Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2010 թվականի N 49-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակման, սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ու արդյունավետության հետագա բարելավման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման N 1 հավելվածի 250-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցման ձևին:

 2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

 3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատանքային կանոնակարգը:

 4. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին բանակցություններ վարել «SAUR S.A» ֆրանսիական կազմակերպության հետ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը մեկ տարով երկարաձգելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունվարի 29
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 հունվարի 21-ի N 49-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության

 ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

(հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ներկայացուցիչ

 

 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող

 հանձնաժողովի անդամ

 (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության

 ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության

նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների

կառավարման գործակալության պետ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի

բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

 

«Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման

գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան