ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 73-Ն
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. փետրվարի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 73-Ն որոշման |
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
1. Ներածություն
1.1. Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագրի նպատակը մշակույթի ոլորտի որակյալ կադրերով ապահովման արդյունավետ համակարգի ձևավորումը, մշակութային ծառայությունների որակի բարձրացումը, կադրային պահանջարկի բավարարումը և կադրերի արդյունավետ տեղաբաշխման պայմանների ստեղծումն է:
Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը ներառում է մշակութային կազմակերպությունների (պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում գործող, թատերահամերգային, գրադարանների, թանգարանների, գեղարվեստական կրթական հաստատությունների, մշակույթի տների և կենտրոնների) ստեղծագործական, վարչական և տեխնիկական աշխատողներին, ինչպես նաև, ըստ ցանկության, վերապատրաստմանը և վերաորակավորմանը կարող են ներգրավվել նաև անհատ ստեղծագործողներ:
1.2. Սույն ծրագրով նախատեսվում է`
ա) կադրերի մասնագիտական պատրաստում` կրթական հաստատություններում մասնագիտությունների ուսուցում ու որակավորում, ինչպես նաև առանձին մասնագիտությունների գծով կադրերի պատրաստում գիտամշակութային կազմակերպություններում.
բ) կադրերի վերապատրաստում` մասնագիտական որակավորման բարձրացում ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.
գ) կադրերի մասնագիտական վերաորակավորում` մասնագիտական գիտելիքների և ունակությունների հիման վրա հարակից նոր մասնագիտության ուսուցում ու որակավորում:
2. Առկա իրավիճակը և հիմնական խնդիրները
Մշակույթի ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման գործառույթներն իրականացնում են գեղարվեստական կրթության համակարգում ընդգրկված երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները, արվեստի միջին մասնագիտական, բուհական և հետբուհական հաստատությունները, մշակութային, գիտական և ստեղծագործական կազմակերպությունները:
Կադրերի վերապատրաստման և վերաորակավորման գործընթացներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի մշակութային կազմակերպությունների աշխատողները:
ՀՀ-ում մշակույթի ոլորտում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 15578, որից` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 82 պետական ոչ առևտրային կազմակերպությունում` 5891 (վարչական անձնակազմը 342, մասնագետները` 3256, այլ աշխատողներ և տեխնիկական անձնակազմը` 2292): Երևանում գործող 65 մշակութային կազմակերպություններում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 1656: ՀՀ մարզերում համայնքային ենթակայությամբ մշակութային 1586 կազմակերպությունում աշխատողների թիվը կազմում է 7941: Մշակույթի ոլորտի կադրերի առկա թվի, պահանջարկի և տեղաբաշխման վերաբերյալ տեղեկույթն ստացվել է 2007-2008 թթ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացված մոնիթորինգի արդյունքում և համեմատվել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ:
Մշակույթի բնագավառում կադրերի կառավարման խնդիրներն ամբողջովին կանոնակարգված չեն: Երկար տարիներ մշակույթի ոլորտում կադրերի վերապատրաստում և վերաորակավորում չի իրականացվել (բացառությամբ մի քանի փոքր ծրագրերի), ինչի արդյունքում նվազել է մշակութային ծառայությունների որակը, դժվարացել նոր տեխնիկական-տեղեկատվական միջոցների ներդրումը: Տարիֆաորակավորման բնութագրերի և ներկայացվող մասնագիտական պահանջների բացակայության հետևանքով կատարվել են ոչ նպատակային կադրային նշանակումներ: Նոր ժամանակների պահանջներին համահունչ անհրաժեշտություն է առաջացել կազմել մշակույթի ոլորտի մասնագիտությունների նորացված ցանկ, կադրերի պլանավորման և հավասարաչափ տեղաբաշխման նպատակով իրականացնել կադրերի հաշվառում` տեղեկատվական բազայի թարմացմամբ:
Կադրերի պատրաստման և վերապատրաստման շրջանակներում վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ 2007-2009 թթ. իրականացվել է ուսանողների ուսուցումն ու մասնագետների վերապատրաստումը ՌԴ-ում և Իտալիայում (երկու երկրների միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի հիման վրա), «ICOM-ի թանգարանի աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագրքի մասին» ծրագիրը, Հայաստանի ազգային պատկերասրահի ուսուցման կենտրոնում կազմակերպվել է «Մեդիաարվեստ և նոր տեխնոլոգիաները թանգարաններում» խորագրով սեմինարը, մասնագետներ են գործուղվել Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Թանգարանների կառավարում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային սեմինարին, կազմակերպվել է «Թանգարանների կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ ICOM ազգային թրեյնինգը (դասընթաց-վարժանք): Երկու տարի է, նախարարության հատուկ վերապատրաստման ծրագրով, Ռուսաստանի Դաշնության թանգարանային առարկաների վերականգնման կենտրոնում վերապատրաստում են անցնում վերականգնող նկարիչները:
2006-2007 թթ. Եվրահանձնաժողովի «Culture 2000» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի կողմից Հայաստանում երաժշտական գործիքների (լարային, փողային և ստեղնաշարային) վերանորոգմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվեցին նաև պետական նվագախմբերի հայ մասնագետները, ինչպես նաև Ֆրանսիա երկարաժամկետ պատրաստման գործուղվեց հայ մասնագետը:
2008 թ. Հայ-իտալական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում իտալացի մասնագետների օժանդակությամբ հանրապետությունում առաջին անգամ Հռոմի Պալացցո Սպինելլի արվեստի և վերականգնողական աշխատանքների ինստիտուտի երեք մասնագետների կողմից իրականացվեց Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի տեղափոխումը և վերականգնումը, որին մասնակցեցին նաև հայ մասնագետները` ծանոթանալով վերականգնման աշխատանքների նոր միջոցներին: Նույն համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսվում է հիմնել վերականգնման կենտրոն, ուր նախատեսվում են նաև իրականացնել պատրաստման և վերապատրաստման ծրագրեր:
2.1. Կադրերի պատրաստում
Մշակույթի ոլորտում կադրերի մասնագիտական պատրաստումն իրականացվում է եռաստիճան համակարգով` նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում:
Նշված համակարգի համար հիմնականում դիմորդներ են պատրաստում գեղարվեստական կրթական հաստատությունները` երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները:
2008 թ. տվյալներով ՀՀ-ում գործել են 212 դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, որոնցից` երաժշտական 95, արվեստի 60, գեղարվեստի 26 դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական 31 կենտրոն` ընդհանուր 37469 աշակերտով:
Ստորև ներկայացնում ենք դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդվող առարկաները` ըստ մասնագիտությունների`
Դպրոցներում դասավանդվող մասնագիտությունները տոկոսային հարաբերությամբ ներկայումս անհավասարաչափ են բաշխված, ինչը ներկայացվում է նշված գրաֆիկում (ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում դասավանդվող բաժինների տոկոսային հարաբերությունը, ընդհանուրը` 100 տոկոս).
Ելնելով նշվածից, ինչպես նաև նկատի ունենալով միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատությունների պահանջարկը` անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել քայլեր` դպրոցներում դասավանդվող առարկաների առավել համամասնական բաշխման համար:
Նշված խնդրի լուծման նպատակով, ինչպես նաև նկատի ունենալով որոշ մասնագիտությունների գծով սովորողների թվի խիստ նվազումը` 2007-2009 թթ. ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային գործիքների ուսուցման գծով իրականացվեց նպատակային պետպատվեր` ուսման վարձավճարների փոխհատուցմամբ: Ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել 2007 թ.` 134 դպրոցի 1993 սովորող, 2008 թ.` 139 դպրոցի 2062 սովորող, իսկ 2009 թ.` ազգային, լարային և փողային գործիքների ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել 141 դպրոցի 2443 սովորող (ազգային նվագարաններ` 2082, լարային գործիքներ` 100, փողային գործիքներ` 261): Նշվածի արդյունքում գեղարվեստական կրթական հաստատություններում ավելացավ ազգային, փողային և լարային գործիքներ սովորողների թիվը, ինչն ապագայում կապահովի նաև միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար համապատասխան դիմորդների առկայությունը:
2.1.1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստում
2009/2010 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 29 նախնական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն, որից` 8-ում դասավանդվել են արվեստի և արհեստների 37 մասնագիտություն` 987 ուսանողով:
Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվել են հետևյալ մասնագիտությունները`
Դասիչը |
Մասնագիտությունը |
Որակավորումը |
0500 |
||
0514 |
Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն |
Նկարիչ-ապակեպատող |
Ցուցափեղկեր ձևավորող | ||
Գեղարվեստական ձևավորող | ||
Սանրվածքներ ցուցադրող | ||
Հագուստների ցուցադրող (մոդել) | ||
0515 |
Զարդակիրառական արվեստ |
Ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ) |
Բրուտագործ | ||
Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող | ||
Փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող | ||
Կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող | ||
Քանդակագործ-դրվագող | ||
Փայտի գեղարվեստական փորագրող | ||
Մետաղի գեղարվեստական մշակող | ||
Քարի գեղարվեստական փորագրող | ||
Ոսկրի գեղարվեստական փորագրող | ||
Ոսկերիչ | ||
Գորգագործ | ||
Գոբելենագործ | ||
Մանրանկարիչ | ||
Կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր մշակող | ||
Հախճապակյա իրեր նկարազարդող | ||
Դերձակ-մոդելավորող | ||
2305 |
Լուսանկարչություն |
Համակարգչային գրաֆիկայի օպերատոր |
Մինիլուսանկարչական տան օպերատոր | ||
Ֆոտոլաբորանտ | ||
Լուսանկարիչ | ||
Լուսանկարիչ-ձևավորող | ||
2904 |
Վերականգնողական աշխատանքների իրականացում |
Զարդային-գեղարվեստական որմնանկարներ վերականգնող |
Զարդային ծեփի և ծեփված իրեր վերականգնող | ||
Փայտյա հուշարձաններ վերականգնող | ||
Քարե հուշարձաններ վերականգնող | ||
Փայտե ստեղծագործություններ վերականգնող | ||
Քարե ստեղծագործություններ վերականգնող | ||
2908 |
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում |
Խճանկարիչ |
Ներկա պահին նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող մասնագիտությունների բազմազանությունն ապահովված է, սակայն հիմնական խնդիր է համարվում ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում արվեստի և արհեստների ուսուցման հավասարաչափ բաշխումը (արվեստի և արհեստների ուսուցումը բացակայում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում), ինչը կնպաստի ոչ միայն մշակույթի ոլորտն անհրաժեշտ կադրերով ապահովելուն, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը և արհեստագործական մարզային կենտրոնների գործարկմանը: Ելնելով նշվածից` 2011-2015 թթ. առաջնային խնդիր է համարվում մարզերում արվեստի և արհեստների նախնական մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստման հավասար հնարավորության ստեղծումը` հաշվի առնելով տվյալ մարզի առանձնահատկությունները:
2.1.2. Միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստում
2008/2009 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 12 քոլեջ, որտեղ արվեստի մասնագիտությունների գծով սովորել է 2571 ուսանող:
Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվել են հետևյալ մասնագիտությունները`
Դասիչը |
Մասնագիտությունը |
Որակավորումը |
Ընդունելության տեղերի թիվը | ||
անվճար ուսուցում |
վճարովի ուսուցում |
ընդա-մենը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
0501 |
Գործիքային կատարողական արվեստ |
112 |
152 |
264 | |
0501.01 |
Դաշնամուր |
Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող |
43 |
72 |
115 |
0501.02 |
Լարային գործիքներ |
Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող |
12 |
27 |
39 |
0501.03 |
Փողային և հարվածային գործիքներ |
Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող |
16 |
22 |
38 |
0501.04 |
Ժողովրդական գործիքներ |
Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող |
41 |
31 |
72 |
0502 |
Երգեցողություն |
Ակադեմիական երգչախմբի, համույթի մենակատար, ժողովրդական երգչախմբի, համույթի մենակատար |
68 |
96 |
164 |
0503 |
Երգչախմբավարություն |
Երգչախմբի և ստեղծագործական համույթի ղեկավար, երգչախմբային առարկաների դասատու, երգչախմբի և համույթի մենակատար |
9 |
24 |
33 |
0504 |
Երաժշտության տեսություն |
Տեսական և երաժշտագիտական առարկաների դասատու, ռիթմիկայի դասատու |
3 |
16 |
19 |
0505 |
Էստրադային երաժշտարվեստ |
Էստրադայի մենակատար, ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար, դիջեյներ, ծրագիր վարողներ, շոումեններ |
5 |
10 |
15 |
0506 |
Պարարվեստ |
30 |
34 |
64 | |
0506.01 |
Դասական պար |
Բալետի մենակատար |
|||
0506.02 |
Ժողովրդական պար |
ժողովրդական համույթի մենակատար |
|||
0506.03 |
Ժամանակակից պար |
Համույթի մենակատար |
|||
0507 |
Դերասանական արվեստ |
էստրադայի դերասան |
17 |
20 |
37 |
0508 |
Կրկեսային արվեստ |
Կրկեսի դերասան |
0 |
0 |
0 |
0509 |
Ռեժիսուրա (ըստ ճյուղերի) |
Ռեժիսոր |
5 |
15 |
20 |
0510 |
Թատերական ձևավորման արվեստ |
Նկարիչ-տեխնոլոգ |
|||
0511 |
Էստրադային երաժշտարվեստ |
Էստրադայի մենակատար, ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար |
3 |
3 |
6 |
0512 |
Գեղանկարչություն |
Նկարիչ, դասավանդող |
38 |
83 |
121 |
0513 |
Քանդակագործություն |
Նկարիչ-քանդակագործ, դասավանդող |
8 |
17 |
25 |
0514 |
Դիզայն (ըստ ճյուղերի) |
Դիզայներ |
36 |
77 |
113 |
0515 |
Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ |
Նկարիչ-վարպետ |
2 |
3 |
5 |
0516 |
Արվեստի ստեղծագոր-ծությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում |
Նկարիչ-վերականգնող |
2 |
15 |
17 |
0517 |
Գրադարանային գործ |
Գրադարանավար |
0 |
15 |
15 |
0518 |
Սոցիալ մշակութային գործունեություն և ժողովրդական ստեղծագործություն |
Հեռուստառադիոլրագրություն |
4 |
15 |
19 |
0520 |
Լուսային ռեժիսուրա |
Տեխնիկ |
0 |
0 |
0 |
0319 |
Պարի ուսուցում |
Պարուսույց |
0 |
15 |
15 |
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (մշակույթի ճյուղերի) |
Աուդիտորներ |
0 |
15 |
15 |
2019 |
Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում |
Տեխնիկներ |
3 |
15 |
18 |
2307 |
Զբոսաշրջություն |
Էքսկուրսավարներ |
0 |
15 |
15 |
2305 |
Լուսանկարչական գործ |
Լուսանկարիչ, լուսանկարիչ-տեխնիկ |
0 |
0 |
0 |
Միջին մասնագիտական կրթական հաստատություններում հիմնական խնդիրներից է նոր մասնագիտությունների ներդնումը, մասնավորապես, «Հնչյունային ռեժիսուրա», «Լուսային ռեժիսուրա», «Մենեջմենթ», «Էստրադային ռեժիսուրա», «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` մշակութային արժեքների վերականգնողներ` ըստ մասնագիտացումների, նվագարանների պատրաստում և վերանորոգում:
Առաջարկվող քայլերը. Մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատություններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում (նոր մասնագիտությունների ներառում), մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում:
2.1.3. Բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստում
Կադրերի պատրաստում Հայաստանում
2008/2009 ուսումնական տարում բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը ՀՀ-ում իրականացնում են 5 բուհում, որտեղ 34 մասնագիտությունների գծով ուսանում է 3993 ուսանող: Մշակույթի մասնագիտություններ դասավանդող բուհերի ցանկը նշված է աղյուսակում`
Բուհի անվանումը/ դասիչը |
Մասնագիտությունը |
Ուսանողների թիվը |
1 |
2 |
3 |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
||
Երաժշտական արվեստ 070100 |
Գործիքային կատարողական արվեստ |
549 |
Վոկալ արվեստ |
213 | |
Խմբավարություն |
21 | |
Ստեղծագործական |
16 | |
Երաժշտագիտություն |
18 | |
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա |
||
Քանդակագործություն 072100 |
Քանդակագործություն |
35 |
Գեղանկարչություն 071900 |
Գեղանկարչություն |
63 |
Գրաֆիկա 072200 |
Գրաֆիկա |
57 |
Կերպարվեստի պատմություն և տեսություն 072300 |
Արվեստաբանություն |
32 |
Դեկորատիվ կիրառական արվեստ 071100 |
Կիրառական արվեստի ստեղծագործողներ |
51 |
Համակարգչային գեղարվեստական նախագծում 071800 |
Համակարգչային գրաֆիկա |
61 |
Դիզայն 070900 |
Դիզայներ |
196 |
Հագուստի մոդելավորում 072400 |
Հագուստի մոդելավորող |
164 |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
||
Դերասանական արվեստ 070200 |
Դերասան |
248 |
Ռեժիսուրա 070300 |
Ռեժիսոր |
122 |
Թատերագիտություն 070400 |
Թատերագետ |
35 |
Պարարվեստ 070700 |
Պարարվեստի ռեժիսոր |
29 |
Գրական ստեղծագործություն 071200 |
Դրամատուրգ |
12 |
Կինոարվեստ 071300 |
Կինոարվեստի մասնագետ |
107 |
Օպերատորություն 071400 |
Օպերատոր |
91 |
Սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում) 071700 |
Մենեջեր |
24 |
Գեղանկարչություն 071900 |
Գեղանկարիչ |
38 |
Կինոգիտություն 072500 |
Կինոգետ |
10 |
Երևանի պետական համալսարան |
||
Արվեստաբանություն 031500 |
Արվեստաբան |
30 |
Մշակութաբանություն |
Մշակութաբան |
20 |
Արվեստ և հումանիտար գիտություններ 031600 |
Արվեստաբան |
15 |
Գեղեցիկ արվեստ 031700 |
Գեղագետ |
20 |
Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան |
||
Երաժշտական կրթություն 050700 |
Մանկավարժ |
70 |
Կերպարվեստ և գծագրություն 050800 |
Մանկավարժ |
78 |
Թանգարանային գործ և մշակութաբանություն |
Թանգարանագետ |
35 |
Գրադարանավարություն և մատենագիտություն |
Գրադարանավար-մատենագետ |
15 |
Սոցիալ-մշակութային գործունեություն, այդ թվում` |
Մանկավարժ |
|
Լուսանկարչություն |
Գեղարվեստական լուսանկարիչ |
18 |
Փողային և էստրադային, ժողգործիքների նվագախմբերի ղեկավարում |
Նվագախմբի ղեկավար |
10 |
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան |
||
Ճարտարապետ 271500 |
Ճարտարապետ-դիզայներ |
90 |
Երևանի չորս բուհերում (Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի գեղարվեստի ակադեմիա, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան) կատարվում է 931 դիմորդի ընդունելություն, այդ թվում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` 151, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ 204, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 204, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ 372:
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տարեկան ավարտում է 102 շրջանավարտ՝ դերասան, ռեժիսոր, օպերատոր, թատրոնի և կինոյի տեսաբան, թատերական մենեջեր մասնագիտությունների գծով:
Պետական կոնսերվատորիան ամեն տարի կատարում է 120-123 դիմորդի ընդունելություն, իսկ բուհն ավարտում է մոտ 100 շրջանավարտ: Դրա պատճառը երաժիշտների պահանջի անկումն է և ուսման բարձր վարձը (տարեկան 800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և ավելի):
Գեղարվեստի ակադեմիան հիմնական մասնագիտությունների գծով (գրաֆիկա, քանդակ, գունանկար) տարեկան ունենում է 125 շրջանավարտ: Այլ բաժիններում, հատկապես կիրառական մասնագիտությունների գծով (մոդելավորում, դիզայն), վիճակը փոքր-ինչ հուսադրող է:
Պատկերը գրեթե նույնն է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Այս բուհը պատրաստում է գեղարվեստի, նկարչության և երաժշտության դասատուներ, նկարիչներ, սոցիալ-մշակութային գործունեության մասնագետներ: Վերջերս բացվել է արվեստի պատմության և մշակութաբանության մասնագիտությունների ֆակուլտետը: Ընդունվողների քանակը մեծանում է, բայց թե՛ Գեղարվեստի ակադեմիայի, թե՛ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների մասնագիտական մակարդակը նվազում է: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մշակութային բուհի շրջանավարտների զգալի մասը չի աշխատում իր մասնագիտությամբ՝ ցածր աշխատավարձի պատճառով:
Մշակութային կրթական հաստատություններում մի շարք մասնագիտությունների գծով սովորողների թվի նվազումը պայմանավորված է ժամանակակից շուկայական հարաբերություններում սոցիալական վիճակով, ինչը նախընտրելի չի դարձնում մշակույթի ոլորտի մասնագիտությունների ընտրությունը, ինչպես նաև բարձր ուսման վարձավճարների պայմաններում մշակութային կրթությունը մատչելի չէ բոլոր ցանկացողների համար:
Բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում հիմնական խնդիրներից է նոր մասնագիտությունների ներդրումը, մասնավորապես, «Ռեժիսուրա» մասնագիտության մեջ ավելացնել հետևյալ մասնագիտացումները` «Երաժշտական ռեժիսուրա», «Հնչյունային ռեժիսուրա», «Էստրադային ռեժիսուրա», «Լուսային ռեժիսուրա»: Ժամանակակից մասնագիտությունների գծով ներդնել «Մենեջմենթ», «Մարքեթինգ», «Պրոդյուսերներ, ըստ ճյուղերի» մասնագիտացումները: Մշակութային ժառանգության ոլորտում ներդնել «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` «Մշակութային արժեքների վերականգնողներ» ըստ մասնագիտացումների, «Նվագարանների պատրաստում և վերանորոգում» մասնագիտությունը:
Առաջարկվող քայլերը. Մշակույթի ոլորտում բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատություններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում (նոր մասնագիտությունների ներառում), մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում:
2.2. Կադրերի վերապատրաստում
Կադրերի վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտակրթական և մշակութային կազմակերպություններում և արտերկրում:
2.2.1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտ
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում աշխատողների թիվը կազմում է 433: Կադրերի վերապատրաստում այս ոլորտում չի իրականացվել (միայն երեք մասնագետ վերապատրաստվել է արտերկրում): Հիմնական խնդիրներն են` հուշարձանների վերականգնման ավանդական մեթոդների փոխանցումը, ուսումնասիրման, հետազոտման և վերականգնման նոր տեխնոլոգիաների կիրառումը` ոլորտում գործող մասնագետների համար: Նշվածը վերաբերում է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության կադրերի վերապատրաստմանը:
2.2.2. Թանգարանային գործ և ոչ նյութական ժառանգության պահպանություն
ՀՀ-ում թանգարանային աշխատողների թիվը կազմում է 1456, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում` 1048, համայնքային ենթակայության թանգարաններում` 408:
Վերջին տարիներին թանգարանի աշխատողների վերապատրաստման դասընթացներ իրականացվել են «ՀԿ Հզորացման Ծրագիր Համաշխարհային Ուսուցում/ Հայաստան», «Մեդիաարվեստ և նոր տեխնոլոգիաները թանգարաններում», «Թանգարանների կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ ԻԿՕՄ ազգային թրեյնինգ» ծրագրերով, որին մասնակցել է 234 թանգարանային աշխատող: Սակայն թվարկած ծրագրերը պարբերական ու ամբողջական չեն և չեն ընդգրկում հանրապետության բոլոր թանգարանային աշխատողներին: Թանգարանների բոլոր աշխատողները տեղեկացված չեն առաջավոր փորձին, «Թանգարան 1» թանգարանների առարկաների տեղեկույթի համակարգչային ծրագրին, թանգարանների ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաներին:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում վերջին տարիներին մասնագետների վերապատրաստում չի իրականացվել, ինչը պայմանավորված էր ոլորտը կարգավորող իրավական ակտերի և համապատասխան ծրագրերի բացակայությամբ: Նշված խնդիրների լուծման նպատակով ընդունվեց ՀՀ կառավարության 2007 թ. մայիսի 3-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցի մասին» N 17 արձանագրային որոշումը, որի հավելվածի 9-րդ կետով նախատեսվում է ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի իրականացում: 2007-2008 թթ. վերապատրաստման ծրագրեր են իրականացվել ժողովրդական վարպետներ Անահիտ և Անժելա Աբգարյանների Ձեռարվեստի կենտրոնում, որտեղ 30 սան մասնակցեց 48 սեմինարի, ստեղծվեց «Հայ ավանդական դարբնագործության ուսուցման կենտրոն», որտեղ մեկ տարում վերապատրաստվեց 5 դարբին, Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի մասնակցությամբ իրականացվեց «Հայկական հուշանվերային գորգի ստեղծում» ծրագիրը:
Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ոլորտում արհեստագործական մասնագետների վերապատրաստումը դիտարկվում է որպես հիմնական ուղղություն, քանի որ նախատեսվում է ստեղծել արհեստագործական կենտրոններ:
2.2.3. Գրադարանային գործ
ՀՀ-ում գրադարանային աշխատողների թիվը կազմում է 4800, այդ թվում` 889-ը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, 1674-ը համայնքային, 1400-ը դպրոցական գրադարաններում:
Վերջին տարիներին գրադարանային աշխատողների վերապատրաստման դասընթացներ իրականացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան, սակայն ուսումնական ծրագրերի բովանդակությունը, ուսուցման որակը, մեթոդական ապահովվածությունը և ուսումնական գործընթացի նյութատեխնիկական բազան չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին. բացակայում են հետևողականությունը և գործողությունների հաջորդականությունը, և վերջնական արդյունքը դեռևս մնում է անբավարար:
Ուսումնական գործընթացում առանձին դերակատարում ունեն միջազգային կազմակերպությունները և հիմնադրամները, մասնավորապես, Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղը, որոնք երբեմն ֆինանսապես աջակցում են ուսումնական ծրագրերի իրագործմանը:
Պետության կողմից գրադարանային ոլորտում իրականացվում են արդիականացման մի շարք ծրագրեր, սակայն գրադարանային կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը հետ է մնում ժամանակակից գրադարանների զարգացման դինամիկայից ու պահանջներից: Գրադարանների աշխատողները տեղեկացված չեն առաջավոր փորձին, գրադարանների ավտոմատացման գործընթացների և համակարգչային տեխնոլոգիաների վերաբերյալ ունեն ընդհանուր պատկերացումներ:
2.2.4. Թատերահամերգային գործունեություն և կինոարվեստ
Թատերահամերգային կազմակերպություններում ընդամենն աշխատում է 3731 ստեղծագործական աշխատող, այդ թվում` թատրոններում` 2450, համերգային կազմակերպություններում` 1169, կինոկազմակերպություններում` 212: Վերջին տարիներին նշված կազմակերպություններում վերապատրաստման ծրագրեր չեն իրականացվել: Վերապատրաստման ծրագրերի հիմնական խնդիր է դիտարկվում կազմակերպությունների վարչական աշխատողների վերապատրաստումը` նկատի ունենալով նոր տնտեսական հարաբերություններում կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, ստեղծվող շուկայական հարաբերություններին ինտեգրվելը, մենեջմենտի և մարքեթինգի բավարար իմացությունն ու կիրառումը: Ստեղծագործական անձնակազմի վերապատրաստման համար մշակութային միջոցառումների անցկացման ընթացքում (փառատոներ, համերգաշրջաններ, բիենալեներ) անհրաժեշտ է կազմակերպել վարպետության դասընթացներ, փորձի փոխանակում և այլն: Հիմնական խնդիրներից է նաև թատերահամերգային և կինոկազմակերպությունների տեխնիկական աշխատողների վերապատրաստումը, քանի որ վերջին տարիներին այդ կազմակերպությունները վերազինվել են ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով:
Առանձնակի կարևորվում է ՀՀ մարզերում գործող թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների վերապատրաստումը, ինչը կնպաստի այդ կազմակերպություններում մշակութային ծառայությունների որակի աճին:
2.2.5. Գեղարվեստական կրթության ոլորտ
2008/2009 ուսումնական տարվա ընթացքում նշված ուսումնական հաստատություններում դասավանդել է 3969 ուսուցիչ, որից` 1269-ը Երևանում: Ուսուցիչների 60.8 տոկոսն ունեցել է միջին մասնագիտական կրթություն: Ուսուցիչների մասնագիտացումների բաշխումը նշված է աղյուսակում`
2008 թ. հիմնվեց Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը, որը մինչ այսօր իրականացնում է գեղարվեստական կրթական հաստատություններում կադրերի վերապատրաստման ծրագրեր, մասնավորապես, Երևանի և մարզային 11 մեթոդական կենտրոնում հանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաներին ու ուսուցիչներին ցուցաբերում է ուսումնամեթոդական և գործնական աջակցություն:
Գեղարվեստական կրթության մատչելիության և որակի ապահովվածության բարձրացման նպատակով ստեղծվել է 33 հենակետային դպրոց (յուրաքանչյուր մարզում 3-ական), 2008 թվականին այդ դպրոցներում բոլոր մասնագիտությունների գծով կազմակերպվել են վերապատրաստման 10-օրյա դասընթացներ` Երևանի և մարզերի գեղարվեստական կրթության 360 ուսուցչի համար, որը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի ընդամենը 9 տոկոսը:
Հիմնական խնդիրը փուլային եղանակով առաջիկա 5 տարիների ընթացքում մնացած ուսուցիչների վերապատրաստումն է (տարեկան 10-12 տոկոս):
2.3. Կադրերի վերաորակավորում
Մշակույթի ոլորտում առաջնային խնդիրներից է ստեղծագործական աշխատողների վերաորակավորումը (մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների հետևանքով նախկինում չի իրականացվել), որի հիմնական նպատակն առկա կադրերի արդյունավետ տեղաբաշխումն է, աշխատանքային գործընթացներում մշակութային կազմակերպությունների առջև դրված նոր խնդիրներին համապատասխան` մշակույթի ոլորտում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրումը, կառավարման արդի համակարգերի կիրառումը և շուկայական հարաբերություններով պայմանավորված նոր գործելակերպը: Կադրերի վերաորակավորումը հնարավորություն կտա նաև մշակութային կազմակերպություններում նոր խնդիրներից բխող փոփոխությունների ընթացքում պահպանել փորձառու մասնագետներին և առավել արդյունավետ օգտագործել նրանց մասնագիտական փորձը և կարողությունները:
Մշակույթի ստեղծագործական աշխատողների մասնագիտական գիտելիքների և ունակությունների հիման վրա հարակից նոր մասնագիտության ուսուցումն ու որակավորումը կհանգեցնի մշակութային գործունեության արդյունավետության բարձրացմանը, մատուցվող մշակութային ծառայությունների որակի աճին և շուկայական հարաբերություններին ճկուն ինտեգրմանը:
2.4. Կադրերի պատրաստում և վերապատրաստում արտերկրում
Արտերկրում մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ 2006-2008 թթ. ընթացքում իրականացվել է 18 ուսանողի և 10 մասնագետի փոխանակում` ՌԴ ստեղծագործական բուհերում սովորելու և վերապատրաստում անցնելու համար, և 10 մասնագետի վերապատրաստում Իտալիայում:
Ռուսաստանի Դաշնության բուհերում պատրաստված և վերապատրաստված մասնագետների ցանկը` ըստ աղյուսակի`
Բուհի անվանումը |
Մասնագիտությունը |
Ուսուցման ձևը |
Գերասիմովի անվան կինոյի պետական ինստիտուտ |
կինոգետ |
պատրաստում |
Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական համալսարան |
կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր, կինոգետ |
պատրաստում |
Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա |
սիմֆոնիկ դիրիժորություն |
պատրաստում |
Մոսկվայի կուլտուրայի պետական համալսարան |
արտ-մենեջմենտ |
պատրաստում |
Մոսկվայի կուլտուրայի պետական համալսարան/Սանկտ Պետերբուրգ |
թանգարանային գործ, գրադարանային գործ |
վերապատրաստում |
Գրաբարի վերականգնողական կենտրոն |
վերականգնող, գրաֆիկայի վերականգնող |
վերապատրաստում |
Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն երկամյա դասընթացներ |
ռեժիսուրա |
վերապատրաստում |
Իտալիայի բուհերում վերապատրաստված մասնագետների ցանկը` ըստ աղյուսակի`
Բուհի անվանումը |
Մասնագիտությունը |
Ուսուցման ձևը |
Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտում |
վերականգնող |
վերապատրաստում |
Միլանի ճարտարագիտական համալսարանում |
ճարտարապետություն |
վերապատրաստում |
Պերուջայի արտասահմանցիների համար նախատեսված համալսարան |
իտալերեն լեզու և իտալական մշակույթ |
վերապատրաստում |
Միլանի ճարտարագիտական համալսարանում |
ճարտարապետ-վերականգնող |
վերապատրաստում |
Մանտովայի երաժշտական կոնսերվատորիայում |
վոկալ արվեստ |
վերապատրաստում |
Միլանի ուսումնասիրությունների համալսարանում |
հնագիտություն |
վերապատրաստում |
Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտում |
վերականգնող |
վերապատրաստում |
Կադրերի պատրաստում և վերապատրաստում արտերկրում հիմնականում իրականացվում է այն մասնագիտությունների գծով, որոնք չեն դասավանդվում հայաստանյան բուհերում, կամ անհրաժեշտ ուսումնամեթոդական բազան բացակայում է: Նախատեսվում է նաև, որ արտերկրում վերապատրաստում անցած մասնագետները հետագայում կներգրավեն վերապատրաստման դասընթացներ Հայաստանում:
3. Ծրագրի նպատակները և խնդիրները
3.1. Ծրագրի նպատակներն են`
ա) մշակութային ծառայությունների որակի բարձրացումը.
բ) շուկայական հարաբերություններում ստեղծագործական աշխատողների մրցունակության ապահովումը.
գ) մշակութային կազմակերպությունները որակյալ մասնագետներով բաշխման ապահովումը` մարզերի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում.
դ) որակյալ մշակութային արտադրանք ապահովելու նպատակով` նոր և ժամանակակից մասնագիտությունների ներդրումը.
ե) մշակույթի ոլորտի կադրային պահանջարկի ապահովումը:
3.2. Ծրագրի խնդիրներն են`
ա) ոլորտի աշխատատեղերի և մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկայի շարունակական ուսումնասիրումը, վերլուծումը կադրային պահանջարկի ճշգրտումը.
բ) կադրերի հաշվառումը և տեղեկատվական բազայի նորացումը.
գ) մասնագիտությունների ցանկի ճշգրտումը և նոր տարիֆաորակավորման բնութագրերի մշակումը, համակարգված պարբերական դասընթացների, սեմինարների կազմակերպումը.
դ) վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի ստեղծումը և հաստատումը` ըստ մասնագիտությունների.
ե) մշակույթի բնագավառում կադրերի կառավարման խնդիրների կանոնակարգումը, կադրերին ներկայացվող մասնագիտական և ծառայողական պահանջների սահմանումը:
4. Ծրագրի սկզբունքները
Ծրագրի սկզբունքներն են`
ա) կադրերի պատրաստման գործընթացի շարունակականությունը, ուսուցման մատչելիությունը,
բ) ուսուցման համապարփակությունը և համակողմանիությունը,
գ) կրթական գործընթացի ձևավորումը, որը ներառում է կազմակերպչական կառուցվածքը, կիրառման եղանակը, պատրաստվածության մակարդակը, ուսուցման բովանդակությունը և տևողությունը,
դ) ինովացիոն բաղադրամասի գերակայությունն ուսուցման գործընթացում` կապված մասնագիտական գիտելիքների արդիականացման հետ,
ե) ուսումնական պլանների և ծրագրերի նորովի կազմումը` վերապատրաստվող կազմի մասնագիտական պատրաստվածությանը և ուսումնական խնդիրներին համապատասխան,
զ) իրականացման գործընթացների փուլային հաջորդականությունը, ուսուցման բովանդակության նորացումը և ընդլայնումը:
5. Վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի կազմակերպումը
5.1. Տվյալ տարվա վերապատրաստվողների և վերաորակավորողների ընդհանուր ցուցակը կազմվում է մարզպետարաններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և մշակութային կազմակերպությունների կողմից մշակույթի լիազոր պետական մարմին ներկայացված հայտերի հիման վրա (հայտերի ներկայացման ձևը և կարգը հաստատում է մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինը): Մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինն ամփոփում է ստացված հայտերը, ճշգրտում տվյալ տարվա պահանջարկը, կազմում գործընթացի տարեկան ժամանակացույցը և ձևավորում մրցութային հայտը: Մրցութային հայտում նշվում է վերապատրաստվողների կամ վերաորակավորողների թիվը, անունը, ազգանունը, մասնագիտությունը, որակավորումը, վերապատրաստման կամ վերաորակավորման վայրը, ժամկետները և անհրաժեշտ այլ տվյալներ:
5.2. Յուրաքանչյուր տարվա վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերն իրականացնելու նպատակով հայտարարվում է մրցույթ` «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Մրցույթը կարող է նաև անցկացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթին համապատասխան` մեկ անձից գնում կատարելու պայմանով, գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ, լիցենզիայի առկայությամբ:
5.3. Մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինը մրցութային կարգով հաղթած կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագրեր` վերապատրաստման և վերաորակավորման ծրագիրն իրականացնելու նպատակով:
5.4. Աշխատողների վերապատրաստումը և վերաորակավորումն իրականացվում է դասընթացների ձևով` համապատասխան գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններում` բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, գիտամշակութային ինստիտուտներում, այլ կազմակերպություններում:
5.5. Աշխատողները վերաորակավորման և վերապատրաստման դասընթացներին պարտադիր կերպով մասնակցում են հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ:
5.6. Դասընթացներին մասնակցում են մշակույթի ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցողները:
5.7. Դասընթացները կազմակերպվում և իրականացվում են մշակույթի ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Դասընթացի ծրագիրը ներառում է դասընթացում ընդգրկված առարկաների և թեմաների անվանացանկը, դրանց հատկացված ժամաքանակը, ուսուցման ժամանակացույցը, ընթացիկ և ամփոփիչ ատեստավորման ձևերը (ստուգարք, քննություն, հաշվետվություն և այլն) ու պահանջները:
5.8. Դասընթացներն անցկացվում են 15-25 ունկնդրից կազմված խմբերով (եթե ծրագրով այլ քանակ չի նախատեսված):
5.9. Դասընթացներն անցկացվում են դասախոսությունների, սեմինարների, գործնական ու լաբորատոր աշխատանքների, գործնական խաղերի, հարցազրույցների, դիտումների, ստեղծագործական ինքնուրույն աշխատանքների և ծրագրով սահմանված այլ եղանակներով ու մեթոդներով:
5.10. Դասընթացների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են պատվիրատուի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5.11. Վերապատրաստման ժամանակահատվածում պահպանվում է ունկնդրի սահմանված աշխատավարձը:
5.12. Դասընթացներին մասնակցած ունկնդիրը մասնակցում է ամփոփիչ գնահատմանը` համաձայն դասընթացի ծրագրով սահմանված ձևի ու պահանջների:
5.13. Դասընթացների ունկնդիրների գնահատումն անցկացնում է գնահատման հանձնաժողովը, որի նախագահին կազմակերպության ներկայացմամբ հաստատում է մշակույթի ոլորտի լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ հանձնաժողովի կազմը` կազմակերպության ղեկավարը:
5.14. Ամփոփիչ գնահատման արդյունքում ունկնդիրն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական: Գնահատման արդյունքում դրական գնահատական ստացած ունկնդրին տրվում է սահմանված նմուշի վկայական, որի պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին, իսկ բացասական գնահատման դեպքում տրվում է տեղեկանք դասընթացներին մասնակցելու մասին:
5.15. Իրականացնող կազմակերպությունը յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն աշխատողների վերապատրաստման, վերաորակավորման դասընթացի իրականացման արդյունքների վերաբերյալ:
6. Նախատեսվող գործողությունները
6.1. Կադրերի պատրաստում
Մշակույթի ոլորտի համար կադրերի պատրաստման գործընթացը հիմնականում իրականացվելու է երկու ուղղություններով` կադրերի պատրաստում Հայաստանում և արտերկրում:
Ծրագրի շրջանակներում կադրերի պատրաստումը նախատեսվում է իրականացնել այն մասնագիտությունների գծով, որոնց դասավանդումը չի իրականացվում ներկա մասնագիտական կրթական համակարգում, թեև դրանք մշակույթի ոլորտում այսօր պահանջարկ ունեն:
Առանձնակի կարևորվում է հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների մշակութային կենտրոնները կադրերով ապահովելու խնդիրը, ինչի համար առաջարկվում է վերանայել բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) համակարգը, անցում կատարել նպատակային հասցեական գործուղումների համակարգին ընդունելության անվճար տեղերի սահմաններում:
Կադրերի պատրաստման ուղղությունները, մասնագիտությունները և պատրաստող կազմակերպությունները նշված են աղյուսակում`
Ուղղու- թյունը |
Մասնագիտությունը |
Պատրաստող կազմակերպությունը | |||
միջին մասնագի-տական որակա-վորմամբ |
բարձրագույն մասնագիտական որակավորմամբ |
պատրաստող կազմակեր-պությունն արտերկրում | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. | Մշակու-թային ժառան-գության պահպա-նություն | 1.1. Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում (գործվածքի, մետաղի, խեցեղենի, արծաթագործ, փայտի, գորգերի) | Երևանի մշակույթի պետական քոլեջ |
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա | Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտ Իտալիայի Պալացիո Սպինելիի ռեստավրացիոն դպրոց |
1.2. Նկարիչ-վերականգնող | Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա | Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտ Գրաբարի վերականգնողա-կան կենտրոն | |||
1.3. Որմնանկարիչ-վերականգնող | Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա | Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտ | |||
1.4. Թանգարանային մենեջմենթ | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | ||||
1.5. Թանգարանային գովազդ (PR) | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | ||||
1.6. Թանգարանային մարքեթինգ | Խ. Աբովյանի անվ. մանկավարժական պետական համալսարան | ||||
2. | Արվեստ | 2.1. Ռեժիսուրա, այդ թվում` | |||
2.2. Հնչյունային ռեժիսուրա | Երևանի մշակույթի պետական քոլեջ |
||||
2.3. Երաժշտական ռեժիսուրա (օպերային, էստրադային, օպերետային) | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա | ||||
2.4. Լուսային ռեժիսուրա | Երևանի մշակույթի պետական քոլեջ | ||||
2.5. Կրկեսային ռեժիսուրա | Էստրադա-յին և ջազային արվեստի պետական քոլեջ | Մոսկվայի կրկեսի և էստրադային արվեստի պետական ինստիտուտ | |||
2.6. Մնջախաղի ռեժիսուրա | Երևանի մշակույթի պետական քոլեջ | Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ | |||
2.4. Պարային ռեժիսուրա | Սանկտ Պետերբուրգի պարարվեստի ակադեմիա | ||||
2.5. Արտ-մենեջմենթ | Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ | Մոսկվայի կուլտուրայի պետական համալսարան | |||
2.6. Մարքեթինգ (մշակույթի ճյուղ) | Երևանի տնտեսագիտական համալսարան | ||||
2.7. Պրոդյուսեր | Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ | Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատե-սության պետական համալսարան | |||
2.8. Կինոգետ | Գերասիմովի անվան կինոյի պետական ինստիտուտ | ||||
2.9. Սիմֆոնիկ դիրիժորություն | Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա | ||||
2.10. Պարուսույց (բալետի, ժողովրդական, ժամանակակից պարի) | Սանկտ Պետերբուրգի պարարվեստի ակադեմիա, Համբուրգի բալետային բարձրագույն դպրոց |
Կադրերի պատրաստման վերջնական ցուցակները (այդ թվում` նաև արտերկրում) կկազմվեն մշակութային կազմակերպություններից ստացված տարեկան հայտերի հիման վրա: Ծրագրի գործողության ընթացքում կարող են սահմանվել կադրերի պատրաստման այլ կազմակերպություններ` նկատի ունենալով կոնկրետ պահանջարկը և կադրերի պատրաստման համար անհրաժեշտ ուսումնական բազան:
6.2. Կադրերի վերապատրաստում
Կադրերի վերապատրաստում նախատեսվում է իրականացնել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական ու մշակութային հաստատություններում: Կադրերի վերապատրաստումը կիրականացվի նաև մարզային և համայնքային կազմակերպություններում մայրաքաղաքից կամ արտերկրից հրավիրված համապատասխան մասնագետների կողմից:
Մշակույթի ոլորտի կադրերի վերապատրաստումը փուլային տարբերակով նախատեսվում է իրականացնել 2010-2015 թթ.` տարեկան ընդգրկելով աշխատողների 15-20 տոկոսը:
Առաջին փուլում 2010 թ. նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության թանգարանային և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերը:
Երկրորդ փուլում կշարունակվեն նշված ծրագրերը, ինչպես նաև 2011-2015 թթ. կիրականացվեն թատրոնի, կինոյի, պարարվեստի, պատմության և մշակույթի հուշարձանների, մշակութային արժեքների պահպանության, գեղարվեստական կրթության, հրատարակչական ոլորտների կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերը:
2010-2015 թթ. կադրերի վերապատրաստման ուղղությունները, վերապատրաստվողների թիվը` ըստ ներկայացվող աղյուսակի`
Վերապատ- րաստ- վողների թիվը |
Վերապատրաստվողների թիվը` ըստ տարիների (տոկոս) թիվ | |||||||
Մասնագիտությունը | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | ||
1. | Պատմության և հուշարձանների պահպանություն | 273 | 20/55 | 40/109 | 60/164 | 80/218 | 100/273 | |
2. | Թանգարանային գործ | 1336 | 15/200 | 30/401 | 45/601 | 60/802 | 75/1002 | 100/1336 |
3. | Գրադարանային գործ | 4800 | 20/960 | 40/1920 | 60/2880 | 80/3840 | 100/4800 | |
4. | Ոչ նյութական մշակութային ժառանգություն | 120 | 15/18 | 30/36 | 45/54 | 60/72 | 75/90 | 100/120 |
5. | Թատերահամերգային գործունեություն | 3619 | 20/724 | 40/1448 | 60/2171 | 80/2895 | 100/3619 | |
6. | Գեղարվեստական կրթություն | 3969 | 20/794 | 40/1588 | 60/2381 | 80/3175 | 100/3969 | |
7. | Սոցիալ-մշակութային գործունեություն | 1618 | 20/324 | 40 /647 | 60/971 | 80/1294 | 100/1618 | |
Ընդամենը | 15462 | 218 | 3148 | 6294 | 9441 | 12617 | 15462 |
2011-2015 թթ. կադրերի վերապատրաստումը կիրականացվի մշակութային կազմակերպություններում աշխատող երեք խմբերի` վարչական, մասնագիտական-ստեղծագործական և տեխնիկական աշխատողների հետ:
Կադրերի վերապատրաստումն ըստ ոլորտների կիրականացվի հետևյալ ուղղություններով`
6.2.1. Մշակութային ժառանգության պահպանություն
6.2.1.1. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ | |
1 | 2 | 3 | 4 |
1. | Պատմաբան-վավերագիր | Երևանի պետական համալսարան Երևանի պետական մանկավարժական համալսարան | |
2. | Հնագետ | Երևանի պետական համալսարան Երևանի պետական մանկավարժական համալսարան | |
3. | Վիմագրագետ | Երևանի պետական համալսարան Երևանի պետական մանկավարժական համալսարան ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
|
4. | Ճարտարապետ | Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան | Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն |
5. | Դիզայներ | Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան Երևանի գեղարվեստի ակադեմիա | Իտալիա, Ֆրանսիա |
6. | Ճարտարագետ-շինարար | Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան | Իտալիա, Ֆրանսիա |
7. | Ճարտարագետ-կոնստրուկտոր | Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան | Իտալիա, Ֆրանսիա |
8. | Արվեստագետ | Երևանի գեղարվեստի ակադեմիա ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտ | |
9. | Որմնանկարիչ-վերականգնող | Երևանի գեղարվեստի ակադեմիա | Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Բուլղարիա |
10. | Նյութագետ | Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան | Իտալիա, Ֆրանսիա |
11. | Արհեստագործներ | ||
ա) քարագործ-վարպետ | Իտալիա, Ֆրանսիա | ||
բ) պատշար | |||
գ) ատաղձագործ | Ռուսաստան | ||
դ) մետաղագործ | Իտալիա, Գերմանիա |
6.2.1.2. Մշակութային արժեքների պահպանություն
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ | |
1. | Փորձագետ (կերպարվեստի, գործվածքի, հանդերձանքի-տարազի, ասեղնագործության, ժանեկագործության, սրբապատկերի, դրամի-բոնիստիկայի, ժամացույցների, նախնադարյան մշակույթի, բրոնզեդարյան մշակույթի, ուրարտական մշակույթի, վաղ հայկական մշակույթի, միջնադարյան մշակույթի, հին ձեռագիր ժառանգության, տպագիր ժառանգության, գեղարվեստական մետաղի, փայտարվեստի և կահույքի, գեղարվեստական ապակու և կերամիկայի, զարդաքանդակ քարի կամ խեցու (կամեյա), ոսկրի, ֆիլատելիստական նյութերի (նամականիշներ, ծրարներ, բացիկներ), ֆալիերիստիկայի և զինանիշագիտության, կնիքների, մեդալների, կրծքանշանների, շքանշանների, ճարտարապետական տարրերի, տեխնիկական միջոցների և կենցաղային սարքերի, փաստավավերագրական նյութերի, կինո-ֆոտո-ֆոնո-, աուդիոնյութերի, տնայնագործության և արհեստների, հնէաբանական, մարդաբանական նյութերի, նվագարանների, փոխադրամիջոցների, կրոնածիսական առարկաների) | ՀՀ ԳԱԱ-ի արվեստի, հնագիտության և ազգագրության, պատմության ինստիտուտներ | Ռուսաստան |
6.2.1.3. Թանգարանային գործ և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՎԵՐԱՊԱՏ-ՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ | |
1. | Արվեստաբան | Երևանի գեղարվեստի ակադեմիա ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտ | |
2. | Էքսկուրսավար (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն) | Երևանի պետական համալսարան | |
3. | Նկարիչ-դիզայներ, նկարիչ | Երևանի գեղարվեստի ակադեմիա | |
4. | Մենեջեր | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
5. | Մատենագետ | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
6. | Ֆոնդապահ | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
7. | Արխիվարիուս | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
8. | Վերականգնող (գործվածքի, մետաղի, խեցեղենի, արծաթագործ, փայտի, գորգերի) | Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն |
6.2.1.4. Գրադարանային գործ
|
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՎԵՐԱՊԱՏ-ՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ |
1. | Գրադարանավար (գլխավոր, առաջատար, 1-ին և 2-րդ կարգի, շրջիկ) | Հայաստանի ազգային գրադարան Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան |
|
2. | Մատենագետ (գլխավոր, առաջատար, 1-ին և 2-րդ կարգի, վիճակագիր, օպերատոր) | Հայաստանի ազգային գրադարան Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան |
|
3. | Գրադարանային սոցիոլոգ | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
4. | Գրադարանային մենեջեր | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
5. | Կազմարար-վերականգնող | Հայաստանի ազգային գրադարան | |
6. | Հավաքածուի մշակման և դասակարգման մասնագետ | Հայաստանի ազգային գրադարան | |
7. | Տեղեկատվական ծառայության մասնագետ | Հայաստանի ազգային գրադարան | |
8. | Հավաքածուի պահպանման մասնագետ | Հայաստանի ազգային գրադարան Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան |
6.2.2. Թատրոններ, համերգային կազմակերպություններ, կինոարվեստ, պարարվեստ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ | |
1 | 2 | 3 | 4 |
1. | Մեներգիչներ | Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն | Ռուսաստան, Իտալիա |
2. | Բալետի դերասաններ | ||
3. | Պարող, պարուհի | Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն | Գերմանիա, Շվեյցարիա |
4. | Բալետմեյստեր-պարուսույցներ (ազգային և ժող.) | Գերմանիա, Շվեյցարիա | |
5. | Դերասաններ | Գ. Սունդուկյանի անվ. պետական ակադեմիական դրամատիկական թատրոն | Ռուսաստան |
6. | Երաժիշտներ, այդ թվում` | ||
7. | Դասական գործիքներ | Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա | Ռուսաստան |
8. | Ժողովրդական գործիքներ | Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա | |
9. | Պրոդյուսեր | Ռուսաստան | |
10. | Ձայնահնչյունային ռեժիսորներ | Ռուսաստան | |
11. | Լուսահնչյունային ռեժիսորներ | Ռուսաստան | |
12. | Ձայնային օպերատոր | Ռուսաստան | |
13. | Նեգատիվ մոնտաժող | Ռուսաստան | |
14. | Լուսային օպերատոր | Ռուսաստան | |
15. | Լույսի նկարիչ | Ռուսաստան | |
16. | Նկարիչ-բեմադրող | ||
17. | Զգեստների նկարիչ, ազգային տարազների նկարիչ-դիզայներ | Երևանի գեղարվեստի ակադեմիա | |
18. | Դիմահարդարներ | Ռուսաստան | |
19. | Բուտաֆոր-նկարիչներ-ձևավորողներ | Ռուսաստան | |
20. | Մենեջերներ | Երևանի պետական տնտեսագիտական համալսարան | |
21. | Կեղծամ գործողներ | Ռուսաստան | |
22. | Թատերական զգեստների մոդելյորներ | Ռուսաստան | |
23. | Տիկնիկագործ-նկարիչներ | Ռուսաստան | |
24. | Տիկնիկային մեխանիզմների տիկնիկագործ | Ռուսաստան | |
25. | Ռեժիսոր | Ռուսաստան | |
26. | Պարուսույց | Գերմանիա, Շվեյցարիա | |
27. | Հուշարար | Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն | |
28. | Բեմի մեխանիկական սարքերի մասնագետներ (մոնտաժ, կահավորում, վերականգնում) | Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Գ. Սունդուկյանի անվ. ակադեմիական պետական թատրոն |
6.2.3. Հրատարակչության ոլորտ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ | |
1. | Մատենագետ | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
2. | Մատենագետ-վիճակագիր | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
3. | Մատենագետ-օպերատոր | Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան | |
4. | Տառատեսակների մասնագետ | Հայաստանի ազգային գրապալատ |
6.3. Կադրերի վերաորակավորում
Մշակույթի ոլորտում կադրերի վերաորակավորման գործում գերակա են շուկայական հարաբերությունների հետ կապված մասնագիտությունները` մենեջերներ, մարքեթոլոգներ, գովազդի մասնագետներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև նոր տեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով վերաորակավորումը` տեղեկատվական բազաների ստեղծման, ինտերնետային տեխնոլոգիաների կիրառման, համակարգչային նոր ծրագրերի կիրառման մասով:
Կադրերի վերաորակավորման վերջնական ցուցակները (այդ թվում` նաև արտերկրում) կկազմվեն մշակութային կազմակերպություններից ստացված տարեկան հայտերի հիման վրա: Ծրագրի գործողության ընթացքում կարող են սահմանվել կադրերի վերաորակավորման այլ կազմակերպություններ` հաշվի առնելով կոնկրետ պահանջարկը և կադրերի վերաորակավորման համար անհրաժեշտ ուսումնական բազան:
7. Ծրագրի ֆինանսավորումը
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելվող այլ միջոցներով:
8. Ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`
ա) մշակույթի ոլորտի համալրում` անհրաժեշտ մասնագիտական կադրերով, ինչը կնպաստի հանրությանը մշակութային ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանը.
բ) կադրերի վերապատրաստում, որը կապահովի մշակույթի մրցունակությունը հանրապետությունում և արտերկրում.
գ) կադրերի վերապատրաստում, որը կնպաստի մշակույթի ոլորտում ներդրված արդիական համակարգերի արդյունավետ գործարկմանը և ինովացիոն գործունեության զարգացմանը.
դ) կադրային ներուժի զարգացում` որը հնարավորություն կընձեռի Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային միասնական տեղեկատվական տարածքին, էլեկտրոնային ռեսուրսների օգտագործմանը, հայ մշակույթի հանրահռչակմանը.
ե) աշխատանքի շուկայում վերապատրաստված մրցունակ կադրերի առկայություն` որը կնպաստի ստեղծագործական գործունեության զարգացմանը և մրցակցությանը.
զ) լուծել հանրապետության մարզերում մշակութային կազմակերպությունները համապատասխան երիտասարդ մասնագետներով համալրելու, ինչպես նաև բնակչության զբաղվածության խնդիրների հարցը:
9. Գործողությունների ժամանակացույցը
Միջոցառումները | Նպատակը | Ակնկալվող արդյունքը | Կատարման ժամկետը | Կատարողը | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | Ոլորտի աշխատատեղերի և մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկայի ուսումնասիրում, վերլուծում, կադրային պահանջարկի շարունակական ճշգրտում | շուկայի ձևավորման և մասնագետների պատրաստման վրա ազդեցություն գործելու նպատակով մշակույթի բնագավառի ծառայությունների, աշխատուժի պահանջարկի հետազոտում | կապահովի մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի արդյունավետ կազմակերպում | 2010 թ. 1-ին կիսամյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2. | Կադրերի հաշվառում, տեղեկատվական բազայի նորացում | կադրային պահանջարկի ճշգրտում | մշակույթի ոլորտի առջև դրված նոր խնդիրներին ու շուկայական պահանջներին համապատասխան կադրային պահանջարկի ճշգրտում | 2010 թ. 1-ին կիսամյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
3. | Մշակույթի ոլորտի մասնագիտությունների լրամշակված ցանկի կազմում | մշակույթի ոլորտին անհրաժեշտ մասնագիտությունների ցանկի սահմանում | մշակույթի ոլորտին անհրաժեշտ նոր մասնագիտությունների ներդրում, ինչպես նաև առկա մասնագիտությունների ցանկի համապատասխա-նեցում մշակութային կազմակերպությունների և շուկայում առկա պահանջարկին | 2010 թ. 1-ին կիսամյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
4. | Հայաստանի Հանրապետության թանգարանային և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի իրականացում | մասնագիտական որակավորման բարձրացում ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում | 2010 թ. ընթացքում 1336 թանգարանային և 120 ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության կադրերի վերապատրաստման և վերաորակավորման արդյունքում կապահովի նրանց մասնագիտական որակավորումն ու աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում | 2010 թ. ընթացքում | ՀՀ մշակույթի նախարարություն |
5. | Մշակույթի ոլորտում նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատու- թյուններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում, մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում | մշակույթի ոլորտին անհրաժեշտ նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի համալրման ապահովում | մշակութային կրթության պետական ուսումնական հաստատություններում նպատակային և արդյու-նավետ պետպատվերի և նոր մասնագիտու- թյունների ներդրմամբ աշխատանքի շուկայում մրցունակ կադրերի առկայության ապահովում և ՀՀ մարզերի մշակութային կազմակերպությունները համապատասխան երիտասարդ մասնա-գետներով համալրման պայմանների ապահովում |
2010 թ. 2-րդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
6. | Ներկայացված հայտերի հիման վրա տարեկան վերապատրաստման ծրագրի կազմում | վերապատրաստման իրականացում | 2010-2015 թթ. կիրականացվի մշակույթի ոլորտի 15462 կադրերի վերապատրաստում, ինչի արդյունքում կապահովի մշակույթի մրցունակությունը հանրապետությունում և արտերկրում, մշակույթի ոլորտում ներդրված արդիական համակարգերի արդյունավետ գործարկմանը և ինովացիոն գործունեության զարգացմանը | 2010 թ. 2-րդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
7. | Ներկայացված հայտերի հիման վրա տարեկան վերաորակավորման ծրագրի կազմում | վերաորակավորման իրականացում | վերաորակավորման արդյունքում կապահովի առկա կադրերի արդյունավետ տեղաբաշխումը, մշակույթի ոլորտում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրումը, կառավարման արդի համակարգերի կիրառումը: Կադրերի վերաորակավորումը հնարավորություն կտա նաև մշակութային կազմակերպություններում նոր խնդիրներից բխող փոփոխությունների ընթացքում պահպանել փորձառու մասնագետներին և առավել արդյունավետ օգտագործելու նրանց մասնագիտական փորձը և կարողությունները | 2010 թ. 2-րդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|