ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2010 թվականի N 68-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի ներդրումային և առևտրային հնարավորություններ» խորագրով «ԱՐՄԷՔՍ-2010» միջազգային համաժողովին մաuնակցելու նպատակով 2010 թվականի փետրվարի 8-11-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Սարգսյանի, Ա. Պետրոսյանի, Ս. Գալստյանի, Ա. Ալավերդյանի, Գ. Գրիգորյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
(2-րդ կետը փոփ. 24.02.10 N 118-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Թեհրան գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն`
1) Վ. Ներսիսյանցինը` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Վ. Աֆյանինը` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախuերում գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին.
3) Մ. Սարգսյանինը` Հայաuտանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.
4) Ա. Ասատրյանինը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
5) Ռ. Հարությունյանինը և Հ. Ասլանյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
(3-րդ կետը լրաց. 24.02.10 N 118-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Թեհրան գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը:
6. Առաջարկել Հայաuտանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վ. Ներսիսյանցին գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված փետրվարի 8-ի N 68-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-11-Ը ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Ներսիսյանց | - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (պատվիրակության ղեկավար) |
Գ. Սարգսյան | - ՀՀ տրանսպորտի նախարար |
Ա. Պետրոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Գալստյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Գ. Գրիգորյան | - ՀՀ տրանսպորտի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ռ. Հարությունյան | -«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Աֆյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և միջին արևելքի վարչության Իրանի բաժնի 3-րդ քարտուղար |
Ա. Ասատրյան | - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժնի պետ (համաձայնությամբ) |
Մ. Սարգսյան | - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Ասլանյան | - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր իրավաբան (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |