Գլխավոր տեղեկություն
Համար
N 477-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2009 թվականի N 477-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման անհրաժեշտությունից`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման աշխատանքային խումբ:

2. Հաստատել`

ա. աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի,

բ. Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցերի քննարկման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 30.12.09 N 1090-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 12-ի N 477-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Գ. Մալխասյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   

Կ. Մինասյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

   

Տ. Բարսեղյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ա. Օսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Վ. Դանիելյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Վ. Միրումյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

 

 

Հ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

   

Կ. Բեգլարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ

 

 

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հարկերի մեթոդաբանության բաժնի պետ

 

 

Ա. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվառման և հսկողության ընթացակարգերի բաժնի պետ

 

(Հավելվածը խմբ., լրաց. 30.12.09 N 1090-Ա)

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 12-ի N 477-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՎԵԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

NN
ը/կ

Քննարկվելիք հարցի բովանդակությունը

Պատասխանատու մարմինները և ներկայացուցիչները

Քննարկման ժամկետը

1

2

3

4

1.

Ավելացված արժեքի հարկով չհարկվող նվազագույն շեմի իջեցման հարցի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

2010 թ. հունվարին կայանալիք ԵՎԲԱԽ-ի առաջին նիստ

2.

Ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունների կրճատման և հարկման բազայի ընդլայնման հարցերի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

3.

Ավելացված արժեքի հարկի հաշվարկման հաշվեգրման սկզբունքի` ամբողջությամբ ներդրման հարցի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

4.

Շահութահարկով հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետների ընդլայնման հարցի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

5.

Նվազագույն շահութահարկի վերացման հարցի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

6.

2012 թվականից գյուղատնտեսության ոլորտի շահութահարկի արտոնության վերացման հարցի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

7.

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնման հարցի քննարկում (մասնավորապես, 3 մլն դրամից ավելի մաքսային արժեք ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաները և շարժիչային յուղերն ակցիզային հարկով հարկելու հարցի քննարկում)

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

8.

Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքատեսակների համար ակցիզային հարկի միևնույն դրույքաչափերի սահմանման և ակցիզային հարկի դրույքաչափերը մինչև 50 տոկոսով բարձրացնելու հարցերի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

9.

2013 թվականից հաստատագրված վճարների համակարգի վերացման հարցի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ

10.

Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դրույքաչափերի վերանայման և դրա հետ կապված ընդհանուր նշանակության այլ հարցերի քննարկում

աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան

ԵՎԲԱԽ-ի առանձին նիստ

 

(Հավելվածը լրաց. 30.12.09 N 1090-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2009, N 1090-Ա 31.12.2009, N 477-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան