«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1888-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 13.01.05 N 101-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմում գործող բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
(1-ին կետը փոփ. 13.01.05 N 101-Ն)
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 13.01.05 N 101-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժինը լրացնել «Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» տողով:
(3-րդ կետը փոփ. 13.01.05 N 101-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 3 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ բույսերի կարանտինի ԵՎ երկրագործության պետական ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 13.01.05 N 101-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ բույսերի կարանտինի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 13.01.05 N 101-Ն)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերել և վերացնել բույսերի կարանտին ու կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմները, հիվանդությունները և մոլախոտերը.
բ) կանխարգելել բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք.
գ) ապահովել բուսասանիտարական կանոնների պահպանումը բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման գործառնությունների ժամանակ.
դ) ապահովել երկրագործության ոլորտի ագրարային կանոններով սահմանված պահանջների կատարումը.
ե) հայտնաբերել, կասեցնել և կանխել «Ագրարային տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված պահանջների խախտումները.
զ) ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց` հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության, բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների դեմ իրականացվող պայքարի, սերմնանյութերի, թունանյութերի, ցանքանյութերի ու տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման, հողում, բուսական ծագում ունեցող մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի բացահայտումն ու կանխարգելումը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության ու այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, ագրարային կանոնների պահպանման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման նկատմամբ վերահսկողությունը:
(7-րդ կետը լրաց. 13.01.05 N 101-Ն)
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` բույսերի կարանտինի ծրագրեր.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկի կազմումն ու լիազորված մարմին ներկայացնելը.
գ) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը կանխարգելելու նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի և բուսական արտադրանքի ներմուծման նկատմամբ հսկողության իրականացում.
դ) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների բուսասանիտարական նորմերին համապատասխանության նկատմամբ հսկողության իրականացում.
ե) բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող այլ առարկաների ներմուծման և արտահանման դեպքերում իրավաբանական ու ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան տալիս է բուսասանիտարական նորմերին համապատասխանության մասին հավաստագիր
զ) հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի նկատմամբ հսկողություն.
է) սերմերի և տնկանյութի արտադրության, ներմուծման ու իրացման նկատմամբ հսկողություն, դրանց ցանքային պիտանիության ու որակի պահպանում.
ը) թունանյութերի, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահպանման և իրացման նկատմամբ հսկողություն.
թ) հողում, բուսական ծագում ունեցող մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների թույլատրելի նորմաների պահպանման նկատմամբ հսկողություն:
(8-րդ կետը լրաց. 13.01.05 N 101-Ն)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է գյուղատնտեսության նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
10. Տեսչության պետն ի պաշտոնե տեսչության պետական գլխավոր տեսուչն է (այսուհետ` պետական գլխավոր տեսուչ) և իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Պետական գլխավոր տեսուչի իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
11. Տեսչության պետը պատասխանատու է բույսերի կարանտինի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Տեսչության պետը`
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
17. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները կրում են համազգեստ: Տարածքային մարմինների պետերն ի պաշտոնե համապատասխան տարածքի պետական տեսուչներ են, որոնց իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Բույսերի կարանտինի բաժին
Երկրագործության և բույսերի պաշտպանության բաժին
II. Տարածքային մարմիններ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Երևանի հսկիչ կետ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Մեղրու հսկիչ կետ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Բավրայի հսկիչ կետ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Գոգավանի, Ջիլիզայի, Ստեփանավանի օդանավակայանի և Պրիվոլնոյեի հսկիչ կետ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Այրումի հսկիչ կետ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի Բագրատաշենի հսկիչ կետ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետ
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Երևանի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Արագածոտնի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Արարատի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Արմավիրի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Գեղարքունիքի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Լոռու ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Կոտայքի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Շիրակի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Սյունիքի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Վայոց ձորի ստորաբաժանում
Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության երկրագործության և բույսերի պաշտպանության Տավուշի ստորաբաժանում
(Հավելվածը խմբ. 13.01.05 N 101-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2010, N 1730-Ն | 20.01.2011, N 1888-Ն | |
04.03.2010, N 210-Ն | 25.03.2010, N 1888-Ն | |
13.01.2005, N 101-Ն | 12.03.2005, N 1888-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|