«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2004 թվականի N 1630-Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. նոյեմբերի 25 |
Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Գ. Բադալյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ա. Շահինյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար |
Ս. Գալստյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ |
Լ. Վարդանյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ |
Ա. Առաքելյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի պետ |
Օ. Կարապետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ |
Գ. Մինասյան | - «Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Հակոբյան | - «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Եղոյան | - «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան |
- Հայաստանի «Սպառողների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ց. Գևորգյան | - «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Մկրտչյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար) |
(Կազմը խմբ. 20.07.06 N 1015-Ն, փոփ. 06.07.07 N 780-Ն, խմբ. 25.02.10 N 173-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով:
2. Խորհուրդը գործում է օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի համաձայն:
II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
3. Խորհրդի նախագահը`
ա) ղեկավարում է խորհրդի ընդհանուր գործունեությունը.
բ) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք, ստորագրում արձանագրություններն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր, հետևում կարգի պահպանմանը.
գ) ներկայացնում է խորհուրդը` այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
դ) կազմակերպում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները:
4. Խորհրդի քարտուղարը`
ա) ընդունում ու գրանցում է հավատարմագրման հայտը և խորհրդի քննարկմանն է ներկայացնում օրակարգով նախատեսված` համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը.
բ) նախապատրաստում է խորհրդի նիստերը` խորհրդի անդամներին հայտնում է խորհրդի նիստի օրվա մասին և ուղարկում օրակարգը.
գ) վարում է խորհրդի նիստի արձանագրությունը.
դ) իրականացնում է այլ գործառույթներ` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
5. Խորհրդի անդամները`
ա) պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին.
բ) իրավունք ունեն ելույթ ունենալու և տեսակետ արտահայտելու քննարկվող հարցի շուրջ
գ) խորհուրդ են ներկայացնում առաջարկություններ.
դ) իրավունք ունեն քվեարկելու և արտահայտելու հատուկ կարծիք, որը, նրանց պնդմամբ, կցվում է խորհրդի ընդունած որոշմանը.
ե) խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող են ներկայացնել խորհուրդն այլ մարմիններում և կազմակերպություններում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
6. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավասությունների սահմաններում որոշումներ ընդունելու համար` խորհրդի քարտուղարի ներկայացմամբ, սակայն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Հավատարմագրման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում հավատարմագրված անձին խորհրդի կողմից տրվում է նույնականացման նշագիր:
7. Խորհրդի ընթացիկ գործունեությունը կազմակերպում է խորհրդի նախագահը:
8. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նախագահի տեղակալը կամ խորհրդի մեկ այլ անդամ:
9. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:
10. Խորհրդի անդամներին խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է նիստից առնվազն 7 օր առաջ:
11. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումն սկսվում է օրակարգն ընդունվելուց հետո:
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Խորհրդի նիստին հրավիրվում են հավատարմագրմանը հավակնող սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ղեկավարները:
14. Խորհուրդն իր գործունեության հետ կապված բողոքները քննարկելու համար խորհրդի կազմից ստեղծում է բողոքարկման հանձնաժողով` կազմված 3 անդամից, որին կարող են դիմել հավատարմագրման հայտատուները և հավատարմագրված անձինք: Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննարկում և արդյունքները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ:
15. Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումները կարող են ընդունվել հարցման կարգով` խորհրդի անդամների կողմից գրավոր ներկայացված քվեներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |