Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.03/9(743)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.02.2010
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ ենթակետով, հինգերորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին»» թիվ 01-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման հավելված 1-ում 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«38. Կազմակերպաիրավական վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախապատրաստում և կազմում է Դատարանների նախագահների խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի որոշումների նախագծերն ու վերջնական տարբերակները.

բ) ապահովում է Դատարանների նախագահների խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական, կազմակերպական աշխատանքները.

գ) փորձաքննության է ենթարկում և եզրակացություն է տալիս ՀՀ օրենքների, կառավարության որոշումների, ՀՀ վճռաբեկ դատարանի նորմատիվ հրամանների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

դ) Իրականացնում է դատական հանձնարարությունների փոխանցման հետ կապված աշխատանքներ.

ե) ուսումնասիրում է Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները և անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախագահին ներկայացնում է պարզաբանումներ.

զ) դատավորների հայտերի հիման վրա տեղեկանք է տալիս`

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի մասին,

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մասին,

Միջազգային պայմանագրերի վերաբերյալ առկա մեկնաբանությունների մասին,

Իրավունքի կոնկրետ բնագավառում տեսական մոտեցումների և նոր զարգացումների մասին,

Իրավունքի զարգացման նոր ուղղությունների մասին,

Սահմանադրական դատարանի որոշումների մասին,

Հայտով ներկայացված հարցը կարգավորող ՀՀ օրենսդրության դրույթների մասին.

է) վարում է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի շտեմարանը, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի ժամանակագրական օրինակները.

ը) կազմում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը.

թ) իրականացնում է իր լիազորություններից բխող և Դատարանների նախագահների խորհրդի գործունեության արդյունավետությունն ապահովող այլ գործառույթներ:»:

2) Որոշման հավելված 1-ում 42-րդ կետում «Ֆինանսաբյուջետային վարչությունը Ֆինանսաբյուջետային վարչության Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի միջոցով» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինը» բառերով:

3) Որոշման հավելված 1-ում 42-րդ կետի «է» ենթակետից հանել «Ֆինանսաբյուջետային վարչությանը վերապահված» բառերը:

4) Որոշման հավելված 1-ում 44-րդ կետում «վերլուծության» բառը փոխարինել «ֆինանսական» բառով:

5) Որոշման հավելված 2-ում «Կազմակերպական» բառը փոխարինել «Կազմակերպաիրավական» բառով, «համայնքների» բառը` «վարչական շրջանների», «համայնքի» բառը` «վարչական շրջանի» բառով:

 

 

 Ա. Մկրտումյան

 


2010 թ. փետրվարի 11
ք. Երևան