Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.02.2010-08.03.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.01/12(678) Հոդ.251
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 79-Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) փորձաքննության կատարման ծառայության նախահաշվային արժեքը որոշվում է որպես փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսի և փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքի արտադրյալ.

բ) սույն կետի «ա» ենթակետին համապատասխան որոշված նախահաշվային արժեքը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը.

գ) զուգահեռ, հաջորդական կամ համալիր փորձաքննության նախահաշվային արժեքը որոշվում է որպես այդ փորձաքննության շրջանակներում կատարված փորձաքննության առանձին տեսակների նախահաշվային արժեքների հանրագումար.

դ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 8
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 2-ի N 79-Ն որոշման

ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ 

Փորձաքննության տեսակը

Փորձագիտական աշխատանքի նորմատիվային ժամածախսը
(ժամ)

Որպես մեկ առանձին փորձաքննություն` գնահատման չափանիշը

1

2

3

Ձեռագրաբանական

45

միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի տեքստերի և (կամ) ստորագրությունների ամբողջությունը

Հեղինակային

45

յուրաքանչյուր անձի նույնացումը

Փաստաթղթաբանական

60

յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը

Ֆոտոտեխնիկական

90

յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը

Դիմանկարային

90

յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը

Հետքաբանական

45

հետքերի ամբողջությունը, որոնք հետազոտվում են մեկ անձի կամ առարկայի կողմից թողնված լինելու կապակցությամբ

Ձգաբանական

60

դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Պայթյունատեխնիկական

90

յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև պայթյունի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Նյութագիտական

60

յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Սննդային

60

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Տեսաձայնագրառման

120

մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի տեսաձայնագրառումը

Հրդեհատեխնիկական

90

յուրաքանչյուր հրդեհի ամբողջությունը

Շինարարատեխնիկական

60

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների

30

յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

90

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն տեխնիկական համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Տրանսպորտային հետքաբանական

90

յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը

Տնտեսագիտական

180

վերլուծությունների յուրաքանչյուր համալիրը, որի սուբյեկտներն ունեն որևէ փոխկապակցվածություն

Ապրանքագիտական

30

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Համակարգչային-տեխնիկական

150

մյուսների մաս չկազմող հետազոտելի համակարգչային  կամ տեղեկատվական յուրաքանչյուր  օբյեկտը

Մշակութային արժեքների

120

յուրաքանչյուր հետազոտելի մշակութային օբյեկտը

Հոգեբանական

153

յուրաքանչյուր հետազոտելի անձը, անձի հետ կապված նյութերը, առանձին հետազոտելի օբյեկտը

Դատաբժշկական

124

յուրաքանչյուր գործի նյութերի ներկայացված ամբողջությունը

Դատաքիմիական (տոքսիկոլոգիական)

21

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Կենսաբանական (հողագիտական)

60

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման)

260

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Օդորոլոգիական (այդ թվում` մարդու կողմից թողնված հոտային հետքերի)

60

յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Ճարտարագիտատեխնիկական

150

ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Լինգվիստիկական

153

յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

(Հավելվածը լրաց. 09.03.06 N 268-Ն, 04.02.10 N 85-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան