Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հոդ.87
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.03.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010149

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 մարտի 2010 թ.

թիվ 48-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հավելված 1-ում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «Դրամավարկային քաղաքականության ծրագիր» (եռամսյակային), որը ներառում է.

ա. Անցած եռամսյակի մակրոմիջավայրը և գնաճը,

բ. Ապագա մեկ տարվա հորիզոնով ԿԲ կանխատեսումները,

գ. Դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում:»:

2) Հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր 3.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1) «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն)» (եռամսյակային), որը ներառում է.

ա. Համառոտագիրը,

բ. Գնաճի զարգացումները,

գ. Գնաճի գործոնները»:

3) Հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«դ. ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ հաշվետվություններ:»:

4) Հավելվածի Ենթահավելված 1-ի 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3

«Դրամավարկային քաղաքականության ծրագիր»

եռամսյակային

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

4) Հավելվածի Ենթահավելված 1-ը լրացնել նոր 3.1-ին տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

3.1

«Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն)»

եռամսյակային

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. մարտի 18

ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան