ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1447-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի մի շարք համայնքներում տարբեր ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող քանդման ենթակա N 1 բազմաբնակարան շենքի բնակիչներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով`
1) թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Արմավիրի գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի անվամբ բացել արտաբյուջետային հաշիվ.
2) սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով բացված արտաբյուջետային հաշվից ընթացիկ (պահպանման) ծախսերի նպատակային կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի արտաբյուջետային հաշվին 2009 թվականի չորրորդ եռամսյակում փոխանցել 94,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի: Արտաբյուջետային միջոցների դեպոզիտային հաշվի գործողության ժամկետը մինչև 2010 թվականի հունիսի 1-ն է:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի N 2 դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
(3-րդ կետը փոփ. 24.12.09 N 1526-Ն)
4. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2009 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հիմնական միջոցներ, այդ թվում` նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացնելու և 14,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքեր և շինություններ, այդ թվում` շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
5. Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետային հատակածածկոցի ձեռքբերման նպատակով «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 10,611.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 5-րդ կետով նախատեսված գումարը «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
7. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գումարների ֆինանսավորումն իրականացվում է անմիջապես կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցման եղանակով` առանց վճարային և հիմնավորող փաստաթղթերը տեղական գանձապետական բաժին ներկայացնելու:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 17 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1447-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(177,450.3) | |||
այդ թվում` |
||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(177,450.3) | ||
այդ թվում` |
||||
05 |
Գործազրկություն |
(177,450.3) | ||
այդ թվում` |
||||
01 |
Գործազրկություն |
(177,450.3) | ||
այդ թվում` |
||||
01. Վարձատրվող հասարակական աշխատանքներ |
||||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(177,450.3) | |||
որից` |
(177,450.3) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
177,450.3 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
177,450.3 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
177,450.3 | ||
այդ թվում` |
||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
177,450.3 | |||
ՀՀ կառավարություն |
177,450.3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1447-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱԼԻՃ ԳՅՈՒՂԻ ՆԱԻՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ N 1 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
NN |
Ազգանունը, անունը |
Համասեփա-կանատերերի թիվը |
Փաստացի անձերի թիվը |
Հասանելիք սենյակների թիվը |
1 քառ. մ արժեքը 2009 թ. 3-րդ եռամսյակի դրությամբ |
1. |
Միքայելյան Միքայել |
2 |
1 |
5 |
18,900.0 |
2. |
Կարապետյան Գեղանուշ |
1 |
4 |
2 |
8,662.5 |
3. |
Կարապետյան Արմեն |
1 |
5 |
2 |
8,662.5 |
4. |
Ֆիդանյան Ջուլետա |
4 |
5 |
3 |
10,237.5 |
5. |
Զաքարյան Մելանյա |
4 |
4 |
4 |
11,812.5 |
6. |
Ֆահրադյան Մխիթար |
3 |
5 |
3 |
10,237.5 |
7. |
Մուրադյան Սուրեն |
6 |
6 |
2 |
8,662.5 |
8. |
Ավետիսյան Համլետ |
1 |
4 |
2 |
8,662.5 |
9. |
Շարոյան Մարտին |
5 |
5 |
2 |
8,662.5 |
Ընդամենը |
94,500.0 |
Տրամադրվող աջակցության չափը հաշվարկվել է հիմք ընդունելով Վաղարշապատ քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ ընդհանուր մակերեսի 2009 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ ձևավորված շուկայական արժեքը` 157.5 հազ. դրամ և բնակարանի ընդհանուր մակերեսը` 1 սենյակ` 45 քառ. մ, 2 սենյակ` 55 քառ.մ, 3 սենյակ` 65 քառ. մ, 4 սենյակ` 75 քառ. մ և 5 սենյակ` 120 քառ. մ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2009, N 1526-Ն | 18.02.2010, N 1447-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|