«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010033
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 353-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ 7-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/01) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 4/01-ը լրացնել 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1 Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը կարող են Կենտրոնական բանկ ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:
2) Կանոնակարգ 4/01-ի 7-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) փոստային հասցեի վերաբերյալ տվյալներ, որտեղ նշված հասցեով ներդրումային ընկերությունը համաձայն կլինի ստանալ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան:»:
3) Կանոնակարգ 4/01-ի 14.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Լիցենզիայի տրամադրումից հետո ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը Կենտրոնական բանկ ի գիտություն են ներկայացնում ներդրումային ընկերության գրանցման և լիցենզավորման կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գրանցման համար «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն ներդրումային ընկերության գործունեության կանոնների փոփոխությունները` իրավասու մարմնի կողմից հաստատված նախագծերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն ներկայացվող օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնները, նոր ընդունված գործունեության կանոնները, Կենտրոնական բանկ ներկայացված գործունեության կանոնների փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված գործունեության կանոնները` իրավասու մարմնի կողմից հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում:»:
4) Կանոնակարգ 4/01-ի 28-րդ կետի առաջին նախադասության մեջ «ներդրումային ծառայություններ մատուցող անձին» բառերը փոխարինել «ներդրումային ընկերությանը» բառերով:
5) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 2-րդ ենթակետում «(միայն գործող ներդրումային ընկերությունների համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով.
բ. 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:»:
6) Կանոնակարգ 4/01-ի 35-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում):»:
7) Կանոնակարգ 4/01-ի 40-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 2-րդ ենթակետում «(միայն գործող ներդրումային ընկերությունների համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով,
բ. 5-րդ ենթակետը «չմարված» բառից հետո լրացնել «և չներված» բառերով:
8) Կանոնակարգ 4/01-ի 41-րդ կետի 3-րդ ենթակետում «(միայն գործող ներդրումային ընկերությունների համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով:
9) Կանոնակարգ 4/01-ի 56-րդ կետում «բանկային գործունեությունը» բառերը փոխարինել «ներդրումային ընկերությունների գործունեությունը» բառերով։
10) Կանոնակարգ 4/01-ի 80-րդ կետի 1-ին ենթակետում «կնիքով» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով։
11) Կանոնակարգ 4/01-ի 82-րդ կետում «(բացի» բառը փոխարինել «(միայն» բառով:
12) Կանոնակարգ 4/01-ի 85-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) կանխիկ դրամով գործառնություններ կատարելու դեպքում հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց (առանձնացված ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներդրումային ընկերության մասնաճյուղի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից)՝ դրամապահոց և գործառնական դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի պահպանման հիմնական վայրն է՝ իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր՝ նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար և որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու բանկ, վարկային կազմակերպություն կամ դրանց տարածքային ստորաբաժանում: Դրամապահոցի բացակայության պարագայում ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը կամ ներդրումային ընկերության մասնաճյուղը կարող են չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, և ներդրումային ընկերությունում, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղում կամ ներդրումային ընկերության մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին ու պատին: Սույն ենթակետը չի տարածվում այն ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերի կամ ներդրումային ընկերության մասնաճյուղերի վրա, որոնց կանոնադրությամբ սահմանված է, որ գործառնություններն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով:»:
13) Կանոնակարգ 4/01-ի ՀԱՎԵԼՎԱԾ 3-ը առաջին տողից առաջ լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
|
|
14) Կանոնակարգ 4/01-ի ՀԱՎԵԼՎԱԾ 3-ի 2.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան)։
15) Կանոնակարգ 4/01-ի ՀԱՎԵԼՎԱԾ 10բ-ի «բաժնետոմսերի (բաժնետոմսերի)» բառերը փոխարինել «բաժնետոմսերի (բաժնեմասերի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. դեկտեմբերի 10 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|