Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

18 փետրվարի 2010 թվականի N 103-Ա

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-226-Ն oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատաuխան`

Հաuտատել «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 18

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 18-ի N 103-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչու-թյամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը և ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2010 թ. մայիսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

2.

«Տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2010 թ. մայիսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

3.

«Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2010 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան