«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2003 թվականի N 608-Ն
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 101-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է կառուցապատման նախագծի մշակմանը, դրա կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև նախագծի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Կառուցապատման նախագիծը ճարտարապետաշինարարական փաստաթուղթ է, որը մշակվում է հաստատված քաղաքաշինական ծրագրային, փաստաթղթերի` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի հիման վրա` դրանցով սահմանված պահանջների պահպանմամբ` նոր կամ վերակառուցվող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի խմբերի, ռեկրեացիոն-առողջարանային, մարզահամալիրների և այլ նշանակության քաղաքաշինական օբյեկտների համար: Կառուցապատման նախագիծը կարող է մշակվել նաև համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքների համար:
(2-րդ կետը փոփ. 13.07.06 N 1001-Ն)
21. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատման նախագիծը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 479 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
(21 կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն)
22. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նախագիծը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
(22 կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն)
3. Կառուցապատման նախագիծը մշակվում է նախագծվող տարածքի (այսուհետ` կառուցապատման տարածք)` սահմանված կարգով հաստատված կարմիր գծերի կամ հողամասի (հողամասերի) սահմաններում և որոշում է քաղաքաշինական համալիրների ճարտարապետահատակագծային ու ծավալատարածական հորինվածքային լուծումները, օբյեկտների կառուցման, վերակառուցման (քանդման) հերթականությունը, գործառական նշանակությունը և ինժեներական կառուցվածքները, տարածքի ինժեներական նախապատրաստումն ու բարեկարգումը, տրանսպորտային և հետիոտն շարժման ուղղությունները, շինարարության կազմակերպման կարգը և տեխնիկատնտեսական խոշորացված ցուցանիշները:
Կառուցապատման նախագծով ամրագրված լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը:
(3-րդ կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն)
4. Սահմանված կարգով հաստատված կարմիր գծերի բացակայության դեպքում կառուցապատման նախագծի կազմում առանձին գծագրով մշակվում է կառուցապատման տարածքի կարմիր գծերի նախագիծ: Հայաստանի Հանրապետությունում կարմիր գծերի նախագծի մշակման կարգը սահմանվում է քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով:
(4-րդ կետը փոփ. 13.07.06 N 1001-Ն)
5. Կառուցապատման նախագծի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները բերված են սույն կարգի N 1 հավելվածում:
(5-րդ կետը լրաց., փոփ. 13.07.06 N 1001-Ն)
6. Կառուցապատման նախագիծը մշակվում է ըստ անհրաժեշտության` կառուցապատողի իրավասություններով օժտված օրենքով սահմանված սուբյեկտների (այսուհետ` պատվիրատու) պատվերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա:
(6-րդ կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն)
61. Պետական կամ համայնքային բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ, դրանց ներգրավմամբ նախատեսվող օբյեկտների նախագծման դեպքում, պատվիրատուն կառուցապատման նախագիծը մշակողին (այսուհետ` կատարող) ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված միջոցների հաշվին քաղաքաշինական գործունեության իրականացման դեպքում կառուցապատման նախագծի կազմում պարտադիր մշակվում են նաև նախահաշվային փաստաթղթերը:
(61 կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն)
62. Կառուցապատման նախագիծը կարող է մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով կամ, երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով: Կառուցապատման նախագծի փուլերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
Կառուցապատման նախագծի «Աշխատանքային նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերում ներառվում են նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսված օբյեկտների նախագծերի աշխատանքային փաստաթղթերը կամ կրկնակի (բազմակի) կիրառման օբյեկտների տեղակապման նախագծերը:
(62 կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն)
63. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, կառուցապատման տարածքի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերի բացակայության դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ հաստատված հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներ ներառող համալիրներ նախագծելիս մշակվում է նաև «Կառուցապատման էսքիզային նախագիծ (կառուցապատման սխեմա)» փուլը` օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային ընդհանրական լուծումների ամրագրմամբ: Ընդ որում, ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախագծային կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում, ելնելով կառուցապատման տարածքի քաղաքաշինական իրադրության կարևորությունից և նախագծվող օբյեկտի ծավալից, նշանակությունից և բարդությունից, կառուցապատման սխեման կարող է մշակվել նաև որպես ինքնուրույն փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված դեպքերում կառուցապատման նախագծերը (կառուցապատման սխեմաները) հաստատելիս միաժամանակ, ըստ անհրաժեշտության, փոփոխում է կառուցապատման տարածքում ներառված հողերի նպատակային նշանակությունը: Նշված փոփոխություններն ընդգրկվում են համապատասխան համայնքի, մարզի հողային ֆոնդի տվյալներում և հողային հաշվեկշռում:
(63 կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն, փոփ. 09.04.09 N 355-Ն)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 13.07.06 N 1001-Ն)
8. Պատվիրատուն`
ա) սահմանված կարգով ընտրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող կատարողին հանձնում է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև պատվիրատուի կողմից կազմված նախագծման առաջադրանքը.
բ) կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերը: Նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը բերված է սույն կարգի N 2 հավելվածում.
գ) կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր.
դ) պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
(8-րդ կետը փոփ. 13.07.06 N 1001-Ն)
9. Պատվիրատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների ավարտից հետո այն ներկայացնում է փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշմամբ հաստատված կարգով: Նախագծային փաստաթղթերը կարող են ներկայացվել համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության` դրանք մշակողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:
10. Պատվիրատուն փորձաքննության մասին դրական եզրակացությունն ու կառուցապատման նախագիծը` դրա համաձայնեցման մասին դիմումի հետ միասին, ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մարզպետին (այսուհետ` իրավասու մարմին)` համաձայնեցման:
(10-րդ կետը խմբ. 13.07.06 N 1001-Ն, փոփ. 09.04.09 N 355-Ն)
11. Իրավասու մարմինը փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծի մասին հասարակությանն իրազեկում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ սահմանված կարգի, որից հետո համաձայնեցնում է այն` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված կարգով:
(11-րդ կետը փոփ., լրաց. 13.07.06 N 1001-Ն)
111. (111 կետն ուժը կորցրել է 09.04.09 N 355-Ն)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 13.07.06 N 1001-Ն)
13. Սահմանված կարգով համաձայնեցված կառուցապատման նախագիծը համարվում է հաստատված, եթե պատվիրատուն կառուցապատման նախագիծը համաձայնեցման ներկայացնելիս` դրանց հաստատման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:
Այն հիմք է հանդիսանում սույն կարգի 62-րդ կետի երկրորդ պարբերությամբ նշված օբյեկտների մասով սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար, որը տրվում է կառուցապատման նախագծի համաձայնեցման հետ միաժամանակ` սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումի հիման վրա:
(13-րդ կետը խմբ. 13.07.06 N 1001-Ն)
14. Հաստատված կառուցապատման նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
15. Կառուցապատման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
(15-րդ կետը լրաց. 13.07.06 N 1001-Ն)
16. Որպես ինքնուրույն փաստաթուղթ` կառուցապատման սխեմայի մշակումը, հաստատումը և փոփոխումն իրականացվում է սույն կարգի 8-15-րդ կետերի համաձայն:
(16-րդ կետը լրաց. 01.04.10 N 331-Ն)
17. Կառուցապատման սխեմայի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նշված են սույն կարգի N 4 հավելվածում
(17-րդ կետը լրաց. 01.04.10 N 331-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(Պարբերությունն ուժը կորցրել է 13.07.06 N 1001-Ն)
(Պարբերությունն ուժը կորցրել է 13.07.06 N 1001-Ն)
Նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական և տեքստային մասերից:
Կառուցապատման նախագծի գրաֆիկական մասերը կատարվում են 1:500 և 1:1000 մասշտաբներով: Առանձին դեպքերում մասշտաբները կարող են ճշգրտվել նախագծային առաջադրանքով:
Կառուցապատման նախագծի գլխավոր հատակագծում ցույց են տրվում բոլոր նախագծվող, պահպանվող և վերակառուցվող շենքերն ու շինությունները, հանգստի գոտիները, մարզական և այլ նշանակության հրապարակները, տրանսպորտային և հետիոտն անցումները, կանաչ տնկարկները:
Երբ կառուցապատման համալիրը կամ բնակելի և հասարակական շենքերի խումբը հանդիսանում է թաղամասի մի մասը, թաղամասի ճարտարապետահատակագծային և ծավալատարածական կառուցվածքի ամբողջականացման նպատակով լրացուցիչ մշակվում է ամբողջ թաղամասի կառուցապատման գլխավոր հատակագծի էսքիզը` համապատասխան տեխնիկատնտեսական ցուցանիշներով` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:
Կառուցապատման նախագծի իրադրության հատակագծում 1:5000 մասշտաբով ցույց է տրվում նախագծվող տարածքի դիրքը` հարակից միջավայրի հատակագծային կառուցվածքում:
Բարեկարգման հատակագծում ցույց են տրվում նախագծվող ու պահպանվող տրանսպորտային և հետիոտն անցումները, բոլոր տիպերի հրապարակներն ու հարթակները, հանգստի գոտիները, կանաչ տնկարկները (նշելով ծառերի տեսականին), կազմվում է ճարտարապետական փոքր ձևերի և հարթակների կահավորման (սարքավորումների) ցանկը:
Ռելիեֆի կազմակերպման ուրվագծում ցույց են տրվում շենքերի ու շինությունների առաջին հարկերի զրոյական նիշերը, դրանց անկյուններում հողի իրական և նախագծվող նիշերը, նախագծային հորիզոնականները, ճանապարհների ու անցումների թեքությունները` առանցքներով, տրանսպորտային և հետիոտն անցումների առանցքների հատման կետերի նախագծային ու իրական նիշերը, ջրահավաք հորերի մակերեսի նախագծային նիշերը, ինչպես նաև ճանապարհների, անցումների և հարթակների պատվածքների կոնստրուկտիվ կտրվածքները 1:20 մասշտաբով:
Ռելիեֆի կազմակերպման ուրվագծի չափազանց հագեցվածության դեպքում դրանից առանձնացվում է տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագիծը:
Նույն մոտեցումը ցուցաբերվում է գրաֆիկական այլ նյութերի մշակման ժամանակ:
Հողային զանգվածների հատակագծում ցույց են տրվում նախագծվող տարածքի սահմանները, հիմնական շենքերի և շինությունների ուրվագծերը, շինարարական կոորդինատային ցանցը կամ բազիսային գիծը, անկյուններում` նախագծային, իրական ու աշխատանքային նիշերով քառակուսիները և դրանց մեջ` յուրաքանչյուրի գրունտի ծավալը (լիցք կամ հանույթ): Հողային աշխատանքների հաշվեկշիռը հատակագծում տրվում է աղյուսակի ձևով:
Ինժեներական ցանցերի և ցածրավոլտ գծերի ուրվագծում ցույց են տրվում ջրամատակարարման, կոյուղու, անձրևաջրերի հեռացման, կեղտաջրերի մաքրման, ջերմամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, արտաքին լուսավորման, հեռախոսակապի, ռադիոֆիկացման և հեռուստատեսության ցանցերն իրենց հիմնական ցուցանիշներով, ինժեներական սարքավորումների ու ցամաքուրդային ցանցի տեղադրումը, ինչպես նաև վերը նշված բոլոր ցանցերի և ուղիների միացման տեղերն արտահրապարակային ցանցերին և կառուցվածքներին:
Կառուցապատման նախագծում կատարվում է ստորգետնյա ինժեներական ցանցերի հավաք հատակագիծ:
Շենքերի և շինությունների համադրման ուրվագծում ցույց են տրվում բնակելի տների, հասարակական և արդյունաբերական շենքերի հատակագծերն ու ճակատները, որտեղ նշվում են հողի նախագծային և իրական նիշերը, բերվում 0.00 պայմանական նիշի բացարձակ արժեքը:
Տեքստային մասում հիմնավորվում են կառուցապատման ճարտարապետահատակագծային և ծավալատարածական լուծումները, շինարարության հերթականությունը, օգտագործվող շենքերի ու շինությունների տիպերը, տարածքի կանաչապատման և ինժեներական ցանցերի համակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, ինչպես նաև նշվում են կառուցապատման նախագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:
Վերակառուցվող թաղամասերի կառուցապատման նախագծերի մշակման ժամանակ նախագծի կազմում ընդգրկվում են կառուցապատման ժամանակակից իրավիճակի էկոլոգիական դրությունը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիները, վթարային կառույցների ցանկը և այլն:
Առաջադրանքին համապատասխան նախագծի կազմում, կատարվում են կառուցապատման հորինվածքային լուծումները, տարածքի բարեկարգման աշխատանքները բնորոշող ցուցադրական նյութերը:
(Պարբերությունն ուժը կորցրել է 13.07.06 N 1001-Ն)
(Հավելվածը փոփ. 13.07.06 N 1001-Ն)
Հավելված N 2 |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառուցապատման նախագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերն են`
ա) համայնքի ղեկավարի (համայնքի սահմաններից դուրս` մարզպետի) կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը.
բ) նախագծման հիմքը.
գ) ինժեներական կառուցվածքներին, արտաքին ցանցին, ակունքներին միանալու կամ ինքնուրույն գործելու տեխնիկական պայմանները.
դ) տարածքի տեղագրագեոդեզիական հանույթը, ինժեներաերկրաբանական, լանդշաֆտային հետազոտությունների նյութերը.
ե) նախագծվող տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, էկոլոգիական առկա իրավիճակի վերաբերյալ նյութերը.
զ) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը.
է) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը:
(Հավելվածը փոփ. 09.04.09 N 355-Ն)
Հավելված N 3 |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Կառուցապատման նախագծի կազմում մշակվում են աղյուսակում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշմամբ հաստատված նախագծերի կազմում մշակվում են աղյուսակի 6-րդ և 7-րդ բաժինների ցուցանիշները:
3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:
Ցուցանիշները |
Չափման միավորը |
|
|
1. Տարածքը Կարմիր գծի սահմաններում բնակելի թաղամասեր, միկրոշրջաններ այդ թվում` բազմահարկ կառուցապատման տարածքը որից` |
հեկտար/քառ. մետր` մարդուն |
2. Բնակչությունը Բնակչության թիվը |
|
3. Բնակելի ֆոնդը Բնակելի տներ (ընդամենը) |
|
Բնակարանների թիվը (ընդամենը) այդ թվում` |
հատ --"-- --"-- |
4. Շենքերն ու շինությունները` ըստ գործառական նշանակության, հարկայնության և զբաղեցրած հողամասերի այդ թվում` Մանկական նախադպրոցական հիմնարկներ ընդամենը` 1000 մարդ Հանրակրթական դպրոցներ ընդամենը` 1000 մարդ Մթերային ապրանքների խանութներ ընդամենը` 1000 մարդ Արդյունաբերական ապրանքների խանութներ ընդամենը` 1000 մարդ Հասարակական սննդի կազմակերպություններ ընդամենը` 1000 մարդ Ավտոկայանատեղեր, այդ թվում` ստորգետնյա ընդամենը Այլ գործառական նշանակության օբյեկտներ Բենզալցավորման, գազալցավորման և ավտոտեխսպասարկման կայաններ |
աշակ. տեղ/քառ. մետր |
5. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում Ընդհանուր ջրօգտագործումը Կեղտաջրերի գումարային ծախսը Էլեկտրական գումարային բեռնվածությունը Գազի տարեկան ծախսը Ջեռուցման, օդափոխության, տաք ջրամատակարարման համար ջերմության ընդհանուր սպառումը |
հազ. խոր. մետր/օր |
6. Շինարարության ընդհանուր խոշորացված արժեքը այդ թվում` բնակելի շինարարություն կուլտուր-կենցաղային շինարարություն ճանապարհային ցանց ինժեներական սարքավորումներ և բարեկարգում |
|
7. Տեսակարար ծախսերը 1 մարդուն նոր բնակելի շինարարության բնակարանների համար 1 քառ. մետր |
--"-- |
ընդհանուր մակերեսի |
--"-- |
Հավելված N 4 կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական և տեքստային մասերից:
1. Գրաֆիկական մասում ներառվում են`
1) տարածքի կադաստրային հանույթը.
2) տարածքի իրադրային հատակագիծը 1:10 000, 1:5000 մասշտաբներով.
3) տարածքի հենակետային հատակագիծը տարածքի տեղագրագեոդեզիական հանույթի հիմքի վրա 1:2000, 1:1000 մասշտաբներով.
4) տարածքի կառուցապատման գլխավոր հատակագիծը (հիմնական գծագիրը) 1:2000, 1:1000 մասշտաբներով.
5) տարածքի ինժեներական սպասարկման համակարգի սխեման 1:10 000, 1:5000 մասշտաբներով.
6) տարածքի կառուցապատման ծավալատարածական լուծումները և հորինվածքը ներկայացնող նյութերը, այդ թվում`
ա. համայնապատկերներ, դրվագներ,
բ. փռվածքներ,
գ. կտրվածքներ,
դ. համակարգչային եռաչափ գծապատկերներ:
2. Տեքստային մասում ներառվում են`
1) տարածքի կառուցապատման իրավունքը հաստատող փաստաթղթերը.
2) տարածքի կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանքը.
3) ինժեներական սպասարկման տեխնիկական պայմանները.
4) համառոտ բացատրագիրը, որը ներառում է`
ա. նախագծման հիմքը,
բ. կառուցապատվող տարածքի բնութագիրը (կլիման, ռելիեֆը, ինժեներաերկրաբանական պայմանները),
գ. առաջարկվող կառուցապատման ճարտարապետահատակագծային և ծավալատարածական լուծումների հիմնավորումները,
դ. տարածքի կառուցապատման սահմանափակումները և չափորոշիչները (տվյալ տարածքի համար սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծի բացակայության դեպքում),
ե. տարածքի կառուցապատման հիմնական ցուցանիշներ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.03.2015, N 596-Ն | 27.06.2015, N 608-Ն | |
01.04.2010, N 331-Ն | 24.04.2010, N 608-Ն | |
09.04.2009, N 355-Ն | 08.06.2009, N 608-Ն | |
13.07.2006, N 1001-Ն | 10.08.2006, N 608-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|