Basic information
Number
N 1277-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.11.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.11.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.11.2013
Effective date
27.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1277-Ա

 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ  ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ ու 49-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 2012 թվականի գործունեության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 11026,8 հազ. դրամ շահութաբաժնի չափը նվազեցնել 7430,0 հազ. դրամի չափով և այդ գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, բաժնետոմսերի թվի ավելացման միջոցով, ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը` այն սահմանելով 131315.0 հազ. դրամ, 26263 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված` ընկերության կանոնադրության փոփոխության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման կազմակերպումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 26

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation