Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.10/6(740) Հոդ.66
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2010 թվականի N 69-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1459-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1459-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

1. Գծային օդաչուի (ինքնաթիռ) վկայական

 

2. Կոմերցիոն օդաչուի վկայական

 

3. Սիրողական օդաչուի վկայական

 

4. Սավառնակի օդաչուի վկայական

 

5. Ազատ օդապարիկի օդաչուի վկայական

 

6. Շտուրմանի վկայական

 

7. Բորտինժեների վկայական

 

8. Բորտռադիստի վկայական

 

9. Բորտուղեկցորդի վկայական

 

10. Բորտօպերատորի վկայական

 

11. Օդային երթևեկության կարգավարի վկայական

 

12. Օդանավի տեխնիկական սպասարկման ինժեների վկայական

 

13. Օդանավի տեխնիկական սպասարկման տեխնիկի վկայական

 

14. Գծային օդաչուի (ուղղաթիռ) վկայական

 

15. Շահագործողի վկայական

 

16. Ավիափոխադրողի մասնագիր

 

17. Օդային ուղու շահագործման թույլտվություն

 

18. Օդային երթևեկության թույլտվություն

 

19. Օտարերկրյա օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն

 

20. Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպությունների թույլտվություն

 

21. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություն

 

22. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն

 

23. Աերոդրոմի սերտիֆիկատ

 

24. Օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպության սերտիֆիկատ

 

25. Քաղաքացիական օդանավի գրանցման սերտիֆիկատ

 

26. Քաղաքացիական օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ

 

27. Օդանավի աղմուկի վկայական»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 4
Երևան