Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2010 թվականի N 113-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին» N 1551-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» բառերը փոխարինել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» բառերով.

2) որոշման 1-ին կետում «2011» թիվը փոխարինել «2020» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` երկամսյա ժամկետում ապահովել միջպետական բանկի հետ կնքված պայմանագրում սույն որոշման դրույթներից բխող փոփոխությունների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 15

Երևան