ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2009 թվականի N 373-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում (աճողական` առաջին կիսամյակ, ինն ամիս) հատկացնել 188,077.0 հազ. դրամ, որից` 61,847.0 հազ. դրամը` նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի նորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), 126,230.0 հազ. դրամը` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լաբորատորիաների և արհեստանոցների տեխնիկական վերազինման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
(Որոշումը փոփ. 24.12.09. N 1526-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2009, N 1526-Ն | 18.02.2010, N 373-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|