Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.05.07/6(10) Հոդ.472
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 26
Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 419-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումները ներկայացվում են ըստ նախարարության համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների կողմից համակարգվող բնագավառների՝ տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, ջրային տնտեսություն, ազգային արխիվ, փախստականներ և միգրացիա:

 

1. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հռչակումից հետո, ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառուցման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ ներդրվեց տեղական ինքնակառավարման համակարգը, որն իրականացված մի շարք տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համատեքստում թերևս կարևորագույն ժողովրդավարական ինստիտուտներից մեկն է: Այն մեր երկրում քաղաքական ու բովանդակային առումով նախադեպը չունեցող համակարգ է, և այս առումով դժվար է գերագնահատել այն դերակատարումը, որ ունի այդ համակարգը ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացման և ազատական տնտեսական համակարգի ձևավորման գործում:

2. Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման սկզբունքներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում: Համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրով և այլ իրավական ակտերով:

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գոյության արդյունքը եղավ Հայաստանում տեղական ինքնակառավարման արմատավորումը և քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացումը, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության ապահովումը:

5. Տարբեր եվրոպական երկրներում տեղական իշխանությունների գործունեության հիմնական սկզբունքների միասնականացումը, անկասկած դրանց առանձնահատկությունների հաշվառումով, հիմնական նախապայմանն է տեղական ինքնակառավարման ընդհանուր մոտեցումների ձևավորման համար և այդ գործընթացում «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դերը որոշիչ է, որին ի դեպ, Հայաստանը միացել է 2002 թվականին (ստորագրվել է 2001թ. մայիսի 11-ին, վավերացվել՝ հունվարի 25-ին, ուժի մեջ է մտել մայիսի 1-ին): ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության հստակ դիրքորոշումներից է ապակենտրոնացման քաղաքականության իրականացումն ու տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործումը, նրա առավելագույն համապատասխանեցումը «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում» ամրագրված սկզբունքներին:

6. Վերոնշյալ հիմնահարցը վերջնականապես լուծվեց 2002 թվականի մայիսի 7-ին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ, որով, ըստ էության, կուտակված փորձի ընդհանրացման հիման վրա և առաջնորդվելով գործող համակարգի շարունակականությունն ապահովելու սկզբունքով՝ օրենսդրորեն լուծում տրվեցին այն հիմնահարցերին, որոնց իրականացումն ավելի իրատեսական է արդի փուլում, և առկա են դրանց լուծման տնտեսական, կազմակերպական և տեխնիկական հագեցվածության համապատասխան պայմաններ:

7. «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դրույթներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով, մասնավորապես, սահմանվել է, որ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության փախստականի կարգավիճակ ունեցող 18 տարին լրացած անձինք և նրանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

8. Նոր լիազորություններ են վերապահվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքի ղեկավարին և ավագանուն: Ֆինանսական ապակենտրոնացման ուղղությամբ համայնքներին է վերապահվել գույքահարկի և հողի հարկի գանձման վարչարարությունը, քաղաքաշինության ասպարեզում ամբողջացվել են լիազորությունները, ավարտվել է դեռևս պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքային սեփականության փոխանցման գործընթացը: Տեղական ինքնակառավարման օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև տարածքային պետական կառավարման հայեցակարգային դրույթները քննարկվել են Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ, նրանց հետ համաձայնեցված կազմվել է ժամանակացույց, որի իրականացումը լուրջ առաջընթաց կապահովի տեղական ինքնակառավարման առավել ժողովրդավարացման և իշխանության ապակենտրոնացման բնագավառում:

9. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ամրապնդվել են տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմքերը, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետն ավելացվել է մինչև 4 տարի, վերանայվել է պետական կառավարման մարմինների կողմից ընտրված համայնքապետերին պաշտոնանկություն հայտնելու գործող մեխանիզմը՝ այն տեղափոխելով դատական գործառույթների տիրույթ` ներառելով պաշտոնանկության մեխանիզմում Սահմանադրական դատարանի եզրակացության պարտադիր առկայության պայմանը:

10. «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» 6-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթի իրականացմանն է ուղղված «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, որը կանոնակարգեց տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը, վարձատրման և ծառայողական առաջխաղացման համապատասխան պայմանները:

11. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է հանրային կառավարման ոլորտում էթիկայի կանոնների մշակումն ու արդյունավետ կիրառումը: Այս առումով մեր իշխանություններն իրականացնում են առավելագույն հնարավորն այս կանոնների ձևավորումն ու կիրառումն ապահովելու ուղղությամբ:

12. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ընթանում է նաև տեղական ինքնակառավարման ոլորտում ուսուցման ազգային ռազմավարության մշակումը, որի նպատակներից է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության նոր ոլորտներն ու կառուցակարգերը իմաստավորելու և պարզաբանելու, վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմերին ուսուցանելու և դրանով տեղական ինքնակառավարման մարմինների առջև դրված նոր հիմնախնդիրների կարգավորմանը նպաստելու համար: Համայնքային ծառայության ինստիտուցիոնալ կարգավորման և հիշատակված ռազմավարության իրագործման արդյունքում ակնկալվում է հասնել համայնքային ծառայության որակի, տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման:

13. Հայաստանը կարևորում է նաև անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան, որպես տարածաշրջանային համագործակցությունը հորիզոնական մակարդակներում հաստատելու և խորացնելու լրացուցիչ հնարավորություն:

14. Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանն արդեն իսկ ստորագրել և 2002 թվականին վավերացրել է անդրսահմանային համագործակցության եվրոպական շրջանակային կոնվենցիան: ՀՀ կառավարությունը հաստատակամ է անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի տիրույթում ակտիվացնելու համագործակցությունն անդամ բոլոր, մասնավորապես, հարևան երկրների հետ և հանդես է եկել առաջարկությամբ՝ Հարավային Կովկասում անդրսահմանային համագործակցության շուրջ Կոնֆերանս կազմակերպելու վերաբերյալ:

15. Եվրոպական կառույցների հետ ինտեգրացիոն գործընթացները դիտարկվում են որպես օրգանական մաս` համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներում ընդգրկվելու համար, եվրոպական երկրների հետ համագործակցությանը տրվելու է մեծ նշանակություն որպես համընդհանուր նպատակ, փոխըմբռնմանը՝ որպես գործոն ընդունելու համար, որ Հայաստանը նույնպես եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ է: Սակայն տեղական ինքնակառավարման համակարգի արմատավորման գործընթացում առաջացել է դրա կատարելագործման և բնականոն զարգացման անհրաժեշտություն: Այս առումով հասարակական հարաբերությունների համատեքստում տեղական ինքնակառավարման համակարգի տարածքային, տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի ամրապնդումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը համահունչ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարածքային և տեղական ինքնակառավարման կայացումն ու զարգացումն ապահովելու համար նախատեսվում է՝

1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը՝ փոփոխություններ և լրացումներ կատարելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում,

2) սահմանել տարածքային համաչափ զարգացման հայեցակարգային դրույթները,

3) տեղական ինքնակառավարման բնագավառում կատարել բարեփոխումներ` ապահովելով Սահմանադրական փոփոխություններով սահմանված նորմերի կիրարկումը,

4) բարձրացնել տեղական ինքնակառավարման արդյունավետությունը` համայնքային ծառայության ինստիտուցիոնալ կարգավորման և կատարելագործման միջոցով,

5) հետամուտ լինել Եվրոպայի խորհրդի ներքո նոր կառույցի՝ Հարավային Կովկասի տեղական ու տարածքային իշխանությունների մշտական ֆորումի` որպես անդրսահմանային համագործակցության գործընթացի շարունակականության և երկխոսության ապահովման մեխանիզմի ձևավորմանը:

16. Արդյունքում կկանոնակարգվեն և կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների ու պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները, դրանց գործունեությունը կլինի առավել թափանցիկ, հրապարակային և վերահսկելի, ինչպես նաև կամրապնդվի տեղական ժողովրդավարությունը:

 

1. Միջոցառումներ

 NN
ը/կ

ԱԱՌ-ի դրույթը

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսա-վորման աղբյուրը և ծավալը (հազ. դրամ)

1.

Սահմանադրական կարգի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովում

Կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ

ՀՀ վարչատարածքային բաժանման կատարելագործում

2010-2012թթ.

 

2.

Աղքատության հաղթահարում

Տարածքային զարգացման հայեցակարգային դրույթների սահմանում

Տարածքային քաղաքականության իրականացման ուղղությունների հստակեցում

2010-2012թթ.

 

3.

Տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման համաչափություն

Տարածքային սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում

Մարզային զարգացման ծրագրերի մշակում

Քառամյա ծրագրերի մշակում

 

4.

Սահմանադրական կարգի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովում

Սահմանադրական փոփոխություններով սահմանված նորմերի կիրարկում

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացում

2010-2012թթ.

 

5.

Սահմանադրական կարգի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովում

Համայնքային ծառայության կատարելագործում

Համայնքային ծառայության ինստիտուցիոնալ համակարգի կայացում

2010-2012թթ.

 

6.

Տարածաշրջանում ժողովրդական արժեքների տարածում ու առավել հստակեցում

Անդրսահմանային համագործակցության գործընթացի շարունակականության ապահովում

Երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացում

2010-2012թթ.

 

2. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

17. Հայաստանի Հանրապետության բնակչությանը մատչելի և անվտանգության սահմանված նորմերին համապատասխանող խմելու ջրի ու պահանջվող ծավալների ոռոգման ջրի հուսալի և կայուն մատակարարումը, ինչպես նաև անխափան ջրահեռացման ապահովումը համարվում է երկրի կենսաապահովման և ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Հանրապետությունում այս խնդրի իրագործումն ապահովում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է:

18. Խմելու ջրի համակարգում անվտանգության առումով կարևորագույն օբյեկտներն են՝ խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, այդ թվում` ջրաղբյուրները, կապտաժային կառուցվածքները, մայրուղային ջրատարները, օրվա կարգավորիչ ջրամբարները, ջրի մաքրման կայանները և վարակազերծման սարքերը, մայրուղային ջրատարները սնող պոմպակայանները` իրենց սանիտարական գոտիներով, ինչպես նաև ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերը: Այս օբյեկտների անվտանգության ապահովումը պայմանավորված է ջրային համակարգերի պահպանման, ինչպես նաև շահագործման անթերի կազմակերպման անհրաժեշտությամբ:

19. Անվտանգության կարևորագույն խնդիրներից է նաև սահմանամերձ, լեռնային և սակավաջուր բնակավայրերի ջրամատակարարման ապահովումը:

20. Անվտանգության տեսանկյունից նույնպես կարևորվում է արտակարգ իրավիճակներում բնակչությանը և կենսաապահովման օբյեկտների, ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափաքանակների, խմելու ջրի անխափան մատակարարման ապահովման և կարգավորման խնդիրը:

21. Ջրային տնտեսության ոլորտի անվտանգությունն ապահովող կարևորագույն խնդիրներից են նաև բնակավայրերում նվազագույն ջրամատակարարման ապահովումը և անհրաժեշտ ջրաքանակի պաշարների պահեստավորումն ու կառավարումը, ջրակորուստների նվազեցումը:

22. Հանրապետության տարածքում հեռացվող կեղտաջրերի մաքրման աշխատանքների կազմակերպումը պետք է կատարվի այնպիսի առաջնահերթությամբ, որպեսզի բացառվի բնակչության մեջ տարատեսակ հիվանդությունների բռնկումը, ինչպես նաև ապահովի շրջակա միջավայրի պահպանության նորմերը:

23. Ոռոգման համակարգում անվտանգության առումով կարևորագույն խնդիրներից են պատվարների անվտանգությունը, գյուղատնտեսության համար պահանջվող անհրաժեշտ ջրաքանակների մատակարարման համակարգի ստեղծումը (նկատի ունենալով հատկապես երաշտային տարիները), ինչպես նաև ջրամբարների անվտանգության ապահովման միջոցառումների մշակումը և աղտոտվածության ստուգումը, պատվարների ամրության ուսումնասիրությունը, խոշոր մեխանիկական ագրեգատների անխափան աշխատանքների ապահովումը:

24. Հայաստանի Հանրապետությունում կարևորվում են նաև Սևանա լճի պահպանության միջոցառումները, այդ թվում` Որոտան-Արփա-Սևան ջրատարի (թունելի) պահպանությունը և դրա անվտանգ շահագործումը, անդրսահմանային ջրերի կառավարումը, կոլեկտորադրենաժային ցանցերի պահպանությունը:

25. Ստորև շարադրված են նշված նպատակներին հասնելու միջոցառումները`

1) «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում», «Երևանի ջրամատակարարում և ջրահեռացում», «Լոռի (Վանաձոր)» և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում», Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագիր» ծրագրերի իրականացման ապահովում.

2) «Սևանա լճի բնապահպանություն» ծրագրի իրականացման ապահովում.

3) սահմանամերձ տարածաշրջանների խմելու ջրի մատակարարման և ոռոգման բարելավում.

4) «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ» հայաստանյան ծրագրի ոռոգման բաղադրիչով նախատեսված խնդիրների լուծման ապահովում.

5) ջրի ազգային ծրագրով նախատեսված ջրային տնտեսության ոլորտի հիմնախնդիրների լուծում, այդ թվում` որպես առաջնահերթություններ`

ա. պետական ջրային կադաստրի վարման ինստիտուտի կայացման և կատարելագործման գործընթացներին մասնակցության ապահովում,

բ. ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հասարակությանն իրազեկում և մասնակցության ապահովում, սպառողների դիմում-բողոքների և առաջարկությունների հետ տարվող աշխատանքների բարելավում.

6) «Պատվարների անվտանգություն» ծրագրի և «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ապահովում.

7) բնակչության պարենային անվտանգության ապահովման նպատակով ոռոգման համակարգի կայուն գործունեության ապահովում և ոռոգվող հողատարածքների ընդլայնում.

8) կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում.

9) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների կառավարման գործում մասնավոր հատվածի ներգրավում:

26. 25-րդ կետի միջոցառումներից ակնկալվող արդյունքներն են`

1) հանրապետության ջրային ոլորտի և բնակավայրերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովում.

2) հանրապետության քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավում, խմելու ջրի որակի պարտադիր ապահովում.


2. Միջոցառումներ

ԱԱՌ դրույթը

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը և ծավալը (հազ. դրամ)

Ջրային տնտե-սության ոլորտի անվտան-գություն

1. Խմելու ջրի համակարգում ծրագրերի իրականացման ապահովում`

Բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում, մատուցող կազմակերպություն-ների կառավարման արդյունավետության բարձրացում

   

ա. Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում
II-րդ ծրագիր

2010-2011թթ.

26.8 մլն դոլար, այդ թվում` 20.1 մլն դոլարը` վարկ (Համաշխարհային Բանկ), 6.7 մլն դոլարը` ՀՀ կառավարության համաֆինանսավորում

բ. Լոռու (Վանաձոր) մարզի ջրամատա-կարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում

2010թ.

11.4 մլն եվրո, այդ թվում`
6.84 մլն եվրոն` վարկ (KfW Գերմանական բանկ)
3,44 մլն եվրոն` դրամաշնորհ և 1,12 մլն եվրոն`
ՀՀ կառավարության համաֆինանսավորում

գ. Շիրակ (Գյումրի) մարզի ջրամա-տակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում

2010թ.

14,6 մլն եվրո, այդ թվում`
8,7 մլն եվրոն` վարկ
(KfW Գերմանական բանկ),
4,4 մլն եվրոն` դրամաշնորհ
և 1,5 մլն եվրոն`
ՀՀ կառավարության համաֆինանսավորում

դ. «Լոռի-ջրմուղկո-յուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կառավարման դրամաշնորհային ծրագիր

2010-2012թթ.

3 մլն եվրոն
(KfW Գերմանական բանկ), 600.0 հազ. եվրոն`
ՀՀ կառավարության համաֆինանսավորում

ե. Ջրամատակա-րարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագիր

2010-2012թթ.

45 մլն դոլար, այդ թվում`
36 մլն դոլարը` վարկ (Ասիական զարգացման բանկ), 9 մլն դոլարը`
ՀՀ կառավարության համաֆինանսավորում

2. «Սևանա լճի բնապահպանական» ծրագիր

Սևանա լճի և դրա էկոհամակարգի բարելավում

2010թ.

14.8 մլն եվրո, այդ թվում`
7 մլն եվրոն` վարկ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), 6.2 մլն եվրոն` դրամաշնորհ, 1.6 մլն եվրոն`
ՀՀ կառավարության համաֆինանսավորում

3. Սահմանամերձ տարածաշրջանների խմելու և ոռոգման ջրի մատակա-րարման բարելավում

Սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծում: Բնակչությանը մատուցվող ջրամատակարարման ծառայությունների որակի բարելավում

2010-2012թթ.

Ծրագրով նախատեսված
ՀՀ պետական բյուջեից հատկացումներ

 

4. «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ» Հայաստանյան ծրագրի ոռոգման բաղադրիչով նախատեսված խնդիրների իրականացման ապահովում

Գյուղատնտեսական արտադրողականության և արտադրանքի ծավալների աճ ու ոռոգման տարածքների ավելացում: «Ջրից մինչև շուկա» արդյունավետ համակարգի ներդրում: Գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցում

2010-2011թթ.

120,0 մլն դոլարին համարժեք դրամ` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ» Հայաստանյան ծրագրի ոռոգման բաղադրիչ

 

5. Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր

Ոռոգման համակարգերի պահպանում և բարելավում

2010-2011թթ.

36.3 մլն դոլար, այդ թվում`
29.8 մլն դոլարը` վարկ, 6.5 մլն դոլարը` ՀՀ կառավարության համաֆինանսավորում

 

6. Արփա-Սևան թունելի վերականգնման ներդրումային ծրագիր

Արփա-Սևան թունելի պահպանում և անվտանգ ու անխափան ջրի տեղափոխում
Սևանա լիճ

2010-2012թթ.

27 մլն դոլար, որից` 10 մլն դոլար վարկ (Աբու Դաբի զարգացման հիմնադրամ) և
17 մլն դոլար
ՀՀ կառավարության համաֆինանսավորում

 

7. Կոլեկտորադրե-նաժային ցանցերի մաքրում և նորոգում

Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավում

շարունա-կական

226.3 մլն դրամ (շարունակական, ամենամյա)

 

8. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

Ոռոգման համակարգերի պահպանում, բարելավում

2011թ.
շարունա-կական

1500.0 մլն դրամ (շարունակական, ամենամյա)

3) ջրի կորուստների կրճատում և ջրառի նվազեցում.

4) բնապահպանական իրավիճակի բարելավում.

5) Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավում.

6) սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծում.

7) բնակչությանը մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարձրացում.

8) գյուղատնտեսական արտադրողականության և արտադրանքի ծավալների աճ.

9) «Ջրից մինչև շուկա» արդյունավետ համակարգի ներդրում.

10) աղքատության նվազեցում.

11) հիդրոտեխնիկական կառուցվածքների (ՀՏԿ) անվտանգ օգտագործման ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում.

12) «Պատվարների անվտանգություն» ծրագրի իրականացման արդյունքում բնակչության անվտանգության ապահովում.

13) ամբարվող ոռոգման ջրի պաշարների ավելացում.

14) ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավում.

15) բնակչության առողջության պահպանում (մալարիա փոխանցող մոծակների ձվադրման վայրեր հանդիսացող ջրականգերի մակերեսի կրճատման ճանապարհով).

16) ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացում.

17) ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկման և խնդիրների լուծման գործում ջրօգտագործողների շահագրգիռ մասնակցության մակարդակի բարձրացում.

18) մասնավոր ներդրումների խթանում.

19) շուկայական հարաբերությունների զարգացում:

 

3. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ

 

Ներկա վիճակը և հիմնական խնդիրները

 

27. Հայաստանի Հանրապետության մշակույթի ժառանգության և տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկացուցիչ մասն է կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, պատմականորեն ձևավորված, մշտապես համալրվող և մշտական պահպանության ենթակա փաստաթղթերի ամբողջությունը՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուն, որն ընդգրկում է փորձաքննությամբ արժեքավորված տարատեսակ փաստաթղթեր, ձեռագրեր, կինոնկարներ, լուսանկարներ, գծագրեր և տեղեկատվական այլ կրողներ։

28. Ներկայումս արխիվային գործի ոլորտն ապահովված է անհրաժեշտ ու գործուն օրենսդրական դաշտով։ 2004 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիմնադրույթներին ու պահանջներին համապատասխան նորմատիվ իրավական ակտերով ու չափորոշիչ-մեթոդական փաստաթղթերով կարգավորվում են արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության ու օգտագործման գործընթացները, ինչպես նաև արխիվային ոլորտին առնչվող իրավահարաբերությունները։ Սույն իրողությունը նպաստում է հանրապետության պետական արխիվային ծառայության գործունեության կատարելագործմանն ու էլ ավելի արդյունավետացմանը, ինչն իր հերթին կխթանի արխիվային հավաքածուի տեղեկատվական անվտանգության բարձրացմանը։ Ազգային տեղեկատվական պաշարների օգտագործման բնագավառում առաջնահերթ խնդիր է համարվում քաղաքացիներին արխիվային տեղեկատվությամբ տրամադրելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին ու պահանջներին համապատասխան։

Հիմնական սկզբունքները

29. Ներկա պայմաններում տեղեկատվական անվտանգության հարցերի աշխուժացումը միանգամայն օրինաչափ է, քանի որ արդի հասարակության զարգացման բարձր մակարդակն ու պետության հեղինակությունն ապահովում են ոչ այնքան տարածքն ու բնական պաշարները, որքան մտավոր և տեղեկատվական ներուժը։ Ուստի տեխնիկական առաջընթացի զարգացմանը համընթաց ազգային անվտանգության կախվածությունը տեղեկատվական անվտանգության ապահովումից գնալով ավելի ու ավելի է աճում։

30. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգություն ասելով հասկացվում է տեղեկատվության ոլորտում ազգային շահերի պաշտպանվածությունը, ինչը որոշում է անհատի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի ամբողջությունը։

31. Տեղեկատվական ոլորտում անհատի շահերը կայանում են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրականացման համար արխիվային տեղեկատվություն ստանալու, տեղեկատվության օգտագործումն օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու, ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման, ինչպես նաև անձնական անվտանգության իրականացման համար տեղեկատվության պաշտպանության մեջ։

32. Հասարակության շահերը՝ տեղեկատվության ոլորտում կայանում է անհատների շահերի պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման, իրավական սոցիալական պետության ստեղծման, իսկ պետության շահերը՝ Հայաստանի Հանրապետության ինֆրակառուցվածքի ներդաշնակ զարգացման, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրագործման համար որոշակի պայմանների ստեղծման, հայ ժողովրդի պատմական անցյալն ու հանրապետության ներկայի գործընթացներն արտացոլող վավերագրերի առկայության մեջ։ Այս առումով էլ տեղեկատվական անվտանգության համակարգում արխիվային փաստաթղթերի (տեղեկատվության) ապահովության անվտանգության հիմնախնդրին բավական կարևոր տեղ է տրվում։

33. Տեղեկատվական անվտանգության ուղղությամբ գործի ներկա վիճակն ընդհանուր առմամբ բնութագրվում է տարբեր աղբյուրների և վտանգների առկայությամբ՝ առաջին հերթին կապված արխիվային փաստաթղթերի ամբողջականության ապահովման և դրանց պահպանության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի (հիմքի) բացակայության հետ։

 

Կատարված աշխատանքները

 

34. Իրականացված ծրագրային միջոցառումների ու նպատակային աշխատանքների արդյունքում իրավիճակը շտկվել և ի հայտ է եկել իրականացվող ամենամյա աշխատանքների կայունություն։ Այդուհանդերձ հանրապետության արխիվային հավաքածուի ամբողջացման (համալրման), հետադարձ փաստաթղթային տեղեկատվության պահպանության պայմանների (արխիվային շենքերի ու շենքային տարածքների ընթացիկ և հիմնական նորոգում, նոր կամ լրացուցիչ տարածքների ձեռքբերում և դրանց կահավորում և այլն) և փաստաթղթերի ֆիզիկական վիճակի (վերականգնում, վերանորոգում, ախտահանում, պատճենահանում և այլն) բարելավման բնագավառում ունեցած ձեռքբերումները փաստելով հանդերձ, չպետք է տեսադաշտից դուրս թողնվի պատմական սկզբնաղբյուր-փաստաթղթերի կորստյան դեպքերը բացառելու, արխիվապահոցներում փաստաթղթերի երկարակեցության համար անհրաժեշտ պայմանակարգեր ապահովելու, արխիվային գործում նոր տեխնոլոգիաներ ներդնելու և ոլորտի ժամանակին համաքայլ զարգացումն ու առաջընթացը պայմանավորող խնդիրների լուծումը։

 

 3. Միջոցառումներ

NN
ը/կ

ԱԱՌ դրույթը

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսա-վորման աղբյուրը և ծավալը (հազ. դրամ)

1.

Համամարդկային ու ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերար-տադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 3-րդ արխիվապահոցի օդակարգավորման և օդաորակման համակարգի ներդրում

Արխիվային փաստաթղթերի ջերմախոնավային ռեժիմով երաշխավորված պահպանության ապահովում

2010

20747.7
ձեռնարկ. գործունեու-թյունից ստացված շահույթի հաշվին

   

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի արխիվա-պահոցների տեխնիկական հարկերի վերակառուցում արխիվապահոցների

Առաջիկա 15-20 տարիներին արխիվային փաստաթղթերի համալրման համար անհրաժեշտ տարածքների ապահովում

2011

 
   

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղերի արխիվապահոցների օդակարգավորման և օդաորակման համակարգերի ներդրում

Արխիվային փաստաթղթերի ջերմախոնավային ռեժիմով երաշխավորված պահպանության ապահովում

2011

15000.0
ձեռնարկ. գործունեու-թյունից ստացված շահույթի հաշվին

   

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի արխիվապահոցների գազային հրդեհամարող համակարգի ներդրում

Արխիվային փաստաթղթերի պահպանության անվտանգության մակարդակի բարձրացում

2012

 
   

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ընդունող-հսկող սարքերի ավտոմատ համակարգի ներդրում

Արխիվային փաստաթղթերի պահպանության անվտանգության մակարդակի բարձրացում

2012

 
   

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տեսահսկման համակարգի ներդրում

Արխիվային փաստաթղթերի պահպանության անվտանգության մակարդակի բարձրացում

2012

2574.6
ՀՀ 2012թ. պետ. բյուջե

   

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի առանձնացված ստորաբաժանումների պահպանիչ հակահրդեհային ազդարարման համակարգի ներդրում

Արխիվային փաստաթղթերի պահպանության անվտանգության մակարդակի բարձրացում

2013

 

2.

Մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովում

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի տեղեկատու-որոնողական համակարգի ավտոմատացման համար տվյալների համակարգչային շտեմարանի ստեղծման շարունակում

ՀՀ արխիվային հավաքածուի տեղեկատվական պաշարների մատչելիության մակարդակի բարձրացում

շարունա-կական

 
   

ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի թվայնացում

Փաստաթղթային հավաքածուի օգտագործման մատչելիության բարձրացում

շարունա-կական

 
   

ՀՀ արխիվային հավաքածուի
մաս կազմող կինոհավաքածուի թվայնացում

Կինոհավաքածուի օգտագործման մատչելիության բարձրացում

2010-2012

 
   

ՀՀ արխիվային հավաքածուի ֆոտո և ֆոնո հավաքածուի թվայնացում

Ֆոտոֆոնո հավաքածուի օգտագործման մատչելիության բարձրացում

շարունա-կական

 

3.

Այլ պետություն-ների հետ համագործակ-ցություն՝ նրանց տարածքում գտնվող հայկական պատմական, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանության նպատակով

Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Իրանի, Բուլղարիայի, Հունաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արխիվային ծառայությունների հետ կապերի խորացում և ամրապնդում

Նշված երկրների արխիվներում պահպանվող` Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանը վերաբերող փաստաթղթերի պատճենների տեղափոխումը Հայաստան

շարունա-կական

 

4.

Հայաստանի և հայության մասին ճշմարտության արհեստավարժ ներկայացում միջազգային հանրությանը, հակազդում ապատեղեկա-տվությանն ու քարոզչությանը

Հայաստանի և հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություն-ները ներկայացնողփաստաթղթային ժողովածուի հրապարակում,
այդ թվում` այլ երկրների արխիվային ծառայությունների հետ համատեղ

Հայ ժողովրդի պատմության աղբյուրագիտա-կան հենքի ստեղծում

շարունա-կական

տարեկան
5000.0
ձեռնարկ. գործունեու-թյունից ստացված շահույթի հաշվին

   

Հայ ժողովրդի պատմության և մշակութային կյանքն արտացոլող փաստաթղթերի ցուցադրությունների կազմակերպում, այդ թվում` արտասահմանյան երկրներում

Հայաստանի և հայության մասին ճշմարտության ներկայացում Հայաստանի և միջազգային հանրությանը

շարունա-կական

տարեկան
3000.0
ձեռնարկ. գործունեու-թյունից ստացված շահույթի հաշվին

4. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

35. Միգրացիայի և փախստականների ոլորտում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները և դրանց լուծմանն ուղղված քայլերն են`

1) միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականության վերանայում/լրամշակում.

ա. միգրացիայի և ապաստանի ոլորտում համապարփակ ազգային քաղաքականությունը սահմանող փաստաթղթի մշակում.

բ. այդ քաղաքականության իրականացումն ապահովող գործողությունների ազգային ծրագրի մշակում և իրականացում.

2) ՀՀ սահմանակետերում բնակչության միգրացիոն շարժերն արձանագրող տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորում.

3) Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անօրինական միգրացիայի կանխարգելում, արտերկրներում անօրինական կարգավիճակում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձին և Հայաստանի Հանրապետությունում նրանց ռեինտեգրացիային աջակցում`

ա. հանրապետության բնակչության շրջանում տեղեկատվության տարածում օտարերկրյա պետություններ մուտք գործելու, աշխատանքային գործունեություն ծավալելու և բնակվելու կարգի ու պայմանների մասին,

բ. օտարերկրյա պետություններում անօրինական կարգավիճակում գտնվող ՀՀ և երրորդ պետությունների քաղաքացիների հետ ընդունման (ռեադմիսիայի) վերաբերյալ համաձայնագրերի կնքում,

գ. Հայաստան վերադարձած քաղաքացիների ռեինտեգրմանն աջակցող ծրագրերի վարում.

4) Հայաստանի Հանրապետությունից մարդկանց անօրինական փոխադրումների և վաճառքի (թրաֆիքինգ) կանխարգելում`

ա. Հայաստանի Հանրապետության բնակչության և հատկապես ռիսկային խմբերի, ինչպես նաև սոցիալական ծառայություններ իրականացնող և շահառուների առավել մեծ խմբեր ընդգրկող հաստատությունների համակազմի շրջանում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական քարոզարշավների իրականացում.

5) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող պաշտպանության համակարգի կատարելագործում: 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականների հասարակությանն ինտեգրման գործընթացի շարունակում`

ա. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացում,

բ. 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրի իրագործման շարունակում,

գ. հարկադիր միգրանտների առանձին` առավել խոցելի խմբերին կարիքավորների համար գոյություն ունեցող պետական աջակցության ծրագրերում ընդգրկում:

 

4. Միջոցառումներ

NN
ը/կ

ԱԱՌ -ի դրույթը

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատար-ման ժամ-կետը

Ֆինան-սավորման աղբյուրը և ծավալը (հազ. դրամ)

1.

Միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականության վերանայում/լրամշակում

ա. միգրացիայի և ապաստանի ոլորտում համապարփակ ազգային քաղաքականությունը սահմանող փաստաթղթի մշակում

բ. այդ քաղաքականության իրականացումն ապահովող գործողությունների ազգային ծրագրի մշակում և իրականացում

միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականության նոր գերակայությունների սահմանում

միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականության լիարժեք կիրարկման ապահովում

2010թ.







2011թ.

 

2.

ՀՀ սահմանային հսկողության համակարգի կատարելագործում.
ՀՀ քաղաքացիների
ՀՀ ելքի և մուտքի ընթացքում ծագող հարաբերությունների օրենսդրական կարգավորում

ա. «ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի մասին» ՀՀ օրենքի ընդունում



բ. ՀՀ սահմանակե-տերում բնակչության միգրացիոն շարժերն արձանագրող տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորում

ՀՀ քաղաքացիների ՀՀ-ից ելք և
ՀՀ մուտք գործելու հետ կապված իրավահա-րաբերությունների կանոնակարգում

Միգրացիոն շարժերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության հավաքագրում

2011թ.







2010թ.

 

3.

ՀՀ քաղաքակիրթ ինտեգրում միջազգային աշխատաշուկային:
Աշխատանքային էմիգրացիայի և իմիգրացիայի օրենսդրական կանոնակարգում և պետական նպատակային վերահսկում:
Աշխատանքային էմիգրացիայի իրավունքների և օրինական շահերի պետական պաշտպանության իրականացում:

ա. «Արտագնա աշխատանքների մասին» ՀՀ օրենքի ընդունում




բ. «Օտարերկրացիների մասին»
ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում` ուղղված ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքային գործունեության կանոնակարգմանը

գ. ՀՀ քաղաքացիներին արտերկրներում որոշակի ժամկետներով պայմանագրային հիմունքներով աշխատանքի տեղավորման նպատակով, ինչպես նաև աշխատանքային միգրանտների սոցիալական և իրավական պաշտպանությանն ուղղված միջպետական պայմանագրերի կնքում

ՀՀ քաղաքացիների օտարերկրյա պետություններում աշխատելու հետ կապված իրավահարաբե-րությունների կանոնակարգում

ՀՀ-ում ՀՀ քաղաքացիների կողմից թափուր աշխատատեղերն առաջնահերթ զբաղեցնելու իրավունքի ապահովում


ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանություն

 

2011թ.







2010թ.

.

 

















2010-2012թթ.

4.

ՀՀ-ից սկիզբ առնող անօրինական միգրացիայի կանխարգելում, արտերկրներում անօրինական կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձին և ՀՀ-ում նրանց ռեինտեգրացիային աջակցում

ա. Հանրապետության բնակչության շրջանում տեղեկատվության տարածում օտարերկրյա պետություններ մուտք գործելու, աշխատանքային գործունեություն ծավալելու և բնակվելու կարգի ու պայմանների մասին

բ. օտարերկրյա պետություններում անօրինական կարգավիճակում գտնվող ՀՀ և երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման (ռեադմիսիայի) վերաբերյալ համաձայնագրերի կնքում

գ. Հայաստան վերադարձված քաղաքացիների ռեինտեգրմանն աջակցող ծրագրերի վարում

Բնակչության իրազեկության բարձրացում անօրինական միգրացիայի հետևանքների վերաբերյալ և անօրինական միգրացիայի ծավալների կրճատում



Մեր և երրորդ երկրների քաղաքացիների
հետ ընդունման
հետ կապված հարաբերությունների կանոնակարգում




Վերադարձած քաղաքացիների հետագա հնարավոր էմիգրացիայի կանխարգելում

2010-2012թթ.











2010-2012թթ.










2010-2012թթ.

 

5.

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում, այդ երևույթից տուժած անձանց պաշտպանություն և աջակցություն

ա. ՀՀ բնակչության շրջանում և հատկապես ռիսկային խմբերում (գործազուրկներ, արտագնա աշխատանքի մեկնողներ, փախստականներ, կանայք, երիտասարդներ) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ լայնածավալ քարոզարշավների իրականացում

Բնակչության իրազեկության բարձրացում թրաֆիքինգի վտանգների վերաբերյալ և թրաֆիքինգի ծավալների կրճատում

2010-2012թթ.

 

6.

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով
ՀՀ կողմից տրամադրվող պաշտպանության համակարգի կատարելագործում

1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների հասարակությանն ինտեգրման գործընթացի շարունակում

ա. «Փախստա-կանների և ապաստանի մասին» ՀՀ նոր օրենքի պահանջների վերաբերյալ համակարգում գործառույթներ իրականացնող տարբեր պետական մարմինների աշխատակիցների ուսուցում, նոր օրենքի պահանջներին քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և ապաստան հայցողներին իրազեկում

բ. 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների բնակարանային հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրի իրագործման շարունակում

«Փախստականների և ապաստանի վերաբերյալ»
ՀՀ նոր օրենքի լիարժեք կիրառում
















Փախստականների բնակարանային հիմնախնդրի
լուծում, բնակարանի կարիք ունեցող փախստականների թվի կրճատում

2010-2011թթ.



















2010-2012թթ.














Դոնոր կազմա-կերպու-թյունների միջոցներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան