Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.04.26/5(9) Հոդ.349
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2010 թվականի N 186-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1073-Ն որոշման հավելվածում`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին, 34.2-րդ և 34.3-րդ կետերով.

« 

34.1.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2009 թվականի ելակետային տվյալների
ՀՀ մարզպետարաններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները
ՀՀ մարզպետարանների կողմից
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու համար ժամկետների սահմանում

ՀՀ մարզպետարաններ

մինչև
2010 թ.
մարտի 6-ը

34.2.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ համայնքների բյուջեներին
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ առանձին համայնքների մշտական բնակչության թվի գծով ելա-կետային տվյալների տրամադրում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2010 թ.
հուլիսի 1-ը

 34.3.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ համայնքների բյուջեներին
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2010 թ.
հուլիսի 1-ը

 ».

 2) 35-րդ, 41-րդ, 46-րդ, 51-րդ և 58-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
   

 

35.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետականբյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2010 թ. հուլիսի 24-ը

41.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը

ՀՀ մարզպե-տարանների միջոցով` տեղական ինքնակա-ռավարման մարմիններ

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից10-օրյա ժամկետում

46.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2009 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների

x

մինչև 2010 թ. սեպտեմբերի 25-ը

51.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին»
ՀՀ 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը)

x

մինչև 2010 թ. սեպտեմբերի 28-ը

58.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ` ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանության) ուղարկում

ՀՀ մարզպե-տարանների միջոցով` տեղական ինքնակա-ռավարման մարմիններ

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում

 »:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. մարտի 19
Երևան