Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2010-29.07.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.17/7(741) Հոդ.89
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

21 հունվարի 2010 թվականի N 97-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 775-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 775-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 21-ի N 97-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Բարեփոխումների հուշագրով և տեխնիկական աջակցության ընդհանուր նկարագրով ներկայացված առաջարկու-թյունները

Առաջարկվող միջոցառումը

Նպատակը (արդյունքը)

Իրականացնող մարմինները

Կատարման ժամկետը

պատասխանատու մարմինը

համակատարողը

 1

 2

 3

 4

 5

 6

 7

1. Հարկերի վճարում

1.1.

Միասնականացնել հարկային հաշվետվություն-ները

1.1.1.

ուսումնասիրել հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և հարակից փաստաթղթերը` կրկնությունները, ավելորդությունները և հնարավոր փոխարինումները բացահայտելու համար

հարկ վճարողների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման պարբերականության կրճատում և հաշվետվությունների պարզեցում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

այլ շահագրգիռ մարմիններ

 01.04.2010 թ.

    

1.1.2.

պարզեցնել և միասնա-կանացնել հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման կարգերը (հրահանգները) հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատում և պարզեցում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2010 թ.

   

1.1.3.

մշակել «Հարկերի մասին»
ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ, որով կնախատեսվի ձեռնարկատիրական գործունեության առարկաների և հասույթների գրանցման (հաշվառման) նոր, այդ թվում` էլեկտրոնային գրանցման կարգ

գրանցման (հաշվառման) գործող թղթային եղանակի կատարելագործում, ՓՄՁ-ի համար պարզ հաշվառման առանձնա-հատկությունների սահմանում, թղթային եղանակի փոխարեն էլեկտրոնային եղանակով գրանցման (հաշվառման) հնարավորության ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2010 թ.

1.1.4.

մշակել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ, որով կնախատեսվի ՀԴՄ-ներ շահագործողների կողմից ֆիսկալային հասույթների վերաբերյալ թղթային եղանակով տեղեկությունների տրամադրում հարկային մարմնին, իսկ թղթային եղանակի փոխարեն` ՀԴՄ-ների ֆիսկալային տվյալները ցանցային կապուղիների միջոցով հարկային մարմնին փոխանցում

ՀԴՄ-ներ շահագործող հարկ վճարողների ֆիսկալային հասույթների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվության առկայություն, թղթային եղանակով հաշվետվական համակարգից աստիճանական անցում էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրմանը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2010 թ.

   

1.1.5.

մշակել «Անշարժ գույքի միասնական հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքներ և դրանց կիրարկումն ապահովող այլ իրավական ակտերի փաթեթ

«Անշարժ գույքի միասնական հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի և դրանց կիրարկումն ապահովող այլ իրավական ակտերի նախագծերի փաթեթի ներկայացում ՀՀ կառավարություն, որը կնախատեսի անշարժ գույքի և փոխադրամիջոցների նոր հարկման մեխանիզմներ, մասնավորապես, հողի և անշարժ գույքի միասնական գույքահարկ, փոխադրամիջոցների գույքահարկ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմի­տե

01.10.2010 թ.

1.1.6.

կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման ծրագրի շրջանակներում առնվազն ապահովել եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների ներկայիս գործող հաշվետվությունները որպես մեկ միասնական հաշվետվություն սահմանող իրավական ակտի մշակում

իրավական ակտի ընդունում, համաձայն որի առնվազն եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների ներկայիս գործող հաշվետվությունները կմիավորվեն մեկ միասնական հաշվետվության մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.12.2010 թ.

1.2.

Կիրարկել ռիսկերի վրա հիմնված ստուգումներ

1.2.1.

սահմանել հարկային տեսչությունների արդյունավետության գնահատման համակարգ (ստուգումներ, գանձումներ և այլն)

հաշվետվություն՝ հարկային ստուգումների արդյունավետության և դրանց արդյունքում հարկային եկամուտների աճի վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.12.2010 թ.

1.2.2.

մշակել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ

ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների հայեցակարգային փաստաթուղթ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.06.2010 թ.

1.2.3.

մշակել հայեցակարգից
բխող ընթացակարգեր`
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների համակարգի իրագործման համար

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների ընթացակարգեր

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.09.2010 թ.

1.3.

Ներդնել հարկային հայտարարագրերն էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնելու համակարգը

1.3.1.

հարկային մարմիններ էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգի ներդրում

հաշվետվությունների ներկայացման գործող էլեկտրոնային համակարգ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.03.2010 թ.

1.4.

ՀՀ պետական կառավարման մարմիններին ներկայացվող հաշ-վետվությունների կրճատում

1.4.1.**

ՀՀ պետական կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայում և կրճատման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում

ՀՀ պետական կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվությունների պարզեցում, ներկա-յացման պարբերակա-նության կրճատում, կրկնությունների և ավելորդությունների բացառում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

 

01.04.2010 թ.

1.4.2.**

դիտարկել իրավաբանա-կան անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային բնույթի տեղե-կատվությունը միայն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացնելու հնարավորությունը` միաժամանակ ապահովելով ՀՀ պետական կառավարման այլ մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության ստացումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հարկային բնույթի տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ մեխանիզմների առկայություն, որի դեպքում հարկ վճարողը կազատվի տարբեր պետական մարմիններ նշված տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունից (համապատասխան իրավական ակտերի նախագծերի ներկայացում ՀՀ կառավարություն)

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.04.2010 թ.

2.

Արտաքին առևտուր

2.1.

Կրճատել փաստա-թղթային պահանջ-ները` համաձայն միջազգային լավա-գույն փորձի

2.1.1.*և**

ուսումնասիրել արտաքին առևտրին առնչվող ոչ սակագնային կարգավորման ենթակա փաստաթղթերը՝ կրկնությունները, ավելորդությունները և հնարավոր փոխարինումները բացահայտելու նպատակով

արտաքին առևտրին առնչվող փաստաթղթերի և թույլտվությունների կրճատման նպատակահարմա-րության վերաբերյալ առաջարկության ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.04.2010 թ.

անհրաժեշտության դեպքում կազմել արտաքին առևտրին առնչվող ոչ սակագնային կարգավորման ենթակա փաստաթղթերի պարզեցված ձևերի նախագծեր, ՀՀ կառա-վարություն ներկայացնել իրավական ակտերի փաթեթ

արտաքին առևտրին առնչվող փաստաթղթերի գործող նոր ձևեր

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.07.2010 թ.

2.1.2.*

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վեբկայքում տեղադրել արտաքին առևտրի համար պահանջվող համապատասխան փաստաթղթերի սպառիչ ցանկը` ըստ ապրանքատեսակների

գործող վեբկայք, որտեղ առկա են փաստաթղթերը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.05.2010 թ.

   

2.1.3.

մաքսային ծառայության TWM ավտոմատ համակարգչային ծրագրում կիրառվող «կանաչ ուղու» լիարժեք ներդրում

մաքսային ընթացակարգերի ժամկետների կրճատում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.06.2010 թ.

2.2.

Քարտեզագրել արտաքին առևտրի կազմակերպման ընթացակարգերը` բացահայտելու համար խոչընդոտները (այս միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է տեխնիկական օժանդակություն)

2.2.1.

ուսումնասիրել մաքսային ձևակերպումների ամբողջ ժամանակահատվածը` մաքսային սահմանը հատելուց մինչև ապրանքների բացթողումը

հաշվետվության ներկայացում մաքսային գործընթացի հաջորդականության և տևողության վերլուծության վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.06.2010 թ.

2.2.2.*

սահմանել կատարո-ղականության ցուցանիշներ մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի առանձին փուլերի վերաբերյալ

կատարողականու-թյան ցուցանիշների գնահատման գործող համակարգ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.09.2010 թ.

2.2.3.

ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը գանգատարկման և վեճերի կարգավորման հարցում

միջազգային լավագույն փորձի և ՀՀ-ում կիրառվող փորձի վերաբերյալ համեմատական վերլուծության պատրաստում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2010 թ.

2.3.

Ռիսկերի վրա հիմնված մոտեցման ներդրումը հետ-մաքսազերծման ռեժիմում

2.3.1.*

հստակեցնել հետբացթողումային հսկողության ոլորտում ռիսկի կառավարման համակարգի զարգացման ուղղությունները

նշված ոլորտի զարգացման կոնկրետ ուղղությունների սահմանում` համապատասխան հաշվետվության միջոցով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.04.2010 թ.

2.3.2.*

իրականացնել հետբացթողումային հսկողության բարելավման համար անհրաժեշտ միջոցառումներ (տեխնիկական լուծումներ, ընթացա-կարգեր, օրենսդրական փոփոխություններ և այլն)

ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխան հետբացթողումային հսկողության համակարգ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.06.2010 թ.

2.3.3.*

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վեբկայքում տեղադրել հետբացթողումային հսկողության ընթացակարգերի վերաբերյալ փաստաթղթերը (ուղեցույցներ, ձեռնարկներ և այլն)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վեբկայքում տեղադրված են ուղեցույցները, ձեռնարկները և այլն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

01.05.2010 թ.

   

2.3.4.*

վերլուծել հետբացթողումային հսկողության համակարգի արդյունավետությունը, այդ թվում` եկամուտների հավաքագրման մասով

հաշվետվություն հետբացթողումային հսկողության համակարգի արդյունավետության վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.07.2010 թ.

2.3.5.

կատարելագործել մաքսային հսկողության
ոլորտում ռիսկերի կառավարման համակարգը` համապա-տասխանեցնելով միջազգային չափանիշներին

ռիսկերի կառավարման բարելավված համակարգի առկայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

 ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.06.2010 թ.

3.

 Ընկերության հիմնադրում

3.1.

Երևան քաղաքում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցում պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով (այսուհետ` ՄՊԿ) Հստակեցնել ընկերությունների հիմնադրման ընթացակարգերը ՄՊԿ-ի սկզբունքով

3.1.1.*

ներկայացնել տեխնիկական առաջադրանք` ներառյալ ընկերությունների էլեկտրոնային գրանցման համակարգի ՄՊԿ-ի ստեղծման ծախսերի նախահաշիվը

իրականացման ծրագրի առկայություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.04.2010 թ.

3.1.2.*

ՄՊԿ ստեղծելու հետ կապված գործող կարգերում փոփոխությունների կատարում կամ նոր կարգերի ընդունում

ՄՊԿ-ի արդյունավետ գործունեության ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.07.2010 թ.

3.1.3.

օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակում և ներկայացում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.04.2010 թ.

3.2.

Կրճատել ընթացակարգերը և օրերի թիվը

Պարզեցնել և միավորել գրանցման ձևերը

3.2.1.*

սահմանել ՄՊԿ-ի սկզբունքով գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու ընթացակարգերը և ձևերը

ընթացակարգերը և ձևերը հրապարակված են

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.07.2010 թ.

3.3.

ՄՊԿ-ում գրանցման վճարների ընդունում

3.3.1.

ՄՊԿ-ում վճարների ընդունում` վճարային քարտերի միջոցով` տեղադրված ՊՈՍ-տերմինալի միջոցով կամ ՄՊԿ-ի տարածքում տեղադրված ինքնասպասարկման սարքավորման միջոցով

վճարումների ընդունման տարբեր մեխանիզմների առկայություն ՄՊԿ-ում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.07.2010 թ.

3.3.2.

ՄՊԿ-ում վճարային գործիքների սպասարկումն ապահովող ինքնասպասարկման սարքավորումների տեղադրում` բանկոմատներ, տերմինալներ և այլն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.07.2010 թ.

3.3.3.

համաձայնություն տեղական բանկի (թերևս նույն բանկի) հետ՝ ՄՊԿ-ում փոքր մասնաճյուղ բացելու մասին, որտեղ կընդունվեն կանխիկ վճարումները և կտրամադրվեն ստացականներ

բանկի մասնաճյուղի առկայություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

01.07.2010 թ.

3.4.

ՄՊԿ-ն միացնել ՀՀ մտավոր սեփականության գործակալության և ՀՀ կառա-վարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոմատացված տվյալների բազայի հետ՝ առգիծ (օն-լայն) ռեժիմով օգտվելու հնարավորությամբ (օր.` ՄՊԿ-ից)

3.4.1.*

ֆիրմային անվանման ճշգրտումը և ՀՎՀՀ-ի տրամադրումը ՄՊԿ-ում իրականացնելու նպատակով ներդնել համապատասխան ծրագիր

իրավաբանական անձանց գրանցման ժամանակ ֆիրմային անվանման ճշգրտում և ՀՎՀՀ-ի տրամադրում ՄՊԿ-ում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.07.2010 թ.

3.4.2.

ՀՎՀՀ-ի տրամադրումը ՄՊԿ-ի միջոցով իրականացնելու նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակում և ներկայացում

ՄՊԿ-ի կողմից ՀՎՀՀ-ի տրամադրման ընթացակարգերի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ արդարա-դատության նախարարություն

01.04.2010 թ.

3.5.

Ստեղծել գրանցված ընկերությունների էլեկտրոնային տվյալների բազա

3.5.1.

իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային վարչա-կան վիճակագրության և փաստաթղթային տեղեկատվական բազայի ստեղծում, որի միջոցով իրավա-բանական անձանց վերաբերյալ անհրա-ժեշտ տեղեկատվու-թյունը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ պետական կառավար-ման մարմիններին

իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային բազայի առկայություն, որը հասանելի կլինի ՀՀ պետական կառավարման մարմիններին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

այլ շահագրգիռ գերատեսչու-թյուններ

 01.04.2010 թ.

3.6.

Տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում

3.6.1.

պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, որով հնարավոր կլինի ստուգել բոլոր սուբյեկտների կողմից բանկերի միջոցով կատարված վճարումների հավաստիացումը` էլեկտրոնային հարցման միջոցով

պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական միասնական համակարգի առկայություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

այլ շահագրգիռ գերատեսչու-թյուններ

 01.06.2010 թ.

3.7.

ՄՊԿ-ն ընկերության մասին տեղեկությունները փոխանցում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը

3.7.1.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ամենօրյա կամ ամենշաբաթյա սկզբունքով իրավաբանական անձանց պետական գրանցման մասին անհրաժեշտ տեղեկու-թյունները ՄՊԿ-ից տրամադրելու նպատա-կով մշակել «Իրավաբա-նական անձանց պետական գրանցման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկատվության տրամադրում ՄՊԿ-ից

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.04.2010 թ.

3.8.

Գրանցման ծախսի կրճատում

3.8.1.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի մշակում

ընկերությունների գրանցման և ֆիրմային անվանումների փորձաքննության համար մեկ պետական տուրքի գանձում

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 01.05.2010 թ.

3.9.

Վերացնել անհատ ձեռնարկատերերի պարտադիր գրանցման մասին պահանջը

3.9.1.

վերացնել անհատ ձեռնարկատերերի գրանցման պահանջը: Փոխարենը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց ՄՊԿ-ում տրամադրել ՀՎՀՀ` հաշվառելով որպես անհատ ձեռնարկատեր

անհատ ձեռնարկատերերի գրանցման պահանջի վերացում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 01.04.2010 թ.

3.10.

Կնիքի օգտագործման պարտադիր պահանջի աստիճանաբար վերացում

3.10.1.

վերլուծել այն իրավական ակտերը, որտեղ սահմանվում է փաստաթուղթը պարտադիր կնքված լինելու պահանջ, ներկայացնել կնիքին փոխարինող անհատականացման այլ մեխանիզմների մասին առաջարկ (օրինակ` ստորագրության նմուշների էլ. բազայի ստեղծում)

մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթի ներկայացում կամ դրանց ներկայացման ժամանակացույցի մշակում

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ արդարադատու-թյան նախարարություն

 01.06.2010 թ.

3.11.

Իրավաբանական անձանց գործունեություն սկսելու ժամկետների կրճատում

3.11.1.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատում, լիցենզավորման ընթացակարգերի և պահանջների պարզեցում և հստակեցում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

 01.04.2010 թ.

3.12.

Իրավաբանական անձանց գործունեության դադարեցման ժամկետի կրճատում

3.12.1.

«Իրավաբանական անձանց գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, որով իրավաբանական անձի լուծարման ժամանակ ՀՀ կա-ռավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից պարտավորությունների ստուգման ժամկետ կսահմանվի 20 օր

իրավաբանական անձանց լուծարման ժամկետների կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.04.2010 թ.

4.

Շինարարական թույլտվություններ

4.1.

Հստակեցնել քաղաքաշինության ոլորտի օրենսդրությունը և դրա կիրարկումն ապահովող իրավական ակտերը

4.1.1.*

իրականացնել կառուցապատման կանոնակարգերի և դրանց կիրարկման համակողմանի գնահատում

ԳԶ-ի (Doing Business) մեթոդաբանության համապատասխան` կառուցապատման բոլոր ընթացակարգերի, քայլերի և ծախսերի մանրամասն քարտեզագրում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 01.06.2010 թ.

4.1.2.

մշակել բնապահպանական փորձաքննության վերաբերյալ իրավական ակտերի փոփոխությունները, որոնց համաձայն կվերանայվեն բնապահպանական փորձաքննության համար պահանջվող ժամկետները

բնապահպանական փորձաքննության համար պահանջվող ժամկետների կրճատում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.11.2010 թ.

   

4.1.3.*

կատարելագործել քաղաքաշինության ոլորտի օրենսդրությունը` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա`
 (I) իրականացնել Սլովենիայի, Նորվեգիայի, Բալթյան հանրապետությունների, Վրաստանի, Ղրղզստանի, Սինգապուրի շինարարության լավագույն պրակտիկաների համեմատական վերլուծություն, այդ երկրներից որևէ մեկն այցելելու հնարավորության հեռանկարով

լավագույն պրակտիկաների համեմատական ուսումնասիրության հիման վրա հաշվետվության ներկայացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.12.2010 թ.

(II) մշակել քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող նոր իրավական ակտ (ակտեր)` հիմնված աշխարհի լավագույն փորձի վրա

աշխարհի լավագույն փորձի հիման վրա օրենսդրական փոփոխությունների իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

միջնաժամկետ

(III) կառուցապատողի գործունեությունը պարզեցնելու նպատակով ուղեցույցի մշակում

հրապարակված «Կառուցապատողի ուղեցույց»

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

միջնաժամկետ

4.2.

Ընթացակարգերի թվի կրճատում և հստակեցում

4.2.1.*

ուսումնասիրել քաղաքների գլխավոր հատակագծերի թվայնացման այլ երկրների լավագույն պրակտիկաները

ավարտված է քաղաքների գլխավոր հատակագծերի թվայնացման այլ երկրների լավագույն պրակտիկաների ուսումնասիրությունը և պատրաստված է հաշվետվությունը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքա-պետարան (համաձայ-նությամբ)

 01.09.2010 թ.

4.2.2.*և***

ստեղծել էլեկտրոնային տվյալների բազա՝ «Մեկ պատուհանի» ու դրա տարածքային մասնաճյուղերի և այլ հաստատությունների հետ տվյալների փոխանակման համար

գործող տվյալների էլեկտրոնային բազայի առկայություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքա-պետարան (համաձայ-նությամբ)

միջնաժամկետ

5.

 Պայմանագրերի կիրարկում

5.1.

Արագացնել հայցի լրացման և պատասխանողին ծանուցման ընթացակարգը

5.1.1.

դատավարական ժամկետների կրճատման նպատակով վերլուծության իրականացում և ներկայացում: Անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակում և ներկայացում

նախնական հայցի լրացման և պատասխանողին ծանուցման ընթացակարգի տևողության կրճատում` ներկայիս միջինում 40 օրից մինչև 7 օր

ՀՀ դատական դեպարտամենտ(համաձայնությամբ)

ՀՀ արդարադա-տության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնու-թյամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

 01.04.2010 թ.

5.2.

Արագացնել գույքի դատական կարգով հանրային վաճառքը (աճուրդը)

5.2.1.

գույքի հանրային վաճառքի վիճակագրության վարում` ըստ ընթացակարգերի հայտնաբերված թերացումների շտկմամբ ժամկետների կրճատում

գործընթացի ժամկետների կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ դատական
դեպարտամենտ
(համաձայնու-թյամբ)

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնու-թյամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

շարունակական

5.3.

Դատավարական ընթացակարգերի ժամկետների վերլուծություն

5.3.3.

դատավարական ընթացակարգերի ժամկետների վիճակագրության վարում` ըստ դատավարական պրոցեսի կոմպոնենտների

դատավարական ժամկետների կրճատման նպատակով համեմատություններ կատարելու հնարավորության ընձեռում

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

 

շարունակական

6.

Վարկերի ստացում

6.1.

Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության բարելավում

6.1.1.

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի կիրարկման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի ընդունում

բանկային փոխառություն կամ վարկային քարտ չունեցող անձանց համար վարկային պատմության ստեղծման և ձեռնարկատերերի կողմից բիզնես հիմնելու և զարգացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորության ընձեռում և ընդլայնում

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.05.2010 թ.

6.2.

Վարկային միջոցների մատչելիության ապահովում

6.2.1.

բանկերի կողմից իրենց գործունեության ընթացքում ընդհանուր նկարագրով գրավներ չընդունելու վերաբերյալ վերլուծության իրականացում:
Հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ կենտրոնական բանկ(համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.05.2010 թ.

7.

Ներդրողների պաշտպանվածություն

7.1.

Կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրում

7.1.1.

կորպորատիվ կառավարման կանոնագրքի մշակում

ընկերություններում կորպորատիվ կառավարման և փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության սկզբունքների ներդրում` միջազգային լավագույն փորձին համապատասխան

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

Բանկերի միություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

այլ շահագրգիռ մարմիններ

 01.05.2010 թ.

8.

Աշխատանքային հարաբերություններ

8.1.

Աշխատանքային օրենսդրության կատարելագործում

8.1.1.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների կատարում

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում` ապահովելով «Գործարարությամբ զբաղվելը» դասա-կարգման մեթոդաբա-նության տեսանկյու-նից ներդրումային միջավայրի գրավչության բարձրացումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.04.2010 թ.

9.

Սեփականության գրանցում

9.1.

Անշարժ գույքի կադաստրի ընթացակարգերն իրականացնել էլեկտրոնային եղանակով (on-line)

9.1.1.***

ներդնել անշարժ գույքի կադաստրում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի էլեկտրոնային եղանակով իրականացման գործողությունների ծրագիրը

գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում: Անշարժ գույքի գործարքների թափանցիկության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ֆինանսավո-րում ստանա-լուց հետո 18 ամսվա ընթացքում

9.1.2.

ապահովել տեղեկատվության հասանելիությունը
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վեբկայքի միջոցով

10.

Ձեռնարկության փակում (լուծարում)

10.1.

Սնանկության գործընթացի ժամկետների կրճատում

10.1.1.

արագացնել սնանկության ընթացակարգերը` բարելավելով դատաիրավական համակարգի արդյունավետությունը

սնանկության գործընթացի ժամկետների կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.04.2010 թ.

10.1.2.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 01.04.2010 թ.

 

 * Միջոցառումը կիրականացվի գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների թիմի կողմից առաջարկված մասնակցության

 և (կամ) տեխնիկական աջակցության միջոցով։

 ** Այս միջոցառումների մասով հավաք իրականացնող է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը, պատասխանատու

են հանդիսանում ՀՀ պետական կառավարման մարմինները` յուրաքանչյուրն իր մասով։

 *** Համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան