«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1551-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.02.10 N 113-Ա)
Հիմք ընդունելով 1999 թվականի հունվարի 27-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի 3-րդ և 2001 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համալիրի համար էներգակիրների մատակարարման ապահովմանը Միջպետական բանկի մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածները, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երրորդ կետի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն ամրացված` Երևանի Կորյունի 19, 1/2 հասցեում գտնվող շենքից 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (շենքի 1-ին հարկից` 158 քառակուսի մետր և 2-րդ հարկից` 158 քառակուսի մետր) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` սահմանված կարգով վարձակալության հանձնել Միջպետական բանկին:
(1-ին կետը փոփ. 11.02.10 N 113-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. դեկտեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2017, N 1732-Ա | 16.01.2018, N 1551-Ա | |
22.12.2016, N 1325-Ա | 23.12.2016, N 1551-Ա | |
26.07.2012, N 933-Ա | 31.07.2012, N 1551-Ա | |
11.02.2010, N 113-Ա | 16.02.2010, N 1551-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|