Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.24/12(746) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2010 թվականի N 73-Ն

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 5

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 14-ի N 73-Ն որոշման

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

 

1. Ներածություն

 

1.1. Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագրի նպատակը մշակույթի ոլորտի որակյալ կադրերով ապահովման արդյունավետ համակարգի ձևավորումը, մշակութային ծառայությունների որակի բարձրացումը, կադրային պահանջարկի բավարարումը և կադրերի արդյունավետ տեղաբաշխման պայմանների ստեղծումն է:

Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը ներառում է մշակութային կազմակերպությունների (պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում գործող, թատերահամերգային, գրադարանների, թանգարանների, գեղարվեստական կրթական հաստատությունների, մշակույթի տների և կենտրոնների) ստեղծագործական, վարչական և տեխնիկական աշխատողներին, ինչպես նաև, ըստ ցանկության, վերապատրաստմանը և վերաորակավորմանը կարող են ներգրավվել նաև անհատ ստեղծագործողներ:

1.2. Սույն ծրագրով նախատեսվում է`

ա) կադրերի մասնագիտական պատրաստում` կրթական հաստատություններում մասնագիտությունների ուսուցում ու որակավորում, ինչպես նաև առանձին մասնագիտությունների գծով կադրերի պատրաստում գիտամշակութային կազմակերպություններում.

բ) կադրերի վերապատրաստում` մասնագիտական որակավորման բարձրացում ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

գ) կադրերի մասնագիտական վերաորակավորում` մասնագիտական գիտելիքների և ունակությունների հիման վրա հարակից նոր մասնագիտության ուսուցում ու որակավորում:

 

2. Առկա իրավիճակը և հիմնական խնդիրները

 

Մշակույթի ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման գործառույթներն իրականացնում են գեղարվեստական կրթության համակարգում ընդգրկված երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները, արվեստի միջին մասնագիտական, բուհական և հետբուհական հաստատությունները, մշակութային, գիտական և ստեղծագործական կազմակերպությունները:

Կադրերի վերապատրաստման և վերաորակավորման գործընթացներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի մշակութային կազմակերպությունների աշխատողները:

ՀՀ-ում մշակույթի ոլորտում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 15578, որից` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 82 պետական ոչ առևտրային կազմակերպությունում` 5891 (վարչական անձնակազմը 342, մասնագետները` 3256, այլ աշխատողներ և տեխնիկական անձնակազմը` 2292): Երևանում գործող 65 մշակութային կազմակերպություններում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 1656: ՀՀ մարզերում համայնքային ենթակայությամբ մշակութային 1586 կազմակերպությունում աշխատողների թիվը կազմում է 7941: Մշակույթի ոլորտի կադրերի առկա թվի, պահանջարկի և տեղաբաշխման վերաբերյալ տեղեկույթն ստացվել է 2007-2008 թթ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացված մոնիթորինգի արդյունքում և համեմատվել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ:

Մշակույթի բնագավառում կադրերի կառավարման խնդիրներն ամբողջովին կանոնակարգված չեն: Երկար տարիներ մշակույթի ոլորտում կադրերի վերապատրաստում և վերաորակավորում չի իրականացվել (բացառությամբ մի քանի փոքր ծրագրերի), ինչի արդյունքում նվազել է մշակութային ծառայությունների որակը, դժվարացել նոր տեխնիկական-տեղեկատվական միջոցների ներդրումը: Տարիֆաորակավորման բնութագրերի և ներկայացվող մասնագիտական պահանջների բացակայության հետևանքով կատարվել են ոչ նպատակային կադրային նշանակումներ: Նոր ժամանակների պահանջներին համահունչ անհրաժեշտություն է առաջացել կազմել մշակույթի ոլորտի մասնագիտությունների նորացված ցանկ, կադրերի պլանավորման և հավասարաչափ տեղաբաշխման նպատակով իրականացնել կադրերի հաշվառում` տեղեկատվական բազայի թարմացմամբ:

Կադրերի պատրաստման և վերապատրաստման շրջանակներում վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ 2007-2009 թթ. իրականացվել է ուսանողների ուսուցումն ու մասնագետների վերապատրաստումը ՌԴ-ում և Իտալիայում (երկու երկրների միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի հիման վրա), «ICOM-ի թանգարանի աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագրքի մասին» ծրագիրը, Հայաստանի ազգային պատկերասրահի ուսուցման կենտրոնում կազմակերպվել է «Մեդիաարվեստ և նոր տեխնոլոգիաները թանգարաններում» խորագրով սեմինարը, մասնագետներ են գործուղվել Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Թանգարանների կառավարում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային սեմինարին, կազմակերպվել է «Թանգարանների կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ ICOM ազգային թրեյնինգը (դասընթաց-վարժանք): Երկու տարի է, նախարարության հատուկ վերապատրաստման ծրագրով, Ռուսաստանի Դաշնության թանգարանային առարկաների վերականգնման կենտրոնում վերապատրաստում են անցնում վերականգնող նկարիչները:

2006-2007 թթ. Եվրահանձնաժողովի «Culture 2000» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի կողմից Հայաստանում երաժշտական գործիքների (լարային, փողային և ստեղնաշարային) վերանորոգմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվեցին նաև պետական նվագախմբերի հայ մասնագետները, ինչպես նաև Ֆրանսիա երկարաժամկետ պատրաստման գործուղվեց հայ մասնագետը:

2008 թ. Հայ-իտալական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում իտալացի մասնագետների օժանդակությամբ հանրապետությունում առաջին անգամ Հռոմի Պալացցո Սպինելլի արվեստի և վերականգնողական աշխատանքների ինստիտուտի երեք մասնագետների կողմից իրականացվեց Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի տեղափոխումը և վերականգնումը, որին մասնակցեցին նաև հայ մասնագետները` ծանոթանալով վերականգնման աշխատանքների նոր միջոցներին: Նույն համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսվում է հիմնել վերականգնման կենտրոն, ուր նախատեսվում են նաև իրականացնել պատրաստման և վերապատրաստման ծրագրեր:

 

2.1. Կադրերի պատրաստում

 

Մշակույթի ոլորտում կադրերի մասնագիտական պատրաստումն իրականացվում է եռաստիճան համակարգով` նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում:

Նշված համակարգի համար հիմնականում դիմորդներ են պատրաստում գեղարվեստական կրթական հաստատությունները` երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները:

2008 թ. տվյալներով ՀՀ-ում գործել են 212 դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, որոնցից` երաժշտական 95, արվեստի 60, գեղարվեստի 26 դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական 31 կենտրոն` ընդհանուր 37469 աշակերտով:

Ստորև ներկայացնում ենք դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդվող առարկաները` ըստ մասնագիտությունների`

 

Ներմուծեք նկարագրությունը_671

 

Դպրոցներում դասավանդվող մասնագիտությունները տոկոսային հարաբերությամբ ներկայումս անհավասարաչափ են բաշխված, ինչը ներկայացվում է նշված գրաֆիկում (ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում դասավանդվող բաժինների տոկոսային հարաբերությունը, ընդհանուրը` 100 տոկոս).

 

Ներմուծեք նկարագրությունը_673

 

Ելնելով նշվածից, ինչպես նաև նկատի ունենալով միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատությունների պահանջարկը` անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել քայլեր` դպրոցներում դասավանդվող առարկաների առավել համամասնական բաշխման համար:

 Նշված խնդրի լուծման նպատակով, ինչպես նաև նկատի ունենալով որոշ մասնագիտությունների գծով սովորողների թվի խիստ նվազումը` 2007-2009 թթ. ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային գործիքների ուսուցման գծով իրականացվեց նպատակային պետպատվեր` ուսման վարձավճարների փոխհատուցմամբ: Ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել 2007 թ.` 134 դպրոցի 1993 սովորող, 2008 թ.` 139 դպրոցի 2062 սովորող, իսկ 2009 թ.` ազգային, լարային և փողային գործիքների ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել 141 դպրոցի 2443 սովորող (ազգային նվագարաններ` 2082, լարային գործիքներ` 100, փողային գործիքներ` 261): Նշվածի արդյունքում գեղարվեստական կրթական հաստատություններում ավելացավ ազգային, փողային և լարային գործիքներ սովորողների թիվը, ինչն ապագայում կապահովի նաև միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար համապատասխան դիմորդների առկայությունը:

 

2.1.1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստում

 

2009/2010 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 29 նախնական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն, որից` 8-ում դասավանդվել են արվեստի և արհեստների 37 մասնագիտություն` 987 ուսանողով:

Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվել են հետևյալ մասնագիտությունները`

 

Դասիչը

Մասնագիտությունը

Որակավորումը

0500

   

0514

Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն

Նկարիչ-ապակեպատող

   

Ցուցափեղկեր ձևավորող

   

Գեղարվեստական ձևավորող

   

Սանրվածքներ ցուցադրող

   

Հագուստների ցուցադրող (մոդել)

0515

Զարդակիրառական արվեստ

Ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ)

   

Բրուտագործ

   

Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող

   

Փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող

   

Կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող

   

Քանդակագործ-դրվագող

   

Փայտի գեղարվեստական փորագրող

   

Մետաղի գեղարվեստական մշակող

   

Քարի գեղարվեստական փորագրող

   

Ոսկրի գեղարվեստական փորագրող

   

Ոսկերիչ

   

Գորգագործ

   

Գոբելենագործ

   

Մանրանկարիչ

   

Կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր մշակող

   

Հախճապակյա իրեր նկարազարդող

   

Դերձակ-մոդելավորող

2305

Լուսանկարչություն

Համակարգչային գրաֆիկայի օպերատոր

   

Մինիլուսանկարչական տան օպերատոր

   

Ֆոտոլաբորանտ

   

Լուսանկարիչ

   

Լուսանկարիչ-ձևավորող

2904

Վերականգնողական աշխատանքների իրականացում

Զարդային-գեղարվեստական որմնանկարներ վերականգնող

   

Զարդային ծեփի և ծեփված իրեր վերականգնող

   

Փայտյա հուշարձաններ վերականգնող

   

Քարե հուշարձաններ վերականգնող

   

Փայտե ստեղծագործություններ վերականգնող

   

Քարե ստեղծագործություններ վերականգնող

2908

Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

Խճանկարիչ

Ներկա պահին նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող մասնագիտությունների բազմազանությունն ապահովված է, սակայն հիմնական խնդիր է համարվում ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում արվեստի և արհեստների ուսուցման հավասարաչափ բաշխումը (արվեստի և արհեստների ուսուցումը բացակայում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում), ինչը կնպաստի ոչ միայն մշակույթի ոլորտն անհրաժեշտ կադրերով ապահովելուն, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը և արհեստագործական մարզային կենտրոնների գործարկմանը: Ելնելով նշվածից` 2011-2015 թթ. առաջնային խնդիր է համարվում մարզերում արվեստի և արհեստների նախնական մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստման հավասար հնարավորության ստեղծումը` հաշվի առնելով տվյալ մարզի առանձնահատկությունները:

 

2.1.2. Միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստում

 

2008/2009 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 12 քոլեջ, որտեղ արվեստի մասնագիտությունների գծով սովորել է 2571 ուսանող:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվել են հետևյալ մասնագիտությունները`

 

Դասիչը

Մասնագիտությունը

Որակավորումը

Ընդունելության տեղերի թիվը

անվճար ուսուցում

վճարովի ուսուցում

ընդա-մենը

1

2

3

4

5

6

0501

Գործիքային կատարողական արվեստ

 

112

152

264

0501.01

Դաշնամուր

Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող

43

72

115

0501.02

Լարային գործիքներ

Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող

12

27

39

0501.03

Փողային և հարվածային գործիքներ

Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող

16

22

38

0501.04

Ժողովրդական գործիքներ

Նվագախմբի և համույթի մենակատար, երաժշտության դասատու, նվագակցող

41

31

72

0502

Երգեցողություն

Ակադեմիական երգչախմբի, համույթի մենակատար, ժողովրդական երգչախմբի, համույթի մենակատար

68

96

164

0503

Երգչախմբավարություն

Երգչախմբի և ստեղծագործական համույթի ղեկավար, երգչախմբային առարկաների դասատու, երգչախմբի և համույթի մենակատար

9

24

33

0504

Երաժշտության տեսություն

Տեսական և երաժշտագիտական առարկաների դասատու, ռիթմիկայի դասատու

3

16

19

0505

Էստրադային երաժշտարվեստ

Էստրադայի մենակատար, ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար, դիջեյներ, ծրագիր վարողներ, շոումեններ

5

10

15

0506

Պարարվեստ

 

30

34

64

0506.01

Դասական պար

Բալետի մենակատար

     

0506.02

Ժողովրդական պար

ժողովրդական համույթի մենակատար

     

0506.03

Ժամանակակից պար

Համույթի մենակատար

     

0507

Դերասանական արվեստ

էստրադայի դերասան

17

20

37

0508

Կրկեսային արվեստ

Կրկեսի դերասան

0

0

0

0509

Ռեժիսուրա (ըստ ճյուղերի)

Ռեժիսոր

5

15

20

0510

Թատերական ձևավորման արվեստ

Նկարիչ-տեխնոլոգ

     

0511

Էստրադային երաժշտարվեստ

Էստրադայի մենակատար, ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար

3

3

6

0512

Գեղանկարչություն

Նկարիչ, դասավանդող

38

83

121

0513

Քանդակագործություն

Նկարիչ-քանդակագործ, դասավանդող

8

17

25

0514

Դիզայն (ըստ ճյուղերի)

Դիզայներ

36

77

113

0515

Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

Նկարիչ-վարպետ

2

3

5

0516

Արվեստի ստեղծագոր-ծությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում

Նկարիչ-վերականգնող

2

15

17

0517

Գրադարանային գործ

Գրադարանավար

0

15

15

0518

Սոցիալ մշակութային գործունեություն և ժողովրդական ստեղծագործություն

Հեռուստառադիոլրագրություն

4

15

19

0520

Լուսային ռեժիսուրա

Տեխնիկ

0

0

0

0319

Պարի ուսուցում

Պարուսույց

0

15

15

0601

Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (մշակույթի ճյուղերի)

Աուդիտորներ

0

15

15

2019

Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում

Տեխնիկներ

3

15

18

2307

Զբոսաշրջություն

Էքսկուրսավարներ

0

15

15

2305

Լուսանկարչական գործ

Լուսանկարիչ, լուսանկարիչ-տեխնիկ

0

0

0

Միջին մասնագիտական կրթական հաստատություններում հիմնական խնդիրներից է նոր մասնագիտությունների ներդնումը, մասնավորապես, «Հնչյունային ռեժիսուրա», «Լուսային ռեժիսուրա», «Մենեջմենթ», «Էստրադային ռեժիսուրա», «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` մշակութային արժեքների վերականգնողներ` ըստ մասնագիտացումների, նվագարանների պատրաստում և վերանորոգում:

 

Առաջարկվող քայլերը. Մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատություններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում (նոր մասնագիտությունների ներառում), մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում:

 

2.1.3. Բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստում

 

Կադրերի պատրաստում Հայաստանում

2008/2009 ուսումնական տարում բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը ՀՀ-ում իրականացնում են 5 բուհում, որտեղ 34 մասնագիտությունների գծով ուսանում է 3993 ուսանող: Մշակույթի մասնագիտություններ դասավանդող բուհերի ցանկը նշված է աղյուսակում`

 

Բուհի անվանումը/ դասիչը

Մասնագիտությունը

Ուսանողների թիվը

1

2

3

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

   

Երաժշտական արվեստ 070100

Գործիքային կատարողական արվեստ

549

 

Վոկալ արվեստ

213

 

Խմբավարություն

21

 

Ստեղծագործական

16

 

Երաժշտագիտություն

18

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

   

Քանդակագործություն 072100

Քանդակագործություն

35

Գեղանկարչություն 071900

Գեղանկարչություն

63

Գրաֆիկա 072200

Գրաֆիկա

57

Կերպարվեստի պատմություն և տեսություն 072300

Արվեստաբանություն

32

Դեկորատիվ կիրառական արվեստ 071100

Կիրառական արվեստի ստեղծագործողներ

51

Համակարգչային գեղարվեստական նախագծում 071800

Համակարգչային գրաֆիկա

61

Դիզայն 070900

Դիզայներ

196

Հագուստի մոդելավորում 072400

Հագուստի մոդելավորող

164

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

   

Դերասանական արվեստ 070200

Դերասան

248

Ռեժիսուրա 070300

Ռեժիսոր

122

Թատերագիտություն 070400

Թատերագետ

35

Պարարվեստ 070700

Պարարվեստի ռեժիսոր

29

Գրական ստեղծագործություն 071200

Դրամատուրգ

12

Կինոարվեստ 071300

Կինոարվեստի մասնագետ

107

Օպերատորություն 071400

Օպերատոր

91

Սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում) 071700

Մենեջեր

24

Գեղանկարչություն 071900

Գեղանկարիչ

38

Կինոգիտություն 072500

Կինոգետ

10

Երևանի պետական համալսարան

   

Արվեստաբանություն 031500

Արվեստաբան

30

Մշակութաբանություն

Մշակութաբան

20

Արվեստ և հումանիտար գիտություններ 031600

Արվեստաբան

15

Գեղեցիկ արվեստ 031700

Գեղագետ

20

Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան

   

Երաժշտական կրթություն 050700

Մանկավարժ

70

Կերպարվեստ և գծագրություն 050800

Մանկավարժ

78

Թանգարանային գործ և մշակութաբանություն

Թանգարանագետ

35

Գրադարանավարություն և մատենագիտություն

Գրադարանավար-մատենագետ

15

Սոցիալ-մշակութային գործունեություն, այդ թվում`

Մանկավարժ

 

Լուսանկարչություն

Գեղարվեստական լուսանկարիչ

18

Փողային և էստրադային, ժողգործիքների նվագախմբերի ղեկավարում

Նվագախմբի ղեկավար

10

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

   

Ճարտարապետ 271500

Ճարտարապետ-դիզայներ

90

Երևանի չորս բուհերում (Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի գեղարվեստի ակադեմիա, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան) կատարվում է 931 դիմորդի ընդունելություն, այդ թվում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` 151, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ 204, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 204, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ 372:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տարեկան ավարտում է 102 շրջանավարտ՝ դերասան, ռեժիսոր, օպերատոր, թատրոնի և կինոյի տեսաբան, թատերական մենեջեր մասնագիտությունների գծով:

Պետական կոնսերվատորիան ամեն տարի կատարում է 120-123 դիմորդի ընդունելություն, իսկ բուհն ավարտում է մոտ 100 շրջանավարտ: Դրա պատճառը երաժիշտների պահանջի անկումն է և ուսման բարձր վարձը (տարեկան 800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և ավելի):

Գեղարվեստի ակադեմիան հիմնական մասնագիտությունների գծով (գրաֆիկա, քանդակ, գունանկար) տարեկան ունենում է 125 շրջանավարտ: Այլ բաժիններում, հատկապես կիրառական մասնագիտությունների գծով (մոդելավորում, դիզայն), վիճակը փոքր-ինչ հուսադրող է:

Պատկերը գրեթե նույնն է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Այս բուհը պատրաստում է գեղարվեստի, նկարչության և երաժշտության դասատուներ, նկարիչներ, սոցիալ-մշակութային գործունեության մասնագետներ: Վերջերս բացվել է արվեստի պատմության և մշակութաբանության մասնագիտությունների ֆակուլտետը: Ընդունվողների քանակը մեծանում է, բայց թե՛ Գեղարվեստի ակադեմիայի, թե՛ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների մասնագիտական մակարդակը նվազում է: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մշակութային բուհի շրջանավարտների զգալի մասը չի աշխատում իր մասնագիտությամբ՝ ցածր աշխատավարձի պատճառով:

Մշակութային կրթական հաստատություններում մի շարք մասնագիտությունների գծով սովորողների թվի նվազումը պայմանավորված է ժամանակակից շուկայական հարաբերություններում սոցիալական վիճակով, ինչը նախընտրելի չի դարձնում մշակույթի ոլորտի մասնագիտությունների ընտրությունը, ինչպես նաև բարձր ուսման վարձավճարների պայմաններում մշակութային կրթությունը մատչելի չէ բոլոր ցանկացողների համար:

Բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում հիմնական խնդիրներից է նոր մասնագիտությունների ներդրումը, մասնավորապես, «Ռեժիսուրա» մասնագիտության մեջ ավելացնել հետևյալ մասնագիտացումները` «Երաժշտական ռեժիսուրա», «Հնչյունային ռեժիսուրա», «Էստրադային ռեժիսուրա», «Լուսային ռեժիսուրա»: Ժամանակակից մասնագիտությունների գծով ներդնել «Մենեջմենթ», «Մարքեթինգ», «Պրոդյուսերներ, ըստ ճյուղերի» մասնագիտացումները: Մշակութային ժառանգության ոլորտում ներդնել «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` «Մշակութային արժեքների վերականգնողներ» ըստ մասնագիտացումների, «Նվագարանների պատրաստում և վերանորոգում» մասնագիտությունը:

Առաջարկվող քայլերը. Մշակույթի ոլորտում բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատություններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում (նոր մասնագիտությունների ներառում), մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում:

 

2.2. Կադրերի վերապատրաստում

 

Կադրերի վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտակրթական և մշակութային կազմակերպություններում և արտերկրում:

 

2.2.1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտ

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում աշխատողների թիվը կազմում է 433: Կադրերի վերապատրաստում այս ոլորտում չի իրականացվել (միայն երեք մասնագետ վերապատրաստվել է արտերկրում): Հիմնական խնդիրներն են` հուշարձանների վերականգնման ավանդական մեթոդների փոխանցումը, ուսումնասիրման, հետազոտման և վերականգնման նոր տեխնոլոգիաների կիրառումը` ոլորտում գործող մասնագետների համար: Նշվածը վերաբերում է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության կադրերի վերապատրաստմանը:

 

2.2.2. Թանգարանային գործ և ոչ նյութական ժառանգության պահպանություն

 

ՀՀ-ում թանգարանային աշխատողների թիվը կազմում է 1456, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում` 1048, համայնքային ենթակայության թանգարաններում` 408:

Վերջին տարիներին թանգարանի աշխատողների վերապատրաստման դասընթացներ իրականացվել են «ՀԿ Հզորացման Ծրագիր Համաշխարհային Ուսուցում/ Հայաստան», «Մեդիաարվեստ և նոր տեխնոլոգիաները թանգարաններում», «Թանգարանների կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ ԻԿՕՄ ազգային թրեյնինգ» ծրագրերով, որին մասնակցել է 234 թանգարանային աշխատող: Սակայն թվարկած ծրագրերը պարբերական ու ամբողջական չեն և չեն ընդգրկում հանրապետության բոլոր թանգարանային աշխատողներին: Թանգարանների բոլոր աշխատողները տեղեկացված չեն առաջավոր փորձին, «Թանգարան 1» թանգարանների առարկաների տեղեկույթի համակարգչային ծրագրին, թանգարանների ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաներին:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում վերջին տարիներին մասնագետների վերապատրաստում չի իրականացվել, ինչը պայմանավորված էր ոլորտը կարգավորող իրավական ակտերի և համապատասխան ծրագրերի բացակայությամբ: Նշված խնդիրների լուծման նպատակով ընդունվեց ՀՀ կառավարության 2007 թ. մայիսի 3-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցի մասին» N 17 արձանագրային որոշումը, որի հավելվածի 9-րդ կետով նախատեսվում է ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի իրականացում: 2007-2008 թթ. վերապատրաստման ծրագրեր են իրականացվել ժողովրդական վարպետներ Անահիտ և Անժելա Աբգարյանների Ձեռարվեստի կենտրոնում, որտեղ 30 սան մասնակցեց 48 սեմինարի, ստեղծվեց «Հայ ավանդական դարբնագործության ուսուցման կենտրոն», որտեղ մեկ տարում վերապատրաստվեց 5 դարբին, Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի մասնակցությամբ իրականացվեց «Հայկական հուշանվերային գորգի ստեղծում» ծրագիրը:

Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ոլորտում արհեստագործական մասնագետների վերապատրաստումը դիտարկվում է որպես հիմնական ուղղություն, քանի որ նախատեսվում է ստեղծել արհեստագործական կենտրոններ:

 

2.2.3. Գրադարանային գործ

 

ՀՀ-ում գրադարանային աշխատողների թիվը կազմում է 4800, այդ թվում` 889-ը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, 1674-ը համայնքային, 1400-ը դպրոցական գրադարաններում:

Վերջին տարիներին գրադարանային աշխատողների վերապատրաստման դասընթացներ իրականացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան, սակայն ուսումնական ծրագրերի բովանդակությունը, ուսուցման որակը, մեթոդական ապահովվածությունը և ուսումնական գործընթացի նյութատեխնիկական բազան չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին. բացակայում են հետևողականությունը և գործողությունների հաջորդականությունը, և վերջնական արդյունքը դեռևս մնում է անբավարար:

Ուսումնական գործընթացում առանձին դերակատարում ունեն միջազգային կազմակերպությունները և հիմնադրամները, մասնավորապես, Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղը, որոնք երբեմն ֆինանսապես աջակցում են ուսումնական ծրագրերի իրագործմանը:

Պետության կողմից գրադարանային ոլորտում իրականացվում են արդիականացման մի շարք ծրագրեր, սակայն գրադարանային կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը հետ է մնում ժամանակակից գրադարանների զարգացման դինամիկայից ու պահանջներից: Գրադարանների աշխատողները տեղեկացված չեն առաջավոր փորձին, գրադարանների ավտոմատացման գործընթացների և համակարգչային տեխնոլոգիաների վերաբերյալ ունեն ընդհանուր պատկերացումներ:

 

2.2.4. Թատերահամերգային գործունեություն և կինոարվեստ

 

Թատերահամերգային կազմակերպություններում ընդամենն աշխատում է 3731 ստեղծագործական աշխատող, այդ թվում` թատրոններում` 2450, համերգային կազմակերպություններում` 1169, կինոկազմակերպություններում` 212: Վերջին տարիներին նշված կազմակերպություններում վերապատրաստման ծրագրեր չեն իրականացվել: Վերապատրաստման ծրագրերի հիմնական խնդիր է դիտարկվում կազմակերպությունների վարչական աշխատողների վերապատրաստումը` նկատի ունենալով նոր տնտեսական հարաբերություններում կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, ստեղծվող շուկայական հարաբերություններին ինտեգրվելը, մենեջմենտի և մարքեթինգի բավարար իմացությունն ու կիրառումը: Ստեղծագործական անձնակազմի վերապատրաստման համար մշակութային միջոցառումների անցկացման ընթացքում (փառատոներ, համերգաշրջաններ, բիենալեներ) անհրաժեշտ է կազմակերպել վարպետության դասընթացներ, փորձի փոխանակում և այլն: Հիմնական խնդիրներից է նաև թատերահամերգային և կինոկազմակերպությունների տեխնիկական աշխատողների վերապատրաստումը, քանի որ վերջին տարիներին այդ կազմակերպությունները վերազինվել են ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով:

Առանձնակի կարևորվում է ՀՀ մարզերում գործող թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների վերապատրաստումը, ինչը կնպաստի այդ կազմակերպություններում մշակութային ծառայությունների որակի աճին:

 

2.2.5. Գեղարվեստական կրթության ոլորտ

 

2008/2009 ուսումնական տարվա ընթացքում նշված ուսումնական հաստատություններում դասավանդել է 3969 ուսուցիչ, որից` 1269-ը Երևանում: Ուսուցիչների 60.8 տոկոսն ունեցել է միջին մասնագիտական կրթություն: Ուսուցիչների մասնագիտացումների բաշխումը նշված է աղյուսակում`

 

Ներմուծեք նկարագրությունը_674

 

2008 թ. հիմնվեց Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը, որը մինչ այսօր իրականացնում է գեղարվեստական կրթական հաստատություններում կադրերի վերապատրաստման ծրագրեր, մասնավորապես, Երևանի և մարզային 11 մեթոդական կենտրոնում հանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաներին ու ուսուցիչներին ցուցաբերում է ուսումնամեթոդական և գործնական աջակցություն:

Գեղարվեստական կրթության մատչելիության և որակի ապահովվածության բարձրացման նպատակով ստեղծվել է 33 հենակետային դպրոց (յուրաքանչյուր մարզում 3-ական), 2008 թվականին այդ դպրոցներում բոլոր մասնագիտությունների գծով կազմակերպվել են վերապատրաստման 10-օրյա դասընթացներ` Երևանի և մարզերի գեղարվեստական կրթության 360 ուսուցչի համար, որը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի ընդամենը 9 տոկոսը:

Հիմնական խնդիրը փուլային եղանակով առաջիկա 5 տարիների ընթացքում մնացած ուսուցիչների վերապատրաստումն է (տարեկան 10-12 տոկոս):

 

2.3. Կադրերի վերաորակավորում

 

Մշակույթի ոլորտում առաջնային խնդիրներից է ստեղծագործական աշխատողների վերաորակավորումը (մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների հետևանքով նախկինում չի իրականացվել), որի հիմնական նպատակն առկա կադրերի արդյունավետ տեղաբաշխումն է, աշխատանքային գործընթացներում մշակութային կազմակերպությունների առջև դրված նոր խնդիրներին համապատասխան` մշակույթի ոլորտում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրումը, կառավարման արդի համակարգերի կիրառումը և շուկայական հարաբերություններով պայմանավորված նոր գործելակերպը: Կադրերի վերաորակավորումը հնարավորություն կտա նաև մշակութային կազմակերպություններում նոր խնդիրներից բխող փոփոխությունների ընթացքում պահպանել փորձառու մասնագետներին և առավել արդյունավետ օգտագործել նրանց մասնագիտական փորձը և կարողությունները:

Մշակույթի ստեղծագործական աշխատողների մասնագիտական գիտելիքների և ունակությունների հիման վրա հարակից նոր մասնագիտության ուսուցումն ու որակավորումը կհանգեցնի մշակութային գործունեության արդյունավետության բարձրացմանը, մատուցվող մշակութային ծառայությունների որակի աճին և շուկայական հարաբերություններին ճկուն ինտեգրմանը:

 

2.4. Կադրերի պատրաստում և վերապատրաստում արտերկրում

 

Արտերկրում մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ 2006-2008 թթ. ընթացքում իրականացվել է 18 ուսանողի և 10 մասնագետի փոխանակում` ՌԴ ստեղծագործական բուհերում սովորելու և վերապատրաստում անցնելու համար, և 10 մասնագետի վերապատրաստում Իտալիայում:

Ռուսաստանի Դաշնության բուհերում պատրաստված և վերապատրաստված մասնագետների ցանկը` ըստ աղյուսակի`

 

Բուհի անվանումը

Մասնագիտությունը

Ուսուցման ձևը

Գերասիմովի անվան կինոյի պետական ինստիտուտ

կինոգետ

պատրաստում

Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական համալսարան

կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր, կինոգետ

պատրաստում

Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա

սիմֆոնիկ դիրիժորություն

պատրաստում

Մոսկվայի կուլտուրայի պետական համալսարան

արտ-մենեջմենտ

պատրաստում

Մոսկվայի կուլտուրայի պետական համալսարան/Սանկտ Պետերբուրգ

թանգարանային գործ, գրադարանային գործ

վերապատրաստում

Գրաբարի վերականգնողական կենտրոն

վերականգնող, գրաֆիկայի վերականգնող

վերապատրաստում

Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն երկամյա դասընթացներ

ռեժիսուրա

վերապատրաստում

Իտալիայի բուհերում վերապատրաստված մասնագետների ցանկը` ըստ աղյուսակի`

 

Բուհի անվանումը

Մասնագիտությունը

Ուսուցման ձևը

Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտում

վերականգնող

վերապատրաստում

Միլանի ճարտարագիտական համալսարանում

ճարտարապետություն

վերապատրաստում

Պերուջայի արտասահմանցիների համար նախատեսված համալսարան

իտալերեն լեզու և իտալական մշակույթ

վերապատրաստում

Միլանի ճարտարագիտական համալսարանում

ճարտարապետ-վերականգնող

վերապատրաստում

Մանտովայի երաժշտական կոնսերվատորիայում

վոկալ արվեստ

վերապատրաստում

Միլանի ուսումնասիրությունների համալսարանում

հնագիտություն

վերապատրաստում

Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտում

վերականգնող

վերապատրաստում

Կադրերի պատրաստում և վերապատրաստում արտերկրում հիմնականում իրականացվում է այն մասնագիտությունների գծով, որոնք չեն դասավանդվում հայաստանյան բուհերում, կամ անհրաժեշտ ուսումնամեթոդական բազան բացակայում է: Նախատեսվում է նաև, որ արտերկրում վերապատրաստում անցած մասնագետները հետագայում կներգրավեն վերապատրաստման դասընթացներ Հայաստանում:

 

3. Ծրագրի նպատակները և խնդիրները

 

3.1. Ծրագրի նպատակներն են`

ա) մշակութային ծառայությունների որակի բարձրացումը.

բ) շուկայական հարաբերություններում ստեղծագործական աշխատողների մրցունակության ապահովումը.

գ) մշակութային կազմակերպությունները որակյալ մասնագետներով բաշխման ապահովումը` մարզերի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում.

դ) որակյալ մշակութային արտադրանք ապահովելու նպատակով` նոր և ժամանակակից մասնագիտությունների ներդրումը.

ե) մշակույթի ոլորտի կադրային պահանջարկի ապահովումը:

 

3.2. Ծրագրի խնդիրներն են`

ա) ոլորտի աշխատատեղերի և մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկայի շարունակական ուսումնասիրումը, վերլուծումը կադրային պահանջարկի ճշգրտումը.

բ) կադրերի հաշվառումը և տեղեկատվական բազայի նորացումը.

գ) մասնագիտությունների ցանկի ճշգրտումը և նոր տարիֆաորակավորման բնութագրերի մշակումը, համակարգված պարբերական դասընթացների, սեմինարների կազմակերպումը.

դ) վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի ստեղծումը և հաստատումը` ըստ մասնագիտությունների.

ե) մշակույթի բնագավառում կադրերի կառավարման խնդիրների կանոնակարգումը, կադրերին ներկայացվող մասնագիտական և ծառայողական պահանջների սահմանումը:

 

4. Ծրագրի սկզբունքները

 

Ծրագրի սկզբունքներն են`

ա) կադրերի պատրաստման գործընթացի շարունակականությունը, ուսուցման մատչելիությունը,

բ) ուսուցման համապարփակությունը և համակողմանիությունը,

գ) կրթական գործընթացի ձևավորումը, որը ներառում է կազմակերպչական կառուցվածքը, կիրառման եղանակը, պատրաստվածության մակարդակը, ուսուցման բովանդակությունը և տևողությունը,

դ) ինովացիոն բաղադրամասի գերակայությունն ուսուցման գործընթացում` կապված մասնագիտական գիտելիքների արդիականացման հետ,

ե) ուսումնական պլանների և ծրագրերի նորովի կազմումը` վերապատրաստվող կազմի մասնագիտական պատրաստվածությանը և ուսումնական խնդիրներին համապատասխան,

զ) իրականացման գործընթացների փուլային հաջորդականությունը, ուսուցման բովանդակության նորացումը և ընդլայնումը:

 

5. Վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի կազմակերպումը

 

5.1. Տվյալ տարվա վերապատրաստվողների և վերաորակավորողների ընդհանուր ցուցակը կազմվում է մարզպետարաններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և մշակութային կազմակերպությունների կողմից մշակույթի լիազոր պետական մարմին ներկայացված հայտերի հիման վրա (հայտերի ներկայացման ձևը և կարգը հաստատում է մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինը): Մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինն ամփոփում է ստացված հայտերը, ճշգրտում տվյալ տարվա պահանջարկը, կազմում գործընթացի տարեկան ժամանակացույցը և ձևավորում մրցութային հայտը: Մրցութային հայտում նշվում է վերապատրաստվողների կամ վերաորակավորողների թիվը, անունը, ազգանունը, մասնագիտությունը, որակավորումը, վերապատրաստման կամ վերաորակավորման վայրը, ժամկետները և անհրաժեշտ այլ տվյալներ:

5.2. Յուրաքանչյուր տարվա վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերն իրականացնելու նպատակով հայտարարվում է մրցույթ` «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Մրցույթը կարող է նաև անցկացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթին համապատասխան` մեկ անձից գնում կատարելու պայմանով, գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ, լիցենզիայի առկայությամբ:

5.3. Մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինը մրցութային կարգով հաղթած կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագրեր` վերապատրաստման և վերաորակավորման ծրագիրն իրականացնելու նպատակով:

 5.4. Աշխատողների վերապատրաստումը և վերաորակավորումն իրականացվում է դասընթացների ձևով` համապատասխան գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններում` բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, գիտամշակութային ինստիտուտներում, այլ կազմակերպություններում:

5.5. Աշխատողները վերաորակավորման և վերապատրաստման դասընթացներին պարտադիր կերպով մասնակցում են հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ:

5.6. Դասընթացներին մասնակցում են մշակույթի ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցողները:

5.7. Դասընթացները կազմակերպվում և իրականացվում են մշակույթի ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Դասընթացի ծրագիրը ներառում է դասընթացում ընդգրկված առարկաների և թեմաների անվանացանկը, դրանց հատկացված ժամաքանակը, ուսուցման ժամանակացույցը, ընթացիկ և ամփոփիչ ատեստավորման ձևերը (ստուգարք, քննություն, հաշվետվություն և այլն) ու պահանջները:

5.8. Դասընթացներն անցկացվում են 15-25 ունկնդրից կազմված խմբերով (եթե ծրագրով այլ քանակ չի նախատեսված):

5.9. Դասընթացներն անցկացվում են դասախոսությունների, սեմինարների, գործնական ու լաբորատոր աշխատանքների, գործնական խաղերի, հարցազրույցների, դիտումների, ստեղծագործական ինքնուրույն աշխատանքների և ծրագրով սահմանված այլ եղանակներով ու մեթոդներով:

5.10. Դասընթացների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են պատվիրատուի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5.11. Վերապատրաստման ժամանակահատվածում պահպանվում է ունկնդրի սահմանված աշխատավարձը:

5.12. Դասընթացներին մասնակցած ունկնդիրը մասնակցում է ամփոփիչ գնահատմանը` համաձայն դասընթացի ծրագրով սահմանված ձևի ու պահանջների:

5.13. Դասընթացների ունկնդիրների գնահատումն անցկացնում է գնահատման հանձնաժողովը, որի նախագահին կազմակերպության ներկայացմամբ հաստատում է մշակույթի ոլորտի լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ հանձնաժողովի կազմը` կազմակերպության ղեկավարը:

5.14. Ամփոփիչ գնահատման արդյունքում ունկնդիրն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական: Գնահատման արդյունքում դրական գնահատական ստացած ունկնդրին տրվում է սահմանված նմուշի վկայական, որի պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին, իսկ բացասական գնահատման դեպքում տրվում է տեղեկանք դասընթացներին մասնակցելու մասին:

5.15. Իրականացնող կազմակերպությունը յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն աշխատողների վերապատրաստման, վերաորակավորման դասընթացի իրականացման արդյունքների վերաբերյալ:

 

6. Նախատեսվող գործողությունները

 

6.1. Կադրերի պատրաստում

Մշակույթի ոլորտի համար կադրերի պատրաստման գործընթացը հիմնականում իրականացվելու է երկու ուղղություններով` կադրերի պատրաստում Հայաստանում և արտերկրում:

Ծրագրի շրջանակներում կադրերի պատրաստումը նախատեսվում է իրականացնել այն մասնագիտությունների գծով, որոնց դասավանդումը չի իրականացվում ներկա մասնագիտական կրթական համակարգում, թեև դրանք մշակույթի ոլորտում այսօր պահանջարկ ունեն:

Առանձնակի կարևորվում է հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների մշակութային կենտրոնները կադրերով ապահովելու խնդիրը, ինչի համար առաջարկվում է վերանայել բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) համակարգը, անցում կատարել նպատակային հասցեական գործուղումների համակարգին ընդունելության անվճար տեղերի սահմաններում:

Կադրերի պատրաստման ուղղությունները, մասնագիտությունները և պատրաստող կազմակերպությունները նշված են աղյուսակում` 

 

Ուղղու- թյունը

Մասնագիտությունը

Պատրաստող կազմակերպությունը

միջին մասնագի-տական որակա-վորմամբ

բարձրագույն մասնագիտական որակավորմամբ

պատրաստող կազմակեր-պությունն արտերկրում

1

2

3

4

5

6

1. Մշակու-թային ժառան-գության պահպա-նություն 1.1. Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում (գործվածքի, մետաղի, խեցեղենի, արծաթագործ, փայտի, գորգերի) Երևանի մշակույթի պետական
քոլեջ
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտ
Իտալիայի Պալացիո Սպինելիի ռեստավրացիոն դպրոց
    1.2. Նկարիչ-վերականգնող   Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտ
Գրաբարի վերականգնողա-կան կենտրոն
    1.3. Որմնանկարիչ-վերականգնող   Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա Ֆլորենցիայի արվեստի և վերականգնման Palazzo Spinelli ինստիտուտ
    1.4. Թանգարանային մենեջմենթ   Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
    1.5. Թանգարանային գովազդ (PR)   Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
    1.6. Թանգարանային մարքեթինգ   Խ. Աբովյանի անվ. մանկավարժական պետական համալսարան  
2. Արվեստ 2.1. Ռեժիսուրա, այդ թվում`      
    2.2. Հնչյունային ռեժիսուրա Երևանի
մշակույթի
պետական
քոլեջ
   
    2.3. Երաժշտական ռեժիսուրա (օպերային, էստրադային, օպերետային)   Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա  
    2.4. Լուսային ռեժիսուրա Երևանի մշակույթի պետական քոլեջ    
    2.5. Կրկեսային ռեժիսուրա Էստրադա-յին և ջազային արվեստի պետական քոլեջ   Մոսկվայի կրկեսի և էստրադային արվեստի պետական ինստիտուտ
    2.6. Մնջախաղի ռեժիսուրա Երևանի մշակույթի պետական քոլեջ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ  
    2.4. Պարային ռեժիսուրա     Սանկտ Պետերբուրգի պարարվեստի ակադեմիա
    2.5. Արտ-մենեջմենթ   Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ Մոսկվայի կուլտուրայի պետական համալսարան
    2.6. Մարքեթինգ (մշակույթի ճյուղ)   Երևանի տնտեսագիտական համալսարան  
    2.7. Պրոդյուսեր   Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատե-սության պետական համալսարան
    2.8. Կինոգետ     Գերասիմովի անվան կինոյի պետական ինստիտուտ
    2.9. Սիմֆոնիկ դիրիժորություն     Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա
    2.10. Պարուսույց (բալետի, ժողովրդական, ժամանակակից պարի)     Սանկտ Պետերբուրգի պարարվեստի ակադեմիա, Համբուրգի բալետային բարձրագույն դպրոց

 

Կադրերի պատրաստման վերջնական ցուցակները (այդ թվում` նաև արտերկրում) կկազմվեն մշակութային կազմակերպություններից ստացված տարեկան հայտերի հիման վրա: Ծրագրի գործողության ընթացքում կարող են սահմանվել կադրերի պատրաստման այլ կազմակերպություններ` նկատի ունենալով կոնկրետ պահանջարկը և կադրերի պատրաստման համար անհրաժեշտ ուսումնական բազան:

 

6.2. Կադրերի վերապատրաստում

 

Կադրերի վերապատրաստում նախատեսվում է իրականացնել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական ու մշակութային հաստատություններում: Կադրերի վերապատրաստումը կիրականացվի նաև մարզային և համայնքային կազմակերպություններում մայրաքաղաքից կամ արտերկրից հրավիրված համապատասխան մասնագետների կողմից:

Մշակույթի ոլորտի կադրերի վերապատրաստումը փուլային տարբերակով նախատեսվում է իրականացնել 2010-2015 թթ.` տարեկան ընդգրկելով աշխատողների 15-20 տոկոսը:

Առաջին փուլում 2010 թ. նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության թանգարանային և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերը:

Երկրորդ փուլում կշարունակվեն նշված ծրագրերը, ինչպես նաև 2011-2015 թթ. կիրականացվեն թատրոնի, կինոյի, պարարվեստի, պատմության և մշակույթի հուշարձանների, մշակութային արժեքների պահպանության, գեղարվեստական կրթության, հրատարակչական ոլորտների կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերը:

2010-2015 թթ. կադրերի վերապատրաստման ուղղությունները, վերապատրաստվողների թիվը` ըստ ներկայացվող աղյուսակի` 

    Վերապատ-
րաստ-
վողների թիվը
Վերապատրաստվողների թիվը` ըստ տարիների (տոկոս) թիվ
  Մասնագիտությունը   2010 2011 2012 2013 2014 2015
1. Պատմության և հուշարձանների պահպանություն 273   20/55 40/109 60/164 80/218 100/273
2. Թանգարանային գործ 1336 15/200 30/401 45/601 60/802 75/1002 100/1336
3. Գրադարանային գործ 4800   20/960 40/1920 60/2880 80/3840 100/4800
4. Ոչ նյութական մշակութային ժառանգություն 120 15/18 30/36 45/54 60/72 75/90 100/120
5. Թատերահամերգային գործունեություն 3619   20/724 40/1448 60/2171 80/2895 100/3619
6. Գեղարվեստական կրթություն 3969   20/794 40/1588 60/2381 80/3175 100/3969
7. Սոցիալ-մշակութային գործունեություն 1618   20/324 40 /647 60/971 80/1294 100/1618
  Ընդամենը 15462 218 3148 6294 9441 12617 15462

 

2011-2015 թթ. կադրերի վերապատրաստումը կիրականացվի մշակութային կազմակերպություններում աշխատող երեք խմբերի` վարչական, մասնագիտական-ստեղծագործական և տեխնիկական աշխատողների հետ:

Կադրերի վերապատրաստումն ըստ ոլորտների կիրականացվի հետևյալ ուղղություններով`

 

6.2.1. Մշակութային ժառանգության պահպանություն

 

6.2.1.1. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն

 

  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
1 2 3 4
1. Պատմաբան-վավերագիր Երևանի պետական համալսարան Երևանի պետական մանկավարժական համալսարան  
2. Հնագետ Երևանի պետական համալսարան Երևանի պետական մանկավարժական համալսարան  
3. Վիմագրագետ Երևանի պետական համալսարան Երևանի պետական մանկավարժական համալսարան
ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտ
 
4. Ճարտարապետ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն
5. Դիզայներ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան Երևանի գեղարվեստի ակադեմիա Իտալիա, Ֆրանսիա
6. Ճարտարագետ-շինարար Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան Իտալիա, Ֆրանսիա
7. Ճարտարագետ-կոնստրուկտոր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան Իտալիա, Ֆրանսիա
8. Արվեստագետ Երևանի գեղարվեստի ակադեմիա ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտ  
9. Որմնանկարիչ-վերականգնող Երևանի գեղարվեստի ակադեմիա Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Բուլղարիա
10. Նյութագետ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան Իտալիա, Ֆրանսիա
11. Արհեստագործներ    
ա) քարագործ-վարպետ   Իտալիա, Ֆրանսիա
բ) պատշար    
գ) ատաղձագործ   Ռուսաստան
դ) մետաղագործ   Իտալիա, Գերմանիա

 

6.2.1.2. Մշակութային արժեքների պահպանություն

 

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

1. Փորձագետ (կերպարվեստի, գործվածքի, հանդերձանքի-տարազի, ասեղնագործության, ժանեկագործության, սրբապատկերի, դրամի-բոնիստիկայի, ժամացույցների, նախնադարյան մշակույթի, բրոնզեդարյան մշակույթի, ուրարտական մշակույթի, վաղ հայկական մշակույթի, միջնադարյան մշակույթի, հին ձեռագիր ժառանգության, տպագիր ժառանգության, գեղարվեստական մետաղի, փայտարվեստի և կահույքի, գեղարվեստական ապակու և կերամիկայի, զարդաքանդակ քարի կամ խեցու (կամեյա), ոսկրի, ֆիլատելիստական նյութերի (նամականիշներ, ծրարներ, բացիկներ), ֆալիերիստիկայի և զինանիշագիտության, կնիքների, մեդալների, կրծքանշանների, շքանշանների, ճարտարապետական տարրերի, տեխնիկական միջոցների և կենցաղային սարքերի, փաստավավերագրական նյութերի, կինո-ֆոտո-ֆոնո-, աուդիոնյութերի, տնայնագործության և արհեստների, հնէաբանական, մարդաբանական նյութերի, նվագարանների, փոխադրամիջոցների, կրոնածիսական առարկաների) ՀՀ ԳԱԱ-ի արվեստի, հնագիտության և ազգագրության, պատմության ինստիտուտներ Ռուսաստան

 

6.2.1.3. Թանգարանային գործ և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն

 

  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՏ-ՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
1. Արվեստաբան Երևանի գեղարվեստի ակադեմիա  ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտ  
2. Էքսկուրսավար (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն) Երևանի պետական համալսարան  
3. Նկարիչ-դիզայներ, նկարիչ  Երևանի գեղարվեստի ակադեմիա  
4. Մենեջեր Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
5. Մատենագետ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
6. Ֆոնդապահ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
7. Արխիվարիուս Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
8. Վերականգնող (գործվածքի, մետաղի, խեցեղենի, արծաթագործ, փայտի, գորգերի)   Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն

 

6.2.1.4. Գրադարանային գործ

 

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՎԵՐԱՊԱՏ-ՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

1. Գրադարանավար (գլխավոր, առաջատար, 1-ին և 2-րդ կարգի, շրջիկ) Հայաստանի ազգային գրադարան
Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան
 
2. Մատենագետ (գլխավոր, առաջատար, 1-ին և 2-րդ կարգի, վիճակագիր, օպերատոր) Հայաստանի ազգային գրադարան
Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան
 
3. Գրադարանային սոցիոլոգ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
4. Գրադարանային մենեջեր Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
5. Կազմարար-վերականգնող Հայաստանի ազգային գրադարան  
6. Հավաքածուի մշակման և դասակարգման մասնագետ Հայաստանի ազգային գրադարան  
7. Տեղեկատվական ծառայության մասնագետ Հայաստանի ազգային գրադարան  
8. Հավաքածուի պահպանման մասնագետ Հայաստանի ազգային գրադարան
Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան
 

 

6.2.2. Թատրոններ, համերգային կազմակերպություններ, կինոարվեստ, պարարվեստ

 

  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
1 2 3 4
1. Մեներգիչներ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Ռուսաստան,
Իտալիա
2. Բալետի դերասաններ    
3. Պարող, պարուհի Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Գերմանիա,
Շվեյցարիա
4. Բալետմեյստեր-պարուսույցներ (ազգային և ժող.)   Գերմանիա,
Շվեյցարիա
5. Դերասաններ Գ. Սունդուկյանի անվ. պետական ակադեմիական դրամատիկական թատրոն Ռուսաստան
6. Երաժիշտներ, այդ թվում`    
7. Դասական գործիքներ Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա Ռուսաստան
8. Ժողովրդական գործիքներ Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա  
9. Պրոդյուսեր   Ռուսաստան
10. Ձայնահնչյունային ռեժիսորներ   Ռուսաստան
11. Լուսահնչյունային ռեժիսորներ   Ռուսաստան
12. Ձայնային օպերատոր   Ռուսաստան
13. Նեգատիվ մոնտաժող   Ռուսաստան
14. Լուսային օպերատոր   Ռուսաստան
15. Լույսի նկարիչ   Ռուսաստան
16. Նկարիչ-բեմադրող    
17. Զգեստների նկարիչ, ազգային տարազների նկարիչ-դիզայներ Երևանի գեղարվեստի ակադեմիա  
18. Դիմահարդարներ   Ռուսաստան
19. Բուտաֆոր-նկարիչներ-ձևավորողներ   Ռուսաստան
20.  Մենեջերներ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան  
21. Կեղծամ գործողներ   Ռուսաստան
22. Թատերական զգեստների մոդելյորներ   Ռուսաստան
23. Տիկնիկագործ-նկարիչներ    Ռուսաստան
24.  Տիկնիկային մեխանիզմների տիկնիկագործ   Ռուսաստան
25. Ռեժիսոր   Ռուսաստան
26. Պարուսույց   Գերմանիա,
Շվեյցարիա
27. Հուշարար Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն  
28. Բեմի մեխանիկական սարքերի մասնագետներ (մոնտաժ, կահավորում, վերականգնում) Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Գ. Սունդուկյանի անվ. ակադեմիական պետական թատրոն
 

 

6.2.3. Հրատարակչության ոլորտ

 

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

1. Մատենագետ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
2. Մատենագետ-վիճակագիր Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
3. Մատենագետ-օպերատոր Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան  
4. Տառատեսակների մասնագետ Հայաստանի ազգային գրապալատ  

 

6.3. Կադրերի վերաորակավորում

 

Մշակույթի ոլորտում կադրերի վերաորակավորման գործում գերակա են շուկայական հարաբերությունների հետ կապված մասնագիտությունները` մենեջերներ, մարքեթոլոգներ, գովազդի մասնագետներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև նոր տեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով վերաորակավորումը` տեղեկատվական բազաների ստեղծման, ինտերնետային տեխնոլոգիաների կիրառման, համակարգչային նոր ծրագրերի կիրառման մասով:

Կադրերի վերաորակավորման վերջնական ցուցակները (այդ թվում` նաև արտերկրում) կկազմվեն մշակութային կազմակերպություններից ստացված տարեկան հայտերի հիման վրա: Ծրագրի գործողության ընթացքում կարող են սահմանվել կադրերի վերաորակավորման այլ կազմակերպություններ` հաշվի առնելով կոնկրետ պահանջարկը և կադրերի վերաորակավորման համար անհրաժեշտ ուսումնական բազան:

 

7. Ծրագրի ֆինանսավորումը

 

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելվող այլ միջոցներով:

 

8. Ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`

ա) մշակույթի ոլորտի համալրում` անհրաժեշտ մասնագիտական կադրերով, ինչը կնպաստի հանրությանը մշակութային ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանը.

բ) կադրերի վերապատրաստում, որը կապահովի մշակույթի մրցունակությունը հանրապետությունում և արտերկրում.

գ) կադրերի վերապատրաստում, որը կնպաստի մշակույթի ոլորտում ներդրված արդիական համակարգերի արդյունավետ գործարկմանը և ինովացիոն գործունեության զարգացմանը.

դ) կադրային ներուժի զարգացում` որը հնարավորություն կընձեռի Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային միասնական տեղեկատվական տարածքին, էլեկտրոնային ռեսուրսների օգտագործմանը, հայ մշակույթի հանրահռչակմանը.

ե) աշխատանքի շուկայում վերապատրաստված մրցունակ կադրերի առկայություն` որը կնպաստի ստեղծագործական գործունեության զարգացմանը և մրցակցությանը.

զ) լուծել հանրապետության մարզերում մշակութային կազմակերպությունները համապատասխան երիտասարդ մասնագետներով համալրելու, ինչպես նաև բնակչության զբաղվածության խնդիրների հարցը:

 

9. Գործողությունների ժամանակացույցը

 

  Միջոցառումները Նպատակը Ակնկալվող արդյունքը Կատարման ժամկետը Կատարողը
1 2 3 4 5 6
1. Ոլորտի աշխատատեղերի և մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկայի ուսումնասիրում, վերլուծում, կադրային պահանջարկի շարունակական ճշգրտում շուկայի ձևավորման և մասնագետների պատրաստման վրա ազդեցություն գործելու նպատակով մշակույթի բնագավառի ծառայությունների, աշխատուժի պահանջարկի հետազոտում կապահովի մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի արդյունավետ կազմակերպում 2010 թ.
1-ին կիսամյակ
ՀՀ մշակույթի նախարարություն
2. Կադրերի հաշվառում, տեղեկատվական բազայի նորացում կադրային պահանջարկի ճշգրտում մշակույթի ոլորտի առջև դրված նոր խնդիրներին ու շուկայական պահանջներին համապատասխան կադրային պահանջարկի ճշգրտում 2010 թ.
1-ին կիսամյակ
ՀՀ մշակույթի նախարարություն
3. Մշակույթի ոլորտի մասնագիտությունների լրամշակված ցանկի կազմում մշակույթի ոլորտին անհրաժեշտ մասնագիտությունների ցանկի սահմանում մշակույթի ոլորտին անհրաժեշտ նոր մասնագիտությունների ներդրում, ինչպես նաև առկա մասնագիտությունների ցանկի համապատասխա-նեցում մշակութային կազմակերպությունների և շուկայում առկա պահանջարկին 2010 թ.
1-ին կիսամյակ
ՀՀ մշակույթի նախարարություն
4. Հայաստանի Հանրապետության թանգարանային և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի իրականացում մասնագիտական որակավորման բարձրացում ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում 2010 թ. ընթացքում 1336 թանգարանային և 120 ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության կադրերի վերապատրաստման և վերաորակավորման արդյունքում կապահովի նրանց մասնագիտական որակավորումն ու աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում 2010 թ. ընթացքում ՀՀ մշակույթի նախարարություն
5. Մշակույթի ոլորտում նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատու- թյուններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում, մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում մշակույթի ոլորտին անհրաժեշտ նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի համալրման ապահովում մշակութային կրթության պետական ուսումնական հաստատություններում նպատակային և արդյու-նավետ պետպատվերի և նոր մասնագիտու-
թյունների ներդրմամբ աշխատանքի շուկայում մրցունակ կադրերի առկայության ապահովում և ՀՀ մարզերի մշակութային կազմակերպությունները համապատասխան երիտասարդ մասնա-գետներով համալրման պայմանների ապահովում
2010 թ.
2-րդ եռամսյակ
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն
6. Ներկայացված հայտերի հիման վրա տարեկան վերապատրաստման ծրագրի կազմում վերապատրաստման իրականացում 2010-2015 թթ. կիրականացվի մշակույթի ոլորտի 15462 կադրերի վերապատրաստում, ինչի արդյունքում կապահովի մշակույթի մրցունակությունը հանրապետությունում և արտերկրում, մշակույթի ոլորտում ներդրված արդիական համակարգերի արդյունավետ գործարկմանը և ինովացիոն գործունեության զարգացմանը 2010 թ.
2-րդ եռամսյակ
ՀՀ մշակույթի նախարարություն
7. Ներկայացված հայտերի հիման վրա տարեկան վերաորակավորման ծրագրի կազմում վերաորակավորման իրականացում վերաորակավորման արդյունքում կապահովի առկա կադրերի արդյունավետ տեղաբաշխումը, մշակույթի ոլորտում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրումը, կառավարման արդի համակարգերի կիրառումը: Կադրերի վերաորակավորումը հնարավորություն կտա նաև մշակութային կազմակերպություններում նոր խնդիրներից բխող փոփոխությունների ընթացքում պահպանել փորձառու մասնագետներին և առավել արդյունավետ օգտագործելու նրանց մասնագիտական փորձը և կարողությունները 2010 թ.
2-րդ եռամսյակ
ՀՀ մշակույթի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան