ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 74-Ն
ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները և «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության և ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերությանը (այսուհետ` վարձակալ) վարձակալությամբ տրված ընդհանուր գույքից սույն որոշման հավելվածում նշված 32237.1 քառ. մետր մակերեսով և 197,306.28 հազ. դրամ արժեքով գույքով (այսուհետ` գույք) ու դրանց զբաղեցրած, ինչպես նաև գույքով չծանրաբեռնված` ընդհանուր 76121 քառ. մետր հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Պետությանը փոխանցվող հողամասերի և գույքի նկատմամբ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության գույքը` համաձայն վարձակալի և ընկերության միջև կնքված վարձակալական պայմանագրի 2.4-րդ կետի, որպես առաջին փուլի կատարում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալին (ընկերություն N E 0476582006-2, փաստաթուղթ N 2006039989-15, թվագրված` 22 հունիսի 2006 թ., գրանցման հասցեն` 112 Նորֆ Քերրի Սթրիթ, Նևադա 897034121) (այսուհետ` գնորդ):
6. Սահմանել`
1) օտարման ենթակա վարձակալական գույքի վաճառքի գինը՝ 197,306.28 հազ. դրամ.
2) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, ինչպես նաև շենք-շինություններով չծանրաբեռնված 76121 քառ. մետր հողատարածքը՝ կադաստրային արժեքով:
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել գույքի օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. փետրվարի 5 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 74-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN |
Շենք-շինության անվանումը |
Շենքի մակերեսը(քառ. մ) |
Շենքի |
Շենքի արժեքը` |
1. |
Հյուրանոցային մասնաշենք-1 |
5446.0 |
1196.7 |
34252.81 |
2. |
Հյուրանոցային մասնաշենք-2 |
4641.2 |
1201.8 |
41225.47 |
3. |
Հասարակական կենտրոն |
2258.88 |
999.6 |
29552.98 |
4. |
Ջրային բուժ. կենտրոն |
1928.88 |
1038.3 |
8729.90 |
5. |
Ճաշարան |
3934.88 |
853.7 |
17536.54 |
6. |
Սպորտդահլիճ-1 |
1858.75 |
1717.3 |
8283.89 |
7. |
Սպորտդահլիճ-2 |
1793.0 |
1734.5 |
7990.77 |
8. |
Սպորտդահլիճ-3 |
1710.3 |
1728.4 |
8147.87 |
9. |
Սպորտդահլիճ-4 |
1858.58 |
1727.1 |
8283.13 |
10. |
Թեթև աթլետիկայի մանեժ |
5038.06 |
5373.3 |
22296.87 |
11. |
Տնտեսական մասնաշենք |
379.11 |
460.4 |
1904.27 |
12. |
Տաղավար |
20.1 |
21.1 |
66.85 |
13. |
Բենզինի լցավորման կետ |
85.39 |
86 |
916.34 |
14. |
Էլեկտրաենթակայան-4 |
48.49 |
57.7 |
210.56 |
15. |
Էլեկտրաենթակայան-3 |
75.42 |
90.5 |
327.50 |
16. |
Էլեկտրաենթակայան-2 |
31.25 |
37.5 |
135.70 |
17. |
Էլեկտրաենթակայան-1 |
38.2 |
47 |
165.88 |
18. |
Պահակակետ (անցակետ) |
26.92 |
50.1 |
2071.56 |
19. |
Ավտոտնակներ |
796.75 |
956.1 |
3866.45 |
20. |
Ավտոտնակներ |
266.96 |
307 |
1340.94 |
Շենք-շինություններով չծանրաբեռնված հողամաս |
56437.2 |
|||
Ընդամենը |
32237.1 |
76121 |
197,306.28 |
Ընդհանուր հողամասերի կադաստրային արժեքը 344,373 հազ. դրամ է` առանց ավելացված արժեքի հարկի։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|