Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Ընդունման ամսաթիվ
09.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2021

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«մաքսային միության անդամ պետությունների Մաքսային ծառայությունների Միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները՝

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Հոդված 1

 

«Մաքսային միության անդամ պետությունների Մաքսային ծառայությունների Միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին հոդվածում «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների (այսուհետ՝ Կողմ պետությունների մաքսային ծառայություններ)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «նկատմամբ մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մասով մաքսային իրավահարաբերությունները կանոնակարգող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի (այսուհետ՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրեր ու ակտեր)» բառերով, «Կողմ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

2) 2-րդ հոդվածում «Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության Հանձնաժողովի որոշումներով» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերով և ակտերով» բառերով.

3) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 3

 

Միավորված կոլեգիան գլխավորում է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավարներից Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվող նախագահը (այսուհետ՝ նախագահ): Նախագահն ունի տեղակալներ, որոնք Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում են անդամ պետությունների թվին հավասար թվով` բացառությամբ այն անդամ պետության, որը ներկայացնում է նախագահը:

Սույն Պայմանագրի նպատակների համար անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Դաշնային մաքսային ծառայությունը:

Նախագահը և նրա տեղակալներն ընտրվում են մեկ տարի ժամկետով: Միավորված կոլեգիայի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել:

Միավորված կոլեգիայի նիստերը վարում է նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը կամ Միավորված կոլեգիայի անդամներից մեկը՝ նախագահի հանձնարարությամբ:

Միավորված կոլեգիայի կազմում ընդգրկվում են նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաև Միավորված կոլեգիայի՝ անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավար աշխատող հանդիսացող անդամները, որպես կանոն, անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կոլեգիաների անդամների կազմից՝ հաշվի առնելով անդամ պետության յուրաքանչյուր կենտրոնական մաքսային մարմնի հավասար ներկայացվածությունը:

Միավորված կոլեգիայի աշխատակարգը սահմանվում է Միավորված կոլեգիայի քննարկման արդյունքների հիման վրա նախագահի կողմից հաստատվող ընթացակարգային կանոններով:

Մաքսային կարգավորում իրականացնելու լիազորություններն այլ մարմնի փոխանցելու կամ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի անվանումը փոփոխվելու դեպքում անդամ պետության համապատասխան կենտրոնական մաքսային մարմինը դիվանագիտական ուղիներով այդ մասին անհապաղ տեղեկացնում է անդամ պետությունների մյուս կենտրոնական մաքսային մարմիններին:».

4) 4-րդ հոդվածում՝

առաջին նախադասությունը «անցկացվում են» բառից հետո լրացնել «, որպես կանոն,» բառերով.

երկրորդ նախադասությունում «Կողմ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

5) 5-րդ հոդվածում՝

երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անդամ պետությունների մաքսային մարմինների գործունեության համակարգումը,

մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի մշակման գործում մասնակցությունը,».

չորրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.

հինգերորդ պարբերությունում «մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության» բառերը փոխարինել «մասով մաքսային գործառնությունների կատարման ու մաքսային հսկողության անցկացման» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով.

վեցերորդ պարբերությունում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

6) 6-րդ հոդվածում՝

երկրորդ պարբերությունը հանել.

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,».

չորրորդ պարբերությունը հանել.

հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության իրավունքի մաս կազմող ակտերի իրականացման հարցում աջակցությունը,».

վեցերորդ պարբերությունում «Մաքսային միությունում մաքսային կարգավորման նորմերի, որոնց պահպանման վերահսկողությունը դրված է Կողմ պետությունների մաքսային մարմինների վրա, միատեսակ պահպանման ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի և միջոցառումների նախապատրաստումը և ձեռնարկումը» բառերը փոխարինել «համատեղ այն ծրագրերի և միջոցառումների նախապատրաստումն ու ձեռնարկումը, որոնք ուղղված են մաքսային կարգավորման ոլորտում այն միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և անդամ պետությունների օրենսդրության միատեսակ կատարման ապահովմանը, որոնց կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով.

յոթերորդ պարբերությունում «Կողմ պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Մաքսային միությունում» բառերը փոխարինել «Միությունում» բառով.

ութերորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.

իններորդ պարբերությունում «Մաքսային միությունում մաքսային հարաբերությունները կարգավորող ակտերի» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.

տասներորդ և տասնմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մաքսային կարգավորման ոլորտում Միության զարգացման ծրագրերի մշակման նախաձեռնումը և դրանց մշակման ու իրականացման գործում մասնակցությունը,

Միությունում մաքսային կարգավորման կատարելագործման, մաքսային գործառնությունների կատարման և մաքսային փաստաթղթերի ձևերի միասնականացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,».

տասներեքերորդ պարբերությունում՝

«Կողմ պետությունների մաքսային ծառայություններին» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով.

«ծագման երկիրը» բառերը փոխարինել «ծագումը» բառով.

տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մաքսային հայտարարագրման և ապրանքների մաքսային արժեքի ու մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման նկատմամբ մաքսային հսկողության կարգի մշակման և կատարելագործման վերաբերյալ առաջարկների քննարկումն ու նախապատրաստումը,».

տասնհինգերորդ պարբերությունում՝

«մաքսային հսկողության» բառերից հետո ավելացնել «անցկացման» բառը.

«Մաքսային միության անդամ պետություններում» բառերը փոխարինել «անդամ պետություններում» բառերով.

տասնվեցերորդ պարբերությունում «մաքսային հսկողության ձևերի և մեթոդների» բառերը փոխարինել «մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների» բառերով.

տասնյոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման միասնականացված կարգի ու պայմանների պահպանման և այդ ապրանքների մասով միասնականացված մաքսային գործառնությունների իրականացման նկատմամբ դիտանցումը,».

տասնութերորդ պարբերությունը հանել.

տասնիններորդ պարբերությունում՝

«և առաջարկությունների մշակումը» բառերը հանել.

«Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

քսաներորդ և քսանմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների ու դրամական գործիքների տեղափոխման կարգի պահպանման նկատմամբ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հսկողության իրականացման, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից արժութային կարգավորման ու արժութային հսկողության ոլորտում այլ գործառույթների կատարման համակարգումը,

անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կազմակերպումը մաքսանենգության, այլ այնպիսի հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների դեմ պայքարի գործում, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին, ինչպես նաև այնպիսի վարչական իրավախախտումների (խախտումների) դեմ պայքարի գործում, որոնց մասով անդամ պետությունների մաքսային մարմինները վարչական վարույթ են վարում (վարույթ են իրականացնում),».

քսաներկուերորդ պարբերությունում «Կողմ պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով.

քսաներեքերորդ պարբերությունում «Կողմ պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Կողմ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

քսանչորսերորդ պարբերությունում «Կողմ պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «Կողմ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով, «Կողմ պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցող՝» բառերը փոխարինել «անդամ պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստող՝» բառերով.

քսանհինգերորդ պարբերությունում «Կողմ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

քսանվեցերորդ պարբերությունում «Կողմերի» բառը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

քսանյոթերորդ պարբերությունում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով։

7) 7-րդ հոդվածում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«իր իրավասության սահմաններում մշակելու ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման կարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ,».

երրորդ պարբերությունում «Կողմ պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով.

չորրորդ պարբերությունում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով.

հինգերորդ պարբերությունում «Մաքսային միությունում» բառերը փոխարինել «Միությունում» բառով.

վեցերորդ պարբերությունում «Կողմ պետությունների մաքսային ծառայություններին» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով, «Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի դրույթների» բառերով.

յոթերորդ պարբերությունը «մաքսային մարմինները» բառերից առաջ լրացնել «անդամ պետությունների» բառերով.

ութերորդ պարբերությունը լրացնել «, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի» բառերով.

իններորդ պարբերությունը հանել.

տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«օգտվելու այլ իրավունքներից՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան:».

8) 9-րդ հոդվածում՝

առաջին պարբերությունում «Մաքսային միության յուրաքանչյուր անդամ պետությունն» բառերը փոխարինել «յուրաքանչյուր անդամ պետություն» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են նախագահի և նրա տեղակալների կողմից:».

երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Միավորված կոլեգիայի նիստին նախագահի (նախագահի տեղակալի) բացակայության դեպքում Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են Միավորված կոլեգիայի անդամի կողմից ներկայացվող անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի ղեկավարի կողմից նրան տրամադրված լիազորությունների սահմանների:».

երրորդ պարբերությունում «Կողմ պետությունների մաքսային մարմինների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Կողմ պետություններից» բառերը փոխարինել «անդամ պետություններից» բառերով.

9) 10-րդ հոդվածում՝

[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերեն տեքստին].

չորրորդ պարբերությունում «ուղարկող Կողմը» բառերը փոխարինել «ուղարկող անդամ պետությունը» բառերով.

10) 14-րդ հոդվածը լրացնել «և սույն Պայմանագրի անբաժանելի մասն են կազմում» բառերով.

11) 15-րդ հոդվածում «Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից։

 

Կատարված է Չոլպոն Ատա քաղաքում, 2019 թվականի օգոստոսի «9»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, հանդիսանալով սույն Արձանագրության ավանդապահ, Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից`

Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից`