Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2010-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.04.26/5(9) Հոդ.349
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2010 թվականի N 186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1073-Ն որոշման հավելվածում`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին, 34.2-րդ և 34.3-րդ կետերով.
« |
34.1. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2009 թվականի ելակետային տվյալների ՀՀ մարզպետարաններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու համար ժամկետների սահմանում |
ՀՀ մարզպետարաններ |
մինչև 2010 թ. մարտի 6-ը |
34.2. |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ առանձին համայնքների մշտական բնակչության թվի գծով ելա-կետային տվյալների տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թ. հուլիսի 1-ը |
34.3. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թ. հուլիսի 1-ը | |
». |
2) 35-րդ, 41-րդ, 46-րդ, 51-րդ և 58-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
|
35. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետականբյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թ. հուլիսի 24-ը |
41. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը |
ՀՀ մարզպե-տարանների միջոցով` տեղական ինքնակա-ռավարման մարմիններ |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից10-օրյա ժամկետում |
46. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2009 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների |
x |
մինչև 2010 թ. սեպտեմբերի 25-ը |
51. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը) |
x |
մինչև 2010 թ. սեպտեմբերի 28-ը |
58. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ` ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանության) ուղարկում |
ՀՀ մարզպե-տարանների միջոցով` տեղական ինքնակա-ռավարման մարմիններ |
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 19 Երևան
|
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |