ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2010 թվականի N 51-Ա
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2009-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2009-2010 թվականների ծրագրի գնահատման նպատակով ՆԱՏՕ-ի պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 361000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|