետական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց և համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո:

22. Հանձնաժողովի համանախագահների կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում հանձնաժողովի համանախագահներն իրավունք ունեն հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում փոխհամաձայնեցված աշխատակարգային որոշումներ ընդունելու: Փոխհամաձայնեցումն իրականացվում է գրավոր` դիվանագիտական ուղիներով:

23. Հանձնաժողովի նիստերի և համանախագահների հանդիպումների արդյունքներն ու ընդունված որոշումներն ամրագրվում են հանձնաժողովի համանախագահների կողմից ստորագրվող արձանագրություններում:

24. Հանձնաժողովի հանդիպումների արձանագրությունները կողմերի համաձայնությամբ կազմվում և ստորագրվում են հիմնականում ռուսերեն կամ անգլերեն` հետագայում ապահովելով դրանց հայերեն թարգմանությունը: Որոշ դեպքերում արձանագրություններն ի սկզբանե կազմվում ու ստորագրվում են նաև հայերեն և համապատասխան պետության պետական լեզվով:

25. Հանձնաժողովի առանձին գործառույթներն իրականացնելու և ընդունած որոշումները կատարելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի իր կազմից ստեղծելու մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:

26. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորելու դեպքում` դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական ակտի ընդունում չի պահանջվում:

27. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպական աշխատանքների, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի նիստերի և հանձնաժողովի համանախագահների հանդիպումների մասին արձանագրությունների կազմման, հանձնաժողովի համանախագահների` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների կատարման, ինչպես նաև հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:

28. Հանձնաժողովի նիստերի և դրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` իր օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական ու ժամանակավոր մարմինների անդամների՝ օտարերկրյա պետությունում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանն իր ներկայացուցիչներին գործուղող կողմը:

30. Հանձնաժողովի կողմերի փոխադարձ համաձայնությամբ` կարող է որոշվել հանձնաժողովի գործունեության ֆինանսավորման կամ հանձնաժողովի նիստերին մասնակցության ֆինանսավորման այլ կարգ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

31. Հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է`

1) մշակել հանձնաժողովի հայկական կողմի կազմի ձևավորման հստակ չափանիշներ` հաշվի առնելով հանձնաժողովի առջև դրված խնդիրներն ու գործառույթները, ինչպես նաև պահպանելով երկու կողմից հավասար թվով և համարժեք մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը: Հանձնաժողովի հայկական կողմի կազմում համապատասխան մարմինների ղեկավարների համաձայնությամբ ընդգրկել ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերից, փորձագետների` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից և համապատասխան մասնագետների` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից.

2) հանձնաժողովի հայկական կողմի կազմի ձևավորումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կանոնադրությունը` հստակորեն սահմանելով դրա գործունեության գործառական և կազմակերպչական հարցերը, նրա առջև դրված նպատակները, խնդիրներն ու գործառույթները, նրա գործունեության հետ կապված ֆինանսական հարցերը, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի և քարտուղարի լիազորությունները.

3) ապահովել հանձնաժողովի գործունեության շարունակականությունը և նպատակաուղղվածությունը: Պարբերաբար կազմակերպել հանձնաժողովի հայկական կողմի հանդիպումներ հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում: Իրականացնել հանձնաժողովի որոշումների կատարմանն ուղղված միջոցառումներ` անհրաժեշտության դեպքում մշակելով գործողությունների պլան` միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույցով և կատարման համար պատասխանատուների սահմանմամբ.

4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` միջազգային պայմանագրերի կատարման համար պատասխանատու գերատեսչությունների բյուջետային հայտերի հիման վրա նախատեսել ֆինանսական միջոցներ:

(հավելվածը խմբ. 04.03.10 N 211-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան