ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1521-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «ղեկավարը» բառից հետո լրացնել «, իսկ պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված անձը (անձինք)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 21
Երևան