ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2010 թվականի N 49-Ա
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՎ Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ` ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ դիտորդական խմբի կազմում 2010 թվականի փետրվարի 28-ին Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հ. Աբրահամյանի և N 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մ. Մարգարյանի 2010 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետության) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|