Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

15 մարտի 2010 թվականի N 165-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողությունների իրականացման ապահովման նպատակով`

1. Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողություններով նախատեսված պետական ներդրումների գնահատման ռազմավարության նախագիծ մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել պետական ներդրումների գնահատման ռազմավարության նախագիծ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված պետական ներդրումների գնահատման համակարգի վերաբերյալ փաստաթուղթը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 15

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 15-ի N 165-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
   
Գ. Տոռոզյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավոր խորհրդական
   
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ
   
Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ
   
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ
   
Լ. Հարությունյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի  տեղակալ - ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
   
Լ. Ավալյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության ծրագրերի մակրոտնտեսական արդյունքների գնահատման բաժնի պետ
   
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
   
Մ. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության զարգացման և նպատակային ծրագրերի բաժնի պետ
   
Ա. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան