ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2013 թվականի N 1069-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` խմբի աշխատանքներում ներգրավել միջազգային և տեղական խորհրդատուների:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2013 թ. նոյեմբերի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 19-ի N 1069-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Վ. Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար, աշխատանքային խմբի ղեկավար |
|
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ |
|
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
|
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
|
Ա. Մովսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
|
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
|
Է. Տարասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար |
|
Ս. Գիշյան |
- ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
|
Հ. Ղոսալմյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ֆինանսական վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ) |
|
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
Մ. Վենդե |
- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ) |
|
Ա. Տեր-Տաճատյան |
- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
|
Քարեն Ռ. Հիլիարդ |
- ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնօրեն (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|