Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2010 թվականի N 146-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. 2010 թվականի ապրիլից սպասվելիք բնական գազի սակագների բարձրացման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության թիրախային սոցիալական քաղաքականության հստակեցման, պետական աջակցության առավել արդյունավետ կառավարման և սակագների բարձրացման արդյունքում սոցիալապես անապահով խավերի համար հնարավոր բացասական սոցիալական հետևանքների ու գների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ բնական գազի սակագների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված մարտի 9-ի N 146-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարար (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ի. Իսայան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Շ. Կիրակոսյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |