Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.29/47(781) Հոդ.246
Ընդունող մարմին
Շիրակի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
26.07.2010
Ստորագրող մարմին
Շիրակի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 50710304

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

 

26 հուլիսի 2010 թ.

N 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետը.

 

Որոշում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 25-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածների

ա. 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) և մարզպետարանի ենթակայությամբ գործող համապատասխան ոլորտի (այսուհետ՝ համապատասխան ոլորտ) կազմակերպությունների անդամության թեկնածուների ցուցակը՝ ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի (այսուհետ՝ Մարզպետ) որոշմամբ՝ աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ։

Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսի համարը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին։»,

բ. 4-րդ կետերում «քարտուղարության» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժնի» բառերով,

գ. 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հանձնաժողովի մարզպետարանի և համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներն ընտրվում են հաստատված ցուցակից՝ համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ՝ մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ և մրցույթն սկսվելուց առնվազն 6 ժամ առաջ Աշխատակազմի միջոցով տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը։»,

2) N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որից երեքը՝ մարզպետարանի, երկուսը՝ համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից երեքը՝ մարզպետարանի, երկուսը՝ համապատասխան ոլորտի կազմակերպությունների, մեկական՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից։»,

3) N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որից երեքը՝ մարզպետարանի, երկուսը՝ համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից երեքը՝ մարզպետարանի, երկուսը՝ համապատասխան ոլորտի կազմակերպությունների, մեկական՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Շիրակի մարզպետ

Ա. Գիզիրյան