Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-188-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.09/8(360).1 Հոդ.174
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն 23.12.2009

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ Ա. Նռանյան
Լ. Գալստյան
Ա. Շահբազյան 15.09.2009

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 02.11.2009

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով

4. ա) «Իրավական ակտերի մասին»
ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն 27.11.2009

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

5. ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
գ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ Հ. Մարգարյան
Ռ. Գևորգյան
Հ. Սահակյան 25.11.2009

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը
1. «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարություն 17.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
2. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում    

ա) «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (14 հունիսի 2009թ., ք. Մոսկվա)

ՀՀ Նախագահ 08.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
բ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(26 փետրվարի 2009թ., ք. Դամասկոս)
ՀՀ Նախագահ 10.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
գ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (24 փետրվարի 2009թ., ք. Կահիրե) ՀՀ Նախագահ 10.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
դ) «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(5 հոկտեմբերի 2007թ., ք. Դուշանբե)
ՀՀ Նախագահ 09.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
ե) «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» (կից առարկությամբ) համաձայնագիրը վավերացնելու մասին
(25 նոյեմբերի 2005թ., ք. Մոսկվա)
ՀՀ Նախագահ 09.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
զ) «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(5 հոկտեմբերի 2007թ., ք. Դուշանբե)
ՀՀ Նախագահ 08.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
է) «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան վավերացնելու մասին
(14 նոյեմբերի 2008թ., ք. Քիշնև)
ՀՀ Նախագահ 08.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
ը) «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
(3 հունիսի 2009թ., ք. Բրյուսել)
ՀՀ Նախագահ 10.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
թ) «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը և «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրի կանոնակարգը վավերացնելու մասին
(15 սեպտեմբերի 1999թ., ք. Պեկին;
1 դեկտեմբերի 1999թ., ք. Բեռն)
ՀՀ Նախագահ 29.09.2005 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
ժ) Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը վավերացնելու մասին
(15 սեպտեմբերի 1999թ., ք. Պեկին)
ՀՀ Նախագահ 29.09.2005 Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներ
ժա) Համաշխարհային փոստային կոնվենցիան և դրա եզրափակիչ արձանագրությունը (կից Նամակագրական թղթակցության կանոնակարգով, Փոստային ծանրոցների կանոնակարգով և դրանց եզրափակիչ արձանագրությամբ) վավերացնելու մասին
(15 սեպտեմբերի 1999թ., ք. Պեկին)
ՀՀ Նախագահ 29.09.2005 Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներ
ժբ) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները վավերացնելու մասին
(10 հոկտեմբերի 2009թ., ք. Ցյուրիխ)
ՀՀ Նախագահ 15.02.2010 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

22 փետրվարի 2010 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-188-Ն