Գլխավոր տեղեկություն
Համար
N 1492-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.01.11/1(735) Հոդ.1543
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1492-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը» բաժնի 1-ին կետի`

1) «2009 թվականին ակնկալվող արդյունք» սյունակից հանել «և օրենսգրքի հատուկ մասի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացում» բառերը.

2) «2010 թվականին ակնկալվող արդյունք» սյունակը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ներդրում» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի ամփոփ տարբերակը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը,» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 2 հավելվածի 55-րդ կետի «Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլեր» սյունակից հանել « - Միասնական հարկային օրենսգրքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան