ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/2001/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2001/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան | |
Դատավորներ՝ Ա. Սարգսյան Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերության ընդդեմ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ «Ինտեր ասոցիացիա» ՍՊ ընկերության` Երևանի քաղաքապետարանի 19.06.2002 թվականի թիվ 1030-Ա որոշումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից 09.03.2004 թվականին տրված սեփականության իրավունքի թիվ 1559317 վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի ներկայացուցիչը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 19.06.2002 թվականի թիվ 1030-Ա որոշումը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից 09.03.2004 թվականին տրված սեփականության իրավունքի թիվ 1559317 վկայականը:
ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2005 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 09.09.2005 թվականի որոշմամբ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի և «Ինտեր ասոցիացիա» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2005 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 07.09.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը` վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանել մեկամսյա ժամկետ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 11.01.2010 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով կողմերի 11.01.2010 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև կնքված 11.01.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
11.01.2010թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում գտնվող թիվ ՎԴ/2001/05/08 վարչական գործով ըստ հայցի «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերության (այսուհետ` Հայցվոր) ընդդեմ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության (այսուհետ` Պատասխանող), Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ` «Ինտեր ասոցիացիա» ՍՊ ընկերության (այսուհետ` Երրորդ անձ)` Երևանի քաղաքապետի 19.06.2002թ. թիվ 1030-Ա որոշումը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման կողմից 09.03.2004թ. սեփականության իրավունքի թիվ 1559317 վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Հայցվորը, Պատասխանողը և Երրոդ անձը կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. Հայցվոր կողմը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման նկատմամբ ունեցած իր պահանջներից:
2. Հայցվորը, Պատասխանողը և Երրորդ անձը համաձայնում են, որ`
- սույն համաձայնագրի ուժով ք. Երևանի Զաքյան փողոցի 5 և 5/1 հասցեներում գտնվող` N 12 ավտոտնակը 19.2 մ2 մակերեսով, N 13 ավտոտնակը 19.8 մ2 մակերեսով, N 20 ավտոտնակը 18.3 մ2 մակերեսով, N 21 ավտոտնակը 20.1 մ2 մակերեսով, N 23 ավտոտնակը 18.9 մ2 մակերեսով, N 24 ավտոտնակը 18.3 մ2 մակերեսով, N 25 ավտոտնակը 20.1 մ2 մակերեսով, N 27 ավտոտնակը 18.8 մ2 մակերեսով, N 28 ավտոտնակը 20.8 մ2 մակերեսով և N 46 ավտոտնակը 18.3 մ2 մակերեսով (այսուհետ` Ավտոտնակներ) Հայցվորի կողմից սեփականության իրավունքով փոխանցվում են Պատասխանողին` ընդհանուր 48.286.250 ՀՀ դրամի (ներառյալ` ԱԱՀ) (յուրաքանչյուր ավտոտնակի համար 4.828.625 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ) վճարման դիմաց: Սույն կետում նշված գումարը Պատասխանողը պարտավորվում է փոխանցել Հայցվորին` Ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքը Պատասխանողի անվամբ գրանցվելու պահից երեք բանկային օրվա ընթացքում: Ընդ որում, կողմերը պարտավորվում են կատարել բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են Ավտոտնակների նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցելու համար:
- Ավտոտնակների տակ գտնվող նույն չափով հողամասը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն, օգտագործման իրավունքով փոխանցվում է պատասխանողին` ընդհանուր տարածքից վերը նշված տասը ավտոտնակներին համամասնորեն, հաշվի առնելով գոյություն ունեցող մյուս սեփականատերերի օգտագործման իրավունքը:
3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատվելու պահից:
4. Սույն համաձայնագիրը հիմք է Ավտոտնակների և դրա տակ գտնվող հողամասի նկատմամբ իրավունքների գրանցման համար:
5. Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Երևանի քաղաքապետի 19.06.2002թ. թիվ 1030-Ա որոշումը և Կադաստրի պետական գրանցումը համարվում են իրավաչափ:
6. Կողմերի ստորագրությունները՝
Պատասխանող`
«Արմենիա հյուրանոցային համալիր»
փակ բաժնետիրական ընկերություն
Տնօրեն` Փոլ Կորեան ստորագրություն
Հայցվոր`
«Դվին Կոնցեռն» փակ բաժնետիրական
ընկերություն ստորագրություն
Երրորդ անձ`
«Ինտեր Ասոցիացիա»
սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն ստորագրություն»
2. ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճիռը բեկանել և վարչական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Աբելյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|