ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 790-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
». |
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 60-րդ կետը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներում ընդգրկել 200 պայմանագրային աշխատողի:
21. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2003 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներում լրացուցիչ ներգրավել 100 պայմանագրային աշխատող՝ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
(2.1 կետը լրաց. 21.10.03 N 515-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. դեկտեմբերի 26 Երևան
Ա. Մարգարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2011, N 7-Ն | 13.01.2011, N 790-Ն | |
12.03.2010, N 163-Ն | 25.03.2010, N 790-Ն | |
21.10.2003, N 515-Ն | 30.10.2003, N 790-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|