Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2010-31.03.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

9 մարտի 2010 թվականի N 145-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Շրջակա միջավայրի մաքրության ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման, շրջակա միջավայրն աղտոտելուց, աղբոտելուց կամ այլ բացաuական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները խստացնելու, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ և հասարակական միջոցառումների պարբերական կազմակերպմամբ շրջակա միջավայրի մաքուր պահպանման մշակույթի և ավանդույթների ձևավորման, ինչպես նաև այս նպատակով երիտասարդ սերնդի շրջանում կրթադաստիարակչական համապատասխան աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ միջոցառումներ նախատեսելու համար «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիր մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 1-ամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 9-ի N 145-Ա որոշման

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

 

Ա. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարար (խմբի ղեկավար)

   

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի  տեղակալ

   

Ա. Գաբրիելյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   

Ն. Առուստամյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Թ. Հակոբյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Խ. Ասրյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարի տեղակալ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Հ. Զատիկյան

- «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ)

   

Հ. Հակոբան

- «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ)

   

Գ. Վարդանյան

- «Միասին» երիտասարդական հայրենասիրական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման (համաձայնությամբ)

   

Գ. Միրզոյան

- «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան