Գլխավոր տեղեկություն
Համար
N 1253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1253-Ա

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված աշխատանքները համակարգելու, ինչպես նաև համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`


 

Ս. Օհանյան

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Միրզաբեկյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Կիրակոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Աղաջանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ա. Վահանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

Դ. Տոնոյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ

Մ. Իսախանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ

Պ. Շադյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)

(Կազմը փոփ. 06.09.07 N 1022-Ա, խմբ., 26.06.08 N 675-Ա, փոփ., լրաց. 11.02.10 N 109-Ա)

2. Հանձնաժողովի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը:

(Որոշումը փոփ. 20.02.03 N 214-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսԻ 26
Երևան