Basic information
Number
N 1580-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (08.06.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
07.06.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
07.06.2013
Effective date
08.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հունիսի 2013 թ.  

ք. Երևան

N 1580-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000590 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 7-րդ կետի, 10-րդ կետի 12-րդ ենթակետի, 15-րդ կետի պահանջները, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի հունիսի 3-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-000590) «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում և կիրառում»։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation