Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2010 թվականի N 109-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1253-Ա որոշման 1-ին կետում`

1) «Մ. Մելքոնյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Վահանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ» բառերով.

2) «Դ. Տոնոյան-ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պլանավորման ծրագրերի վարչության պետ» բառերը փոխարինել «Դ. Տոնոյան-ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ» բառերով.

3) «Պ. Շադյան-ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Իսախանյան-ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ» բառերով.

4) կետը լրացնել «Պ. Շադյան-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 15

Երևան