Basic information
Number
N 1784-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.06.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.06.2013
Effective date
27.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիսի 2013 թ.  

ք. Երևան

N 1784-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԵՆՏԱԼ ԳՈԼԴ-Մ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԴԵՆՏԱԼ ԳՈԼԴ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 25.06.2013թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի հունիսի 27-ին «ԴԵՆՏԱԼ ԳՈԼԴ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000881 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Հարությունյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «ԴԵՆՏԱԼ ԳՈԼԴ-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան