ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2010 թվականի N 317-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշմամբ հաստատված նկարագրի`
ա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Փաստաթղթի 1-ին, 5-րդ, 9-րդ և այնուհետև կենտ թվերով համարակալված էջերի ներքևի մասում տպագրվում են փաստաթղթի սերիան և համարը:»,
բ. 16-րդ կետը «էջերը» բառից հետո լրացնել «, բացի 1-ին և 3-րդ էջերից,» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 1-ին կետում «աշխատակազմի միգրացիոն գործակալության (այսուհետ` գործակալություն)» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)», իսկ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի» բառերը` «ծառայության պետի» բառերով,
բ. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարն» և «գործակալության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ծառայության պետն» ու «ծառայության» բառերով, իսկ «ներկայացված» բառը` «նախապատրաստված» բառով,
գ. 6-րդ կետում և 11-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի» բառերը փոխարինել «ծառայության պետի» բառերով»,
դ. 5-րդ կետում, 9-րդ կետի 1-ին ենթակետում, 11-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ և 29-րդ կետերում «գործակալությունը» բառը և իր համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայությունը» բառով և իր համապատասխան հոլովաձևերով,
ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից.
4) ընտանեկան դրության մասին` քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կողմից.»,
զ. 11-րդ կետի 3-րդ ենթակետում «54» թիվը փոխարինել «45» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 1
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|